Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Exclusive. «Փարաջանովն ինձ «ստիպեց» ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի մշակույթով». Կարինա Հակոբյանը՝ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակում նրա համար ստեղծած կերպարների մասին

LIFE

Մի քանի օր շարունակ հայ օգտատերերը համացանցում քննարկում են Լեդի Գագայի նոր՝ «911» տեսահոլովակը, որի ռեժիսոր Թարսեմ Սինխը ոգեշնչվել է անվանի հայ ռեժիսոր եւ նկարիչ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից: Պակաս ոգեւորիչ չէ այն փաստը, որ երգչուհու եւ տեսահոլովակի կերպարներից մի քանիսի շուրջ աշխատել է Լոնդոնում ստեղծագործող ազգությամբ հայ դիզայներ, նկարչուհի Կարինա Հակոբյանը. հենց նրա երեւակայության արդյունքն են «Ծաղկե այլմոլորակայինը» եւ Գագայի կարմիր տոպը: (ի դեպ, տեսահոլովակի կերպարներից մյուսն էլ՝ Թագավորը, կրում է մեր մեկ այլ հայրենակցուհու՝ Մարիաննա Հարությունյանի պատրաստած ոսկե գլխազարդը):

NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարինայի հետ, որի ընթացքում պարզել ենք՝ ինչպես եւ որքան ժամանակում է պատրաստել Գագայի տեսահոլովակի լուքերը, ինչ ազդեցություն ունի իր արվեստի վրա Սերգեյ Փարաջանովը եւ որքանով են իրեն ոգեշնչում Հայաստանն ու հայկական մշակույթը:

 

Կարինաշնորհավորում եմ Լեդի Գագայի հետ համագործակցության համարԱռաջին անգամ էիք աշխատում միասինի՞նչ զգացողություններ ունես:

Այս ամենն անհավանական է թվում: Այո, առաջին անգամ էինք միասին աշխատում, բայց հուսով եմ՝ ոչ վերջին:

Ինչպե՞ս ստացար նրա հետ համագործակցելու առաջարկը:

Ինձ նկատել են նրա ոճաբան Նիկոլա Ֆորմիչետիի թիմից: Երբ ինձ դիմեցին, ասացին, որ նրա տեսահոլովակի ոճը շատ նման է իմ դիզայներական ձեռագրին, դրա համար էլ ցանկանում էին, որ ես էլ աշխատեմ կերպարներից մի քանիսի շուրջ: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ տեսահոլովակը ոգեշնչված է լինելու Փարաջանովի ֆիլմից:

Որքա՞ն ժամանակում պատրաստեցիր տեսահոլովակի կերպարները:

Քննարկումների փուլից մինչեւ վերջնական տեսքը մեկ ամիս պահանջեց: Ես, սովորաբար, երկար ժամանակ եմ մտորում գաղափարի շուրջ, մինչեւ ձեռնամուխ եմ լինում դրա իրականացմանը, այնպես որ՝ մի քանի ամիս ինքս իմ մեջ քննարկել եմ այդ գաղափարը մինչ աշխատանքի անցնելը:

Կոստյումները, փաստորեն, ավելի վա՞ղ էիր պատրաստել:

Ներկայացված կոստյումները պատրաստել էի դեռեւս 2017-ին, եւ ինչպես իմ մյուս կոստյումները, դրանք առաջինը ցուցադրվել են իմ հեղինակային ֆոտոշարքերում: Որպես նկարիչ՝ ես իմ գործունեությունը սկսել եմ 10 տարի առաջ, իսկ ավելի ուշ իմ աշխատանքում ներառել եմ նաեւ կոստյումային տարրեր, երբ որոշեցի իմ նկարները կյանքի կոչել:

Իրականում ես դրանք չեմ համարում նորաձեւության նմուշներ, դրանք արվեստի մասնիկ են. դրանք անհամարավետ են, սահմանափակումներով, այսինքն՝ չեք կարող այդ հագուստով նորմալ տեսնել, քայլել, եւ տեսահոլովակում ներկայացված նմուշները հենց այդպիսին են: Գագան էքստրեմալ լուքերի սիրահար է, այնպես որ՝ կարծում եմ՝ նրա համար դժվար չէր այդ կոստյումով տեղաշարժվելը: Իրականում ես եւս մի քանի կոստյում ունեի, որոնք կարող էին լինել այդ տեսահոլովակում, բայց հենց «Ծաղկե այլմոլորակայինն» էր, որն ամբողջացրեց այդ բոլոր կերպարները:

Կոստյումն ամբողջովին պատրաստված է կաշվից, որը զարդարված է ծախկանախշերով ու ներկանյութերով, իսկ գլխազարդը ոգեշնչված է ռուսական «կոկոշնիկ»-ից: Իմ այդ լուքը գեղեցիկի ու տգեղի, կանացիության ու ագրեսիայի, հնի ու մոդեռնի, պատմության ու հեքիաթի խաղ է: Ես ընտրել եմ սեւ կաշի, որպեսզի ստեղծեմ մի կերպար, որը այլմոլորակայինի տեսք ունի՝ երկար գլխով ու տարօրինակ կրունկներով: Դրանից հետո նրան անվանեցի «Ծաղկե այլմոլորակային»: Ես կասեի, որ այն, փոխաբերական իմաստով, ներկայացնում է մահը՝ որպես մարմին, որը վերարտադրվում է հողի մեջ, որի վրա ծաղկում են ծաղիկներ՝ որպես կյանքի նոր շրջանի սկիզբ:

Ի դեպ, կոստյումները, տեսահոլովակի հաջողություններից մեկն են. ի՞նչ մեկնաբանություններ ես ստանում դրանց վերաբերյալ:

Բոլոր արձագանքներն էլ շատ դրական են եղել: Ես շոյված էի այդքան լավ մեկնաբանություններից, իսկ նամակների մեծ մասը հայերն են գրում, ինչը շատ հաճելի է: Ես, առհասարակ, սովոր եմ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական մեկնաբանություններին, քանի որ իմ աշխատանքները պրովոկացիոն են, բայց այս դեպքում միայն լավն են գրում:

Դիտելով քո մյուս աշխատանքները՝ նկատեցի, որ շատ դեպքերում գույներն ու դիզայնը ոգեշնչված են Փարաջանովից…

Փարաջանովի աշխատանքներին ծանոթացա, երբ դեռահաս էի եւ սովորում էի  Անգլիայում: Նրա գործերն ինձ միանգամից հիացրին. նման ազդեցություն ավելի վաղ ինձ մոտ թողել էր Տարկովսկին, բայց Փարաջանովի գույներն ինձ ավելի մոտ էին, քանի որ ես շատ եմ սիրում կարմիրը, նռան գույնը, արյան գույնը… Սա հենց այն գույնն է, որը հաճախակի կտեսնեք իմ աշխատանքներում՝ թե´ նկարներում, թե´ կոստյումներում: Բացի այդ, արվեստի մեջ ինձ ավելի մոտ է սյուրռեալիզմը. ինչո՞ւ հետեւել իրականությանը, եթե կարելի է ունենալ պարզորոշ երազներ: Փարաջանովի աշխատանքները խոսում են մարդկանց ենթագիտակցության հետ, եւ ես հույս ունեմ, որ իմ գործերը՝ նույնպես:

Իսկապեսքո ոճը տարբվերվում է նաեւ նրանովոր ամեն մի նմուշասեսիր պատմությունն ունիի՞նչը կամ ո՞վ է քեզ ոգեշնչում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ես սկսեցի ուսումնասիրել ճապոնական էրոտիկ արվեստը: Ես շատ արտիստների անուններ կարող եմ թվարկել, որոնք ինձ ոգեշնչում են, բայց առաջնահերթ կնշեմ Հիորոնիմուս Բորսխին, Օբրի Բըրսլիին, Հենրի Ֆյուզելին, Ուիլյամ Բլեյքին, Ֆրիդա Կալոյին, Իվան Բիլիբինին, Տոշիո Սաեկիին, Ալեխանդրո Խոդորովսկուն, Մեթյու Բարնեյին եւ, իհարկե, Անդրեյ Տարկովսկուն ու Սերգեյ Փարաջանովին, որոնց մասին արդեն խոսել եմ: Ես ոգեշնչվում եմ ոչ միայն արվեստից, այլեւ, օրինակ, Լոնդոնի գիշերային կյանքից, հետաքրաիր կերպարներից, իմ հիշողություններից, մանկությունիցս, տարօրինակ մեմերից… ամեն ինչից:

Իսկ ո՞ւմ համար են, առհասարակ, ստեղծվում քո կոստյումները:

Կարծում եմ՝ դրանք հենց ինձ համար են ստեղծվում: Ես դրանք ներառում եմ իմ անհատական նախագծերում: Ծիծաղելի պատմություն կա կապված իմ՝ դիզայներ դառնալու հետ. ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ցանկանում էի, որ իմ նկարները կենդանանային, իսկ հետո վերադառնային թղթին:

Ոչ մի նմուշ չունի կրկնօրինակ, ամեն ինչ ստեղծվում է եզակի օրինակով: Ես, սովորաբար, ոչ վաճառում եմ դրանք, ոչ էլ՝ գովազդում: Բայց դեմ չեմ լինի, եթե մի օր դրանք ցանկանան ձեռք բերել լավ հավաքորդները կամ թանգարանները, բայց, միանշանակ, չէի ցանկանա, որ դրանք կրեին մարդիկ՝ դե, իհարկե, բացի ինձանից (ծիծաղում է): Ամեն ինչ կախված է նախագծից: Իհարկե, ինձ համար խնդիր չի լինի ինչ-որ մեկի համար հագուստ կարելը, մանավանդ, որ «911» տեսահոլովակից հետո ինձ առաջարկել են ստեղծել բոլորովին տարբեր մի կերպար, պարզապես դեռ ժամանակ չեմ ունեցել դրա համար: Իմ ժամանակն օգտագործում եմ ստեղծագործելու եւ նոր գաղափարների շուրջ մտածելու վրա: Հուսով եմ՝ դրանք պետք կգան Լեդի Գագայի մյուս նախագծերի համար, նաեւ շատ կցանկանայի հնարավորության դեպքում աշխատել օպերաների, բալետի ու թատրոնի կերպարների շուրջ:

Կարինակպատմե՞ս նաեւ ընտանիքիդ մասին... Ինչպե՞ս ստացվեցոր տեղափոխվեցիք Լոնդոն:

Ծնողներս երկուսն էլ հայ են: Նրանք Սոչիից են, ես ծնվել եմ Մոսկվայում, եւ մինչեւ 15 տարեկանս այնտեղ եմ ապրել: Անգլիա մեկնել եմ սովորելու նպատատակով, եւ այս երկիրը դարձել է իմ տունը. այստեղ ես կարողանում եմ ինքնաարտահայտվել եւ զգալ ինքս ինձ:

Որո՞նք էին առաջին ստեղծագործական  քայլերդ:

Որքան ինձ հիշում եմ, նկարում էի: Ես մեր տան միակ երեխան էի եւ շատ հանգիստ էի, նկարելն իմ ամենասիրելի զբաղմունքն էր: Ես չէի սիրում լինել շատ մարդկանց շրջապատում, ինձ դուր էր գալիս միայնակ լինելը: Եթե չեմ սխալվում, 12 տարեկան էի, երբ լրջորեն որոշեցի, որ ուզում եմ զբաղվել արվեստով: Դժվարանում եմ հիշել, թե երբ սկսեցի գնալ դեպի նորաձեւությունըբ, որովհետեւ իրականում երբեք կոնկրետ նորաձեւությամբ հետաքրքրված չեմ եղել, ինձ ավելի շատ շոուներն են դուր եկել, հատկապես՝ Ջոն Գալիանոյինն ու Ալեքսանդր ՄքՔուինինը: Ինձ հետաքրքրում էին ֆիլմերը, արվեստն ու պատկերազարդումները: Այս նախասիրությունների միջից ընտրություն կատարելը դժվար էր, բայց հետո հասկացա, որ պետք էլ չէ ընտրել կոնկրետ մի բան, եթե կարող ես միանգամից ամեն ինչով զբաղվել:

Հայկական մշակույթն ի՞նչ ազդեցություն ունի քո աշխատանքներում:

Մանկությանս շրջանում ավելի հակված էի դեպի ռուսական մշակույթը, բայց մյուս կողմից՝ Խորհրդային Միության երկրները շատ ընդհանրություններ ունեին: Հետո ուսումնասիրեցի հայկական ազգային հագուստը եւ դրանց մեջ գտա հետաքրքիր դետալներ, որոնք կարող եմ օգտագործել իմ հետագա նախագծերում: Փարաջանովի գործերն ինձ ստիպեցին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի մշակույթի հանդեպ: Իմ նկարներից մեկը, որը կոչվում է «Արարատ», ներկայացնում է խաչի ֆոնին մի կնոջ, որն իր ոճով նման է Գագայի տեսահոլովակի հերոսուհուն:

Իսկ Հայաստանում երբեւէ եղե՞լ ես:

Ցավոք՝ ոչ: Հիմա, իհարկե, լավ շրջան չէ ճամփորդելու համար, բայց հենց ամեն ինչ փոքր-ինչ կարգավորվի, անպայման կայցելեմ: Ի դեպ, 2018 թ-ին իմ  «Ծաղկե այլմոլորակայինը», որին արդեն գիտեք Լեդի Գագայի տեսահոլովակից, ցուցադրվել է Երեւանում՝ ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Իրականում կցանկանայի ավելի շատ ցուցադրությունների մասնակցել, անգամ իմ անհատական ցուցադրությունն ունենալ Հայաստանում, որտեղ ներառված կլինեն տարբեր աշխատանքներ՝ նկարներ, լուսանկարներ, կոստյումներ... Եթե նման հնարավորություն ընձեռվի, դա ինձ համար պատիվ կլինի:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer