Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առն­վազն քա­րոզ­չա­կան ճնշում. նոր շեշ­տադ­րում և լրա­ցու­ցիչ ռիսկ

INTERVIEW

Թուրքիան փորձում է նոր ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ օգտագործելով ադրբեջանական խողովակը: Իրականում այդ ներգրավվածության միակ խողովակը ադրբեջանական հանրապետությունն է: Թուրքական կողմն իր փաստացի շարունակությունը հանդիսացող այս կազմավորման միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանում փորձում է ավելի ակտիվ քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով էրդողանական վարչակարգի ախորժակը: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Շեշտելով Թուրքիայի վարած քաղաքականության մասին Արևել յան Միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում՝ նա ընդգծեց, որ փաստացի փորձ է կատարվում օգտվել նաև այն հնարավորություններից, որոնք ընձեռում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:

Այս համատեքստում մատնանշելով թուրքադրբեջանական վերջին զորավարժությունները՝ նա հավելեց. «Չհաստատված տեղեկություններ, խոսակցություններ կան, որ թուրքական զորամիավորումները մնացել են նախիջևանյան հատվածում, ու Թուրքիան մտադրություն ունի Նախիջևանի հատվածում իր ներկայությունը պահպանել ռազմակայանի կարգավիճակով: Հետևաբար, ստացվել է մի իրավիճակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, արդեն բացահայտ կերպով է գործում Հայաստանի դեմ: Թուրքիան բացահայտ լկտիությամբ հայտարարում է, թե կոնֆլիկտի կողմ է, նաև սպառնալիքի լեզու է կիրառում ՀՀ-ի հանդեպ»:

Վ. Ոսկանյանի խոսքով, թուրքական ախորժակն, ըստ էության, ավելի մեծ է: Հաշվի առնելով նաև գործողությունների տիրույթը, որն առնչվում է Նախիջևանին, նա ընդգծեց. «Սա նոր շեշտադրում է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ թուրքական նման ակտիվությունը չի բխում ՀՀ շահերից, միևնույն ժամանակ չի բխում նաև Ռուսաստանի և Իրանի շահերից: Առհասարակ, ցանկացած փորձություն և մարտահրավեր իր մեջ նաև հնարավորություններ է պարունակում ոչ միայն դրանք հաղթահարելու, այլև այդ մարտահրավերներից ավելի հզորացած դուրս գալու տեսանկյունից: Կարծում եմ՝ թուրքական նկրտումների դեմ այդ հզորացումը պետք է ապահովվի Հայաստան -Ռուսաստան-Իրան եթե ոչ բացահայտ, ապա գոնե լուռ դաշինքի ձևավորմամբ: Անհրաժեշտ է գերակտիվ քաղաքականություն վարել հատկապես իմ նշած երկու պետությունների հետ:

Այս երկու հիմնական խաղացողների ներգրավմամբ Հարավային Կովկասի հատվածում մենք պետք է ապահովենք մեր շահերը: Ներգրավում ասելով՝ նկատի ունեմ դաշինքի ձևաչափը, որը նոր հնարավորություններ կբացի մեր պետության համար՝ թուրքական սպառնալիքներին արձագանքելու առումով: Այս հնարավորություններն իրականում առկա են, պարզապես հնարավորությունների հստակ վերլուծություն ու քայլեր պետք է իրականացվեն: Առնվազն պետք է ականջալուր լինել փորձագիտական կարծիքներին, դրանք հաշվի առնելով՝ ծրագրել քաղաքական ավելի ակտիվ ուղեգիծ՝ հատկապես իմ նշած պետությունների հետ: Բնական է, որ Հայաստանը Հարավային Կովկասում իր շահերը պաշտպանում է սեփական ուժերով, մեր բանակի հզորությամբ, անվտանգային այլ կառույցների հետ աշխատանքով, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերություններով»:

Նա շեշտեց, որ այս առումով մեզ համար կարևորվում է հատկապես ՌԴ հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները զանազան մակարդակներում, ինչպես նաև հայիրանական երկկողմ հարաբերությունները, որոնց դեպքում որևէ խոչընդոտ չպետք է լինի և որևէ խոչընդոտ չպետք է ստեղծվի: «Մեծ հաշվով, այս փուլում մենք գտնվում ենք բավականին հզոր՝ առնվազն քարոզչական ճնշման ներքո: Ընդ որում, այդ քարոզչական ճնշումն իրականացվում է երկու մակարդակով: Առաջինը պաշտոնականն է: Ադրբեջանի նախագահն է լկտի պահվածքով աչքի ընկնում, էրդողանական վարչակազմի զանազան պաշտոնյաները, խախտելով անգամ դիվանագիտական լեզվի առանձնահատկությունները, իրենց իրավունք են վերապահում ուղերձներ հղել առ Հայաստան:

Երկրորդը ԶԼՄ-ների տիրույթն է, որտեղ զանազան ապատեղեկություններ են տարածվում: Ապատեղեկության վերջին օրինակներից մեկն այն էր, թե իբր հայկական կողմը Արցախյան հակամարտության գոտում ներգրավում է Քրդստանի բանվորական կուսակցության զինված ջոկատներ: Սա իր մեջ լրացուցիչ ռիսկ է պարունակում, քանի որ նման ապատեղեկությունը և դրա լեգիտիմացումը հեռանկարում դուռ է բացում Թուրքիայի համար՝ միջամտելու մեր տարածաշրջանի գործերին»,-ասաց նա՝ շեշտելով, որ Քրդստանի բանվորական կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում:

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի արձագանքն այս ամենին բազմաթիվ մակարդակներով պետք է լինի. «Այն անձինք, որոնք շատ կաշկանդված չեն դիվանագիտական պարտականություններով, ավելի ակտիվ պետք է արձագանքեն: Խոսքը հատկապես մեր պատգամավորների մասին է: Պետք է դերաբաշխում լինի՝ արձագանքներ փորձագիտական, խորհրդարանական, դիվանագիտական և այլ մակարդակներում:

Ինչպես նաև պետք է համակարգվի ԶԼՄ-ների աշխատանքը նման ապատեղեկություններին պատասխանելու ու նաև քարոզչական տիրույթում հարձակողական գործողություններ ձեռնարկելու համար: Այս համատեքստում այս պահի դրությամբ անթերի աշխատում է բացառապես հայկական բանակը, և մեկ անգամ չէ, որ սա ապացուցվել է: Բանակն իր գործառույթները լիարժեք է կատարում, այլ հատվածները պետք է ձգտեն հասնել բանակին»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal