Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտե­սա­կան աճի վե­րա­բե­րյալ կան­խա­տե­սում­ներն ավե­լի հո­ռե­տե­սա­կան են դառ­նում

ECONOMICS

Մինչ բազմաթիվ երկրների հաջողվում է տնտեսությունը խթանող գործուն քայլեր ձեռնարկել ու աստիճանաբար տնտեսական վերականգնման փուլ մտնել, Հայաստանի տնտեսության մեջ անկումային և հոռետեսական իրավիճակը շարունակվում է պահպանվել։ Եվ այս համատեքստում հարկավոր է դիտարկել այն հարցը, թե ինչպիսին է անկումային դինամիկան։ Թվում էր, թե կորոնավիրուսի տարածման թվերի նվազմանը զուգահեռ պետք է քայլ առ քայլ հասնենք տնտեսական ցուցանիշների բարելավմանը, սակայն ինչո՞ւ այն տեղի չի ունենում։ Հայաստանի տնտեսության բարելավման դինամիկան ոչ միայն նկատելի չէ, այլև ընդհակառակը՝ տնտեսական ծանր իրադրությունն ավելի է խորանում, իսկ տնտեսվարողների դրությունը բարդանում է։

Այդ մասին են վկայում նաև տնտեսության վերաբերյալ կանխատեսումները։ Օրինակ՝ եթե մեկ ամիս առաջ Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը 4 % անկում է ապրելու, ապա այսօր գտնում է, որ կանխատեսվող անկումը կազմելու է 6,2 %։ Ուշադրության է արժանի, որ տարեսկզբին ԿԲ-ն նույնիսկ աճ էր ակնկալում. կանխատեսվում էր այս տարի ՀՆԱ-ի ընդհուպ 0,7 տոկոս ավելացում, սակայն ինչպես տեսնում ենք, կանխատեսումներն աստիճանաբար ավելի հոռետեսական են դառնում, և անկում է սպասվում տնտեսության բոլոր ոլորտներում՝ շինարարությունից մինչև արդյունաբերություն։ Հանրապետության գլխավոր դրամատունը գտնում է, որ այս տարվա կանխատեսած 6,2 տոկոս անկմանը 2021 թվականին կհաջորդի մոտավոր 4-ից 5 տոկոս տնտեսական աճ:

Բայց հաշվի առնենք, որ եթե այս տարվա մասով տնտեսության մեջ դրական տեղաշարժ նկատելի չէ, ապա բացառված չէ, որ անկումային իրավիճակը իներցիայով փոխանցվի նաև հաջորդ տարի, և ԿԲ-ն ստիպված լինի վերանայումներ կատարել իր նախնական գնահատականներում։ Նույնպիսի կառուցվածք ունեն նաև դրսի կանխատեսումները։ Օրինակ՝ Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 4 տոկոսով՝ նախկինում կանխատեսված 3,5 տոկոսի փոխարեն։ Այսինքն՝ Ասիական զարգացման բանկը նույնպես իջեցնում է Հայաստանի տնտեսական աճի սանդղակը։ Ստացվում է, որ այն կանխատեսումները, թե Հայաստանի տնտեսությունը վերականգնվելու է «V»-ի տեսքով, իրատեսական չեն, և առավել հավանական տարբերակը տնտեսության՝ «L»-ի տեսքով վերականգնումն է, որը մեծ ժամանակ կպահանջի մինչև անկումային իրավիճակին փոխարինի տնտեսական աճը։

Իսկ ինչո՞ւ է Հայաստանի տնտեսական իրավիճակը ծանրանում, եթե դրա դեմ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես շատ է խոսվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին, իսկ այս ծրագրերի շրջանակում կառավարությունը արդեն երկու տասնյակից ավելի միջոցառումներ է հաստատել։ Խնդիրն այն է, որ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում իշխանությունները շատ պարզունակ մոտեցմամբ են առաջնորդվում։ Օրինակ՝ տնտեսվարողներին որոշակի քանակով անտոկոս վարկեր տրամադրելուց հետո կարծում են, թե նրանց վիճակը պետք է սկսի բարելավվել, բայց այդպես լինել չի կարող։

Համավարակի արդյունքում խախտվել է առաջարկի և պահանջարկի բալանսը, դժվարացել են տնտեսական գործունեություն ծավալելու պայմանները։ Ուստի այս պարագայում իշխանություններն մեղմ հարկային քաղաքականություն պետք է վարեն, բարելավեն օրենսդրական միջավայրը, իսկ մյուս կողմից՝ խթանիչ քայլեր ձեռնարկեն, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի։

Բայց սրա փոխարեն տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները մի քանի կիսատ-պռատ ծրագրերի իրականացումը լիովին բավարար են համարում, որպեսզի տնտեսությունը սկսի վերականգնվել։ Սակայն այսպիսի մոտեցմամբ շարունակաբար առաջնորդվելու դեպքում իշխանություններին այլ բան չի մնա, քան ապագայում միայն սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանման ցուցանիշներով հպարտանալը։ Լավ, համոզեցիք՝ մի քիչ էլ մոշով...

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer