Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ան­հաս­կա­նա­լի է, թե ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցե­լիս ինչ կոն­ցեպ­տով է առաջ­նորդ­վում Հա­յաս­տա­նը

POLITICS

Հայաստանի աշխարհագրական բարդ դիրքը և անվտանգային խնդիրները պահանջում են, որ մեր երկիրը ակտիվ և նպատակաուղղված արտաքին քաղաքականություն վարի։ Իսկ սրա համար անհրաժեշտ է ունենալ արտաքին քաղաքականության ռազմավարություն, որի միջոցով կարելի է պատկերացնել, թե ինչ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը։ Եթե մի ժամանակ Հայաստանը վարում էր, այսպես կոչված, կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն կամ փորձում էր շահերի համընկնման կետեր գտնել արտաքին քաղաքական դերակատարների հետ և դրա շուրջ կառուցել համագործակցությունը, ապա ներկայումս անհասկանալի է, թե ինչ կոնցեպտով է առաջնորդվում Հայաստանը արտաքին գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս։

Դրա արդյունքում է, որ մեր երկիրը շատ հաճախ հայտնվում է շահերի բախման կիզակետում։ Այսպես, օրինակ՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու արդյունքում Հայաստանը մտավ ռուս-ամերիկյան հակասությունների դաշտ, կամ Հայաստանը միացել է ԱՄՆ-ի գլխավորած Կրոնի ազատության ալ յանսին, որը հակաչինական բնույթ ունի։ Ու ընդհանրապես, տպավորություն է, որ իշխանափոխությունից հետո ընդհանրական պատկերացում չի ձևավորվել, թե ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները գործընկերների հետ։ Երկու տարի շարունակ չի հաջողվում հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության մակարդակը։

Իշխանությունները ինքնիշխանության անվան տակ այնպիսի քաղաքականություն են վարում, որը միտված է ոչ թե երկկողմ փոխգործակցությունը խորացնելուն, այլ հարաբերություններում նոր խնդիրների ի հայտ գալուն։ Բնականաբար, չկան հարաբերություններ, որոնցում խնդիրներ չկան, բայց այս դեպքում կողմերը կասկածամտությամբ են վերաբերվում միմյանց, և արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծվում համագործակցության ընդլայնման համար։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ հղված շնորհավորական ուղերձների համատեքստում ևս ակնհայտ դարձավ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կրավորականությունը։

Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որպես հայ-ամերիկյան հարաբերությունների ցայտուն դրսևորում, նշվում էր ընդամենը համավարակի դեմ գլոբալ պայքարի և Աֆղանստանի ու Կոսովոյի խաղաղապահ առաքելությունների մասին։ Այնինչ, կարելի էր տնտեսական, քաղաքական և ռազմական մեծ հզորություն ունեցող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնել բազմաթիվ ուղղություններով, մանավանդ որ այդ երկրում ունենք բազմամարդ և ազդեցիկ հայկական համայնք, որը որոշակի քաղաքական ազդեցության լծակների է տիրապետում։ Սա ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր աննախադեպ ցածր մակարդակի են։ Հայկական կողմը չի կարողանում աշխատել ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ և ձևավորել փոխգործակցության ընդհանուր օրակարգ։

Եվ այս առումով հատկանշական էր Թրամփի շնորհավորանքի վերջում նշված այն արտահայտությունը, թե իրենք անհամբերությամբ սպասում են բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում։ Իսկ կհաջողվի՞ հայկական կողմին գոնե առաջիկա տարում սառած տեղից շարժել հայ-ամերիկյան հարաբերություները, դեռևս հարցական է։ Շատերի ուշադրությանն է արժանացել նաև այն հանգամանքը, որ չորս օր ուշացումով է ստացվել Հայաստանի Անկախության օրվա առիթով Իրանի շնորհավորական ուղերձը։ Սա չի կարող իր մեջ քաղաքական ուղերձ չպարունակել։ Իրանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և պետք է այնպես անել որ հայ-իրանական հարաբերությունները կախված չլինեն այլ գործոններից։ Եվ այս մասով իշխանությունները մտածելու տեղ ունեն։ Միգուցե պետք է նոր լիցք հաղորդել Հայաստանի դիվանագիտական ճկունությանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal