Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Exclusive! Սաթի Սպիվակովա․ «Սեփական ճանապարհով ընթանալը շատ ավելի դժվար է՝ հայտնի ազգանուն կրելով»

LIFE

Սաթի Սպիվակովան այն մարդկանցից է, ով ներկայացվելու կարիք չունի։ Նրա անունը, ինչպես հիմա նորաձեւ է ասել՝ բրենդ է, որում համակցվում են սուր միտքը, ինտելեկտը, նուրբ ոճը, գեղեցկությունը։ Նա հայտնի է ոչ միայն որպես աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կին, այլ առաջին հերթին որպես թատրոնի եւ կինոյի դերասանուհի, «Կուլտուրա» հեռուստաալիքով «Սաթի. ոչ ձանձրալի դասական» հաղորդման վարող։ Սաթի Սպիվակովան հռչակվեց որպես հեռուստատեսային հարցազրույցների ժանրի խորհրդանշական ֆիգուրներից մեկը՝ 2017 թվականին արժանանալով «ТЭФИ» հեղինակավոր մրցանակին։ Նույն տարում Սաթի Սպիվակովան «GQ» ամսագրի վարկանիշով հայտնվեց Ռուսաստանի ամենազդեցիկ մարդկանց ցանկում։

Նա նաեւ հոյակապ կին ու մայր է, ումից սովորելու բան ունենք․․․ Մի խոսքով, ինչպես NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում ասաց ինքը՝ Սաթի Սպիվակովան, չի սիրում անձնական կյանքի վերաբերյալ ինչ-որ բան խորհուրդ տալ։ Եվ իսկապես։ Յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, սիրո, հաջողության իր բանաձեւերը... 

Սաթի Զարեհեւնա, թերեւս, սկսեմ տեղեկատվական առիթից․․․ Դուք գիրք եք թողարկում, որը, գրքի ցանկից դատելով, յուրահատուկ է լինելու․․․ Ինչի՞ մասին է։ Ինչպե՞ս ծնվեց ստեղծելու գաղափարը։ Ինչպե՞ս է գրվել։

Այս գրքի գաղափարը արդեն վաղուց ասես ճախրում էր օդում։ Ինձ շատ տարիներ անընդհատ առաջարկում էին խմբագրել իմ «ոչ ձանձրալի դասական» հաղորդումներից ընտրված հարցազրույցները։ Դա վճռեցի անել հաղորդման տասնամյակի նախօրեին։ Ի սկզբանե գիրքը պետք է թողարկվեր ապրիլին, բայց կորոնավիրուսն իր փոփոխությունները կատարեց։ Հետաձգման համար ամենեւին չեմ ափսոսում, հակառակը՝ հաճելի էր գիրքը հեւիհեւ չպատրաստելը։ Այն ինչի՞ մասին է։ Ինձ թվում է՝ յուրաքանչյուր գլխում, երաժշտության շուրջ զրույցի ժամանակ ստեղծվում է մարդու անչափ կենդանի եւ ծավալուն դիմանկարը, ում հետ զրույցը վարվում է։ 

Ինչպե՞ս հանգեցիք գրական աշխատանքին։ Աշխատե՞լ եք գրելու ոճի վրա։ Թե՞ ինքնաբերաբար ստացվեց։

Ինձ չի կարելի գրող անվանել։ Ես 40 տարեկանում գրել եմ ինքնակենսագրական գիրք՝ «Ոչ բոլորը», բայց դա ավելի շուտ օրագրային գրառումներ էին ականավոր մարդկանց մասին, որոնց հետ այդ պահին հանդիպելու բախտ էի ունեցել։ Ես մանկուց էի սիրում գրել։ Հայրս անգամ ինձ համար լրագրողի կարիերա էր նախորոշել։ Իսկ ոճի վրա աշխատել, ավելի ճիշտ՝ սրբագրել, ինձ սովորեցրել է իմ առաջին գրքի խմբագիր Ելենա Դանիլովնա Շուբինան։

Դուք մի առիթով ասել եք, որ ձեր «ամուսնու օգնությանը հազվադեպ եք դիմում»․․․ Դժվա՞ր չէ ինքնուրույն կարիերա կառուցելը։ Եվ Ձեր ո՞ր նախագծերով է ամենաշատ հպարտանում Վլադիմիր Թեոդորովիչը։

Ես կգործածեի մասնագիտական ճանապարհ արտահայտությունը։ Չեմ սիրում «կարիերա» բառը։ Շատերին իսկապես թվում է, որ հռչակավոր ամուսինը նվիրական գաղտնաբառ է, որը բոլոր դռները բացում է։ Ցանկանում եմ բոլորին հիասթափեցնել․ պետք է շատ ավելի տաղանդավոր եւ հոգեպես ուժեղ լինես, որպեսզի քեզ անպայման շրջապատողների ընկալման թերահավատության ալիքից հետո (օ՜յ, դե, իհարկե, նա, ախր, այսինչի կինն է, նրան ամեն ինչ սկուտեղի վրա են մատուցում, եւ ամեն ինչի նա հասնում է կապերի շնորհիվ) դուրս լողաս, չխեղդվես, քո հանդեպ վստահությունդ չկորցնես։ Այնպես որ, սեփական ճանապարհով գնալը շատ ավելի դժվար է՝ հայտնի ազգանուն կրելով․ պատասխանատվությունն ավելի մեծ է, քննադատությունն ու ոտքիդ տակ խոչընդոտ դնելը եւս։ Ինչ վերաբերում է իմ նախագծերին, կարծում եմ, Վոլոդյան շատ է հպարտանում իմ թատրոն վերադառնալով։ Եվ, իհարկե, նա իմ ամենախանդավառ հանդիսատեսն է հեռուստաէկրանի մոտ։ 

Ձեզ քննադատո՞ւմ է։ 

Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե մասնագիտական առումով նա երբ եւ ինչու է ինձ վերջին անգամ քննադատել։ Երբեմն կարող է բառի մեջ մի շեշտ ուղղել… 

Իսկ քննադատությանն ինչպե՞ս եք վերաբերվում։

Ես ընդհանրապես քննադատություն սիրում եմ։ Առաջին՝ քննադատության մեջ միշտ կառուցողական սկիզբ կա։ Երկրորդ՝ քննադատությունը, ինչպես սառը ցնցուղը, կոփում է։ Սկզբում ցավ է պատճառում, հետո այնքան էլ հաճելի չէ, իսկ վերջում սովորում ես սառցաջրին, եւ այն չի խափանում քո սրտի ռիթմը։ Նույն բանն է քննադատության դեպքում։ Բոլոր արտիստները զգայուն մարդիկ են եւ այնքան էլ ինքնավստահ չեն։ Մենք բոլորս, առանց բացառության, սիրում եւ գնահատում ենք գովասանքն ու հաճոյախոսությունները։ Բայց հենց պատվաստանյութերը եւ քննադատության հանդեպ սառնասիրտ վերաբերմունքն է մեզ անխոցելի դարձնում՝ թույլ տալով առաջ ընթանալ։

«Կուլտուրա» ալիքում Ձեր «Ոչ ձանձրալի դասական» հեղինակային հաղորդումն արժանացել է «ТЭФИ» մրցանակի․․․ Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում հեռուսատեսության աշխատանքում։ 

Հեռուստատեսությունում եմ արդեն 20 տարի։ Ինձ համար անչափ հետաքրքիր է նրանց հետ շփումները, ովքեր ստուդիա են գալիս, այս տարիների ընթացքում ես մշտապես ինչ-որ նոր բան եմ սովորում, յուրաքանչյուր հաղորդմամբ ավելի խորությամբ եմ ճանաչում դասական երաժշտությունը, որին մինչեւ վերջ ծանոթանալը հազիվ թե հնարավոր է, հեռուստախցիկը ստիպում է չթուլանալ եւ ֆորմայի մեջ մնալ։ 

Վլադիմիր Թեդորովիչի հետ ՁԵր սերը բազմաթիվ փորձություններիր միջով է անցել․․․ Կոնստանտին Էռնստը մի առիթով նշել է․ «Ապրել այնպես, ինչպես ապրում են Սաթին եւ Վոլոդյան, մաքուր գրականություն է»։ Ինչպե՞ս հաջողվեց գալ այդպիսի «գրականության»։ Ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ ճիշտ կին, ամուր զույգ։

Կոնստանտին Լվովիչն իսկապես այդպես է ասել մեր արծաթե հարսանիքին, բայց նկատի ուներ ինչ-որ այլ բան․․․Ես շատ եմ վախենում դեղատոմսեր, խորհուրդներ տալ, պնդել․․․Կամ ձեր հարցին մեկ բառով կպատասխանեմ՝ զգալ։ Այս կամ այն պահին ինչպես եւ ինչ է պետք անել կամ չանել։ Սկսենք նրանից, որ ես մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչ է մտնում «ճիշտ կին» հասկացության մեջ։

Դուք երեք երեխա ունեք․․․ Խի՞ստ մայրիկ եք։ Խմբակներ, պարապմունքներ, կարգապահությո՞ւն, թե՞ ազատություն, սկզբունքային դաստիարակություն․ այս կյանքում իրենք իրենց կգտնեն։

Իմ դուստրերն արդեն այն տարիքում են, որ խմբակները, պարապմունքները եւ այլ բաները վաղուց անցյալում են։ Բայց նաեւ այն ժամանակ, երբ նրանք ավելի փոքր էին եւ դպրոց էին հաճախում, ինձ մոտ միշտ բացակայել է խմբակներով վազվզելու, րոպեն րոպեին մահճակալին պառկեցնելու եւ կարգապահության խախտման համար պատժելու ձեւով ծնողական այդ խստակրթումը։ Ես միշտ եղել եմ մամա-cool… Ինչպես ընդունված է ասել․․․ Բայց ոչինչ, բոլորն էլ ինչ-որ կերպ մեծացան՝ յուրաքանչյուրը գտնելով իր ճանապարհը եւ իր կոչումը։ Մեծացել են ազատ, գեղեցիկ կանայք, մենք լավ ընկերություն ենք անում եւ նրանցով շատ ենք հպարտանում։

Ի՞նչ եք զգում, երբ Վլադիմիր Թեոդորովիչը բեմում է, եւ նրա կատարմամբ ո՞ր ստեղծագործությունից եք ամենից շատ հուզվել։

Ես ամբողջ կյանքում միշտ հուզվում եմ, երբ նա բեմում է։ Եվ համատեղ կյանքի 36 տարում չեմ կարող նշել միակ ստեղծագործությունը։ Ընդհանրապես, ինձ մինչեւ հիմա ամեն անգամ հմայում է Սպիվակով-ջութակահարը, իսկ վերջին տարիներին ապշեցնում է Սպիվակով-դիրիժորը․ այն բանի մեջ, ինչ ես լսում եմ՝ այնքան մոգականություն, երաժշտական եւ փիլիսոփայական մասշտաբի անհատականություն կա։

Կարդացել եմ, որ Ձեր ամուսնու հետ Դուք չեք սիրում ճոխ հանդիսություններ․․․ Իսկ ընտանեկան ո՞ր տոնն է ամենաշատը մտապահվել։ 

Ես հիշողությանս մեջ խնամքով պահում եմ բոլոր Նոր տարիները, որ անցկացրել եմ ամուսնուս եւ դուստրերիս հետ։

Հետեւո՞ւմ եք Հայաստանի իրադարձություններին։ Այդ կապակցությամբ ի՞նչ եք մտածում։

Իհարկե, հետեւում եմ։ Մտքերս, որպես կանոն, տարբեր են, վերջին շրջանում՝ դրանք ավելի տխուր են… Շատ հանգամանքների պատճառով։ Բայց եթե մի բան կա, որից ես ընդհանրապես չեմ հասկանում, ապա դա քաղաքականությունն է… Ուստի այլեւս ոչ մի բառ չեմ ասի։ Շատ եմ ուզում հարազատ Հայաստանը տեսնել բարգավաճող, երջանիկ, հարուստ երկիր։

Հայաստանի հետ կապված նախագծեր կա՞ն։

Այսօրվա դրությամբ, ցավոք, ոչ։ Բայց ցանկություն միշտ կա։ Ասում են, եթե ինչ-որ բան շատ ցանկանաս, այն անպայման կիրականանա։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal