Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հան­րա­յին սննդի ոլոր­տում կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 9-10 տո­կո­սը փակ­վել է. կա­ռա­վա­րու­թյու­նը զո­հա­բե­րում է տնտե­սա­կան զար­գա­ցու­մը»

INTERVIEW

Կարանտինի ռեժիմի մեջ հանրային սննդի ոլորտի մասով թեև որոշ մեղմացումներ կան, բայց կարգավորումների առումով շատ քիչ բան է փոխվել: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, այս փուլում առկա իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը: «Հանրային սննդի ոլորտի մասով մատնանշված սահմանափակումներն անտրամաբանական են ու չեն արտահայտում իրականությունը:

Առհասարակ, կառավարությունը, պատասխանատու նախարարությունները պետք է իրադարձություններից առաջ լինեն: Բայց մեր պարագայում հակառակն է, կառավարությունը միայն ռեակցիա է տալիս արդեն տեղի ունեցածին, ինչը սխալ է»,-նշեց նա՝ մատնանշելով կառավարման ու ղեկավարման խնդիրը ու ընդգծելով, որ նման պայմաններում ստիպված ինքնակարգավորման գործոնն է աշխատում: «Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ համավարակի շուրջ ստեղծված մեդիա իրարանցումը չի արտացոլում իրականությունը, շատ ավելի վտանգավոր հիվանդություններ կան, և այս պարագայում հասկանալի չէ, թե կառավարությունը, շարունակելով այդ պայքարը, ինչ նպատակ է հետապնդում:

Անկյունաքարը տնտեսությունն է և տնտեսական կյանքը, բայց սպանելով ու զոհաբերելով տնտեսությունն ու տնտեսական կյանքը՝ երկրի վերականգնումը կարող է տարիներ տևել: Նժարի մի կողմում առողջապահական, մյուս կողմում տնտեսական հարցերն են, բայց, ցավոք, նկատում եմ, որ կառավարությունը զոհաբերում է տնտեսական զարգացումը: Ինչ վերաբերում է նժարի մյուս՝ առողջապահական կողմին, ապա այստեղ արդյունքները կասկածելի են: Առողջապահության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ արդեն պատրաստ է բոլոր տեսակի ալիքներին, պատրաստ է ընդունել հիվանդներին: Հաշվի առնենք նաև, որ COVID-ով վարակվածների քանակը ևս սարսափելի չէ, բայց, միևնույն ժամանակ, գնում ենք ինչ-որ անհասկանալի և չտրամաբանված սահմանափակումների ճանապարհով, ինչն ուղիղ վնաս է տնտեսությանը, ինչպես նաև հասարակական սննդի ճյուղին:

Այս պարագայում թե՛ ազգաբնակչության, թե՛ բիզնեսի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ապրեն արհեստական ստեղծված սահմանափակումների մեջ, որոնք ուղիղ հարված են հասցնելու տնտեսությանը »,-շեշտեց մեր զրուցակիցը: Նա ընդգծեց, որ հասարակական սննդի ոլորտը չի վերականգնվել. «Եթե ոչ մի փոփոխություն չլինի, մնա այնպես, ինչպես հիմա է, այս տարի հանրային սննդի ոլորտում, ընդհանուր առմամբ, անցած տարվա շրջանառության մոտ 30 տոկոսն է իրականացվելու: Սա, իհարկե, լավագույն կանխատեսումներով: Բացի այդ, հանրային սննդի օբյեկտներում այցելությունները նվազել են, երկու անգամ նվազել է նաև, այսպես ասած, միջին չեկը. մարդիկ երկու անգամ ավելի քիչ են սպառում, քան անցած տարի, ինչը հասկանալի է, քանի որ կա տնտեսական վատ իրավիճակ ու չկա այն եկամուտը, որը մարդիկ ունեին նախորդ տարի:

Հանրային սննդի ոլորտում փակված ընկերությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, բայց, իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ 9-10 տոկոսը փակվել է: Որոշները փակվել են վերաբացման ակնկալիքով, որոշները վերաբացվել են, բայց չկա այն շրջանառությունը, որը թույլ կտա հետագայում գործունեություն ծավալել: Կցանկանայի, որ գործադիր իշխանությունն այս ամենը ընկալեր, իրականությանը նայեր պարզ աչքերով ու սկսեր տնտեսական քաղաքականությունը վերանայել՝ այն տանելով դեպի զարգացման ուղի: Բայց, ցավոք, կառավարության տնտեսական բլոկի կողմից տնտեսության զարգացմանն ուղղված քայլեր չենք տեսնում, իսկ աջակցության ավելի քան քսան ծրագրերի մեծամասնությունը ոչ էֆեկտիվ է:

Ի դեպ, այդ ծրագրերով չի կարելի պարծենալ, որովհետև դրանց իրականացումն, ամեն դեպքում, պետության ուղիղ պարտականությունն է: Բիզնեսի ներկայացուցիչները չպետք է խնդրեն»: Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իրականում այդ ծրագրերի իրականացման փուլն էլ է անցել, և հիմա գործնական քայլերի ժամանակն է. «Մեծ հաշվով, այստեղ օժանդակության խնդիրը չէ, տնտեսությունը պետք է ազատականացնել, որն այդ դեպքում կգնա ինքնակարգավորման ճանապարհով: Տնտեսական կյանքի բաղադրիչները, ազգաբնակչության ձեռնարկատիրական որակները թույլ են տալիս ինքնակարգավորվել ու գնալ զարգացման ճանապարհով:

Եթե կարանտինի անհասկանալի պայմանները վերացվեին, մեզ մոտ մասնավորապես ՌԴ-ից տուրիստական մեծ հոսք էր լինելու, որը միանշանակ դրական կանդրադառնար մեր տնտեսության վրա: Շատ ռեստորաններ ևս կախված են տուրիստական հոսքերից: Բայց անհիմն ու անտրամաբանական որոշումներով մենք տուրիստական վերջին հոսքի հնարավորությունն էլ կորցրինք»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal