Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես իմ ոտքերը սիրում եմ ու գեղեցիկ համարում». Ելենա Բորիսենկոյի «հռոմեական» ֆոտոշարքն ու 20 հետաքրքիր փաստ՝ դերասանուհու մասին

LIFE

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարչուհի Լիդիա Վիրաբյանի հետ: Ինչպես Ելենան է նշում՝ մտերիմ ընկերուհու հետ հանդիպումը միշտ է ավարտվում նրանով, որ Լիդիան, պարզապես, վերցնում է ֆոտոխցիկն ու միանգամից ֆիքսում այն կերպարը, որը նկատում է նրա մեջ տվյալ պահին: Իսկ այս շարքը լուսանկարչուհին անվանել է «Հռոմեական տրամադրություն»:

«Ծրագրած շատ ֆոտոշարքեր ունենք Լիդիայի հետ, բայց այս մեկը «չծրագրվածներից էր»: Պարզապես, մեր յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է ֆոտոշարքով, կամ կարելի է ասել՝ հանդիպումները սկսվում են ֆոտոշարքով, որովհետեւ Լիդիան ինձ նայելով արդեն տեսնում է ինչ-որ կերպար ու շտապում ֆոտոխցիկի հետեւից (ծիծաղում է): Ես շատ ուրախ եմ, որ մեր հանդիպումների շնորհիվ ծնվում են այսպիսի լուսանկարներ, որոնք փոխանցում են կոնկրետ տրամադրություն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին, որը ֆոտոշարքն առաջինը տրամադրել է  մեզ ու պատասխանել մեր`«20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին:

Ելենաօրդ սկսվում է...

Օրս սկսվում է Ուլֆիկով (դերասանուհու շունն էհեղ.): Եթե ինքնուրույն չեմ արթնանում, հենց նա է ինձ արթնացնում առավոտյան ժամը 6-ին, որ գնանք զբոսնելու:

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Ես սուրճի սիրահար չեմ, իսկ կաթ ընդհանրապես չեմ խմում, բայց օրս չեմ պատկերացնում առանց Էսպրեսոյի՝ Ամերիկանոյի բաժակով, սառը կաթը՝ առանձին:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Ես գուրման եմ, եթե ուտում եմ, ապա՝ յուրահատուկ ու համեղ, իսկ տանել չեմ կարողանում ոչ համեղ ուտելիքը:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 163 սմ, քաշս՝ 57 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Չգիտես ինչու՝ բոլորին արդարացնում եմ, որովհետեւ համարում եմ, որ ամեն մարդ իր տեսանկյունից ճիշտ է. դա եւ լավ է, եւ, միաժամանակ, վատ…

Սիրահարվա՞ծ եսթե՞ սիրում ես:

Սիրում եմ:

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Ես «կատվածահար» եմ լինում, երբ ինձ ասում են՝ Ելեն: Միշտ շեշտում եմ, որ վերջին «ա»-ն պարտադիր է, որովհետեւ հակառակ դեպքում՝ դա ես չեմ, նույնն է, ինչ Փառանձեմին, օրինակ, ասեն Վալոդիկ: Դա, պարզապես, ես չեմ, ինձ հետ կապ չունի: Ելենան մի փոքր պաշտոնական է. ես Լենան եմ: Աշխատանքի մեջ սկզբում ասում են Ելենա, հաճախ էլ՝ Բորիսենկո, իսկ հետո՝ Լենոչկա, Լենչիկ, եւ բոլոր փաղաքշական տարբերակները, որոնցով հիմնականում երեխաներին են դիմում, ու հիմնականում հենց տարիքով փոքրերն են սիրում ինձ այդպես դիմել:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Չունեմ ոչ ֆոբիաներ, ոչ՝ վախեր: Երբ փոքր էի, մթությունից էի վախենում, բայց քանի որ մեծ քույրս էլ էր վախենում, ես ստիպված էի հերոսաբար թաքցնել իմ վախը եւ իրեն ուղեկցել մութ միջանցքով խոհանոց:

Ամենախենթ քայլըոր երբեւէ արել ես:

Շատ-շատ խենթություններ եմ արել, բայց վերջերս մի դեպք հիշեցրին, դրա համար էլ հենց այս մեկով կկիսվեմ: Երբ 10-րդ դասարան էի, մեր Վերջին զանգի ժամանակ մեզ դասարանով տարել էին լողավազան, որը դեպի Հոկտեմբերյան տանող ճանապարհին էր: Դե, ես լավ եմ լողում, ու դրանով «թիթիզանում էի» դասարանցիներիս մոտ: Մրցում էինք, թե ով կարող է ամենաբարձր աշտարակից ցատկել լողավազանի մեջ: Ես ասացի՝ ես կցատկեմ, բայց երբ բարձրացա վերեւ, հասկացա, որ իրականում չեմ կարող դա անել, որովհետեւ շատ բարձր էր: Բայց քանի որ բարձրացել էի, իսկ ներքեւում տղաներն էին ինձ նայում՝ կասկածելով, թե չեմ կարողանա ցատկել, ես որոշեցի գլխի վրա ցատկել, եւ դա շատ պրոֆեսիոնալ ստացվեց (ծիծաղում է), թեեւ երբեք նման բան էլ չէի անի: Սա, կարծում եմ, իմ կյանքի ամենաաննորմալ, վտանգավոր ու խենթ քայլերից էր:

Ի՞նչը երբեք չես ների:

Երբեք մի ասա՝ երբեք: Երբ դիմացինը գիտակցում է իր արածը, ես չեմ կարող չներել: Իսկ վերջին շրջանում ազատվել եմ ներել-չներելու բեռից՝ ես դա բաց եմ թողնում: Երկնային գործերին չեմ խառնվում, թող վերեւում ներեն, կամ չներեն: Ես բաց եմ թողնում ու գնում առաջ…

Տղամարդու իդեալը քեզ համարարտաքնապես եւ ներքուստ:

Արտաքնապես չունեմ իդեալներ, որովհետեւ դա խափուսիկ է, իսկ տղամարդու իդեալը մեկն է՝ սիրող տղամարդ: Թող այդ սիրող տղամարդը լինի բաց գույնի ջինսերով եւ լյոնից վերնաշապիկով (ծիծաղում է):

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Sting, Led Zeppelin, Mariza:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Երբեք չեմ ասի՝ «երբեք»:

Երեք իրոր պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Եթե առանց պայուսակի եմ, ապա՝ բջջային հեռախոս եւ դրամապանակ, եթե պայուսակով՝ նաեւ շրթներկ եւ օծանելիք: Մնացած «պահարանը» մեքենայումս է (ծիծաղում է):

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

«Կեղտոտ» վարդագույն:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Ես կարող էի կոնկրետ փողոցների ու վայրերի անուններ տալ, բայց ես շատ եմ սիրում Երեւանը, հատկապես՝ գիշերը, երբ մեր հին քաղաքի տուֆի հոտն է գալիս, նաեւ սիրում եմ Երեւանը վաղ առավոտյան: Սիրում եմ Բաղրամյանով քայլել՝ հատկապես շանս հետ զբոսանքի ժամանալ, այնուհետեւ՝ շրջել քաղաքի մյուս փողոցներով: Ես սիրում եմ ամբողջ Երեւանը:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Նեղվել եմ հենց երեկ, բայց չեմ ուզում նշել՝ ինչից, որովհետեւ պատճառը նեղ անձնական է, պարզապես ծագեցին խնդիրներ, որոնք ազդեցին տրամադրությանս վրա: Չեմ սիրում իմ խնդիրները բարձրաձայնել. երբեք ոչ ոք, օրինակ, իմ ֆեյսբուքյան էջից չի կարող հասկանալ իմ տրամադրությունը: Երբեք տխուր նկար չեմ դնում, երբ նման հոգեվիճակում եմ: Այդպիսի նկարները, սովորաբար, նկարահանումներից են լինում, իսկ իմ ներքինը միայն իմն է, եւ ոչ մեկին չի վերաբերվում:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Այսօր ես համեստությամբ չեմ տառապում (ծիծաղում է): Սիրում եմ ոտքերս, որովհետեւ կարծում եմ՝ դրանք գեղեցիկ են: Կոկո Շանելն ասում էր, որ յուրաքանչյուր կին պետք է փակի իր ծնկները, որովհետեւ ըստ նրա՝ դրանք կնոջ արտաքինում ամենատգեղ մասն են, բայց ես իմ ոտքերը սիրում եմ ու գեղեցիկ եմ համարում:

Ի՞նչը չես սիրում արտաքինումդ:

Իրականում կան բաներ, որ դուրս չեն գալիս, բայց ունեմ այն, ինչ ունեմ, ու փորձում եմ սիրել այն, ինչ ունեմ:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Չսիրած հարցերի շարք ունեմ դեռ մանկուց, դե սկզբում՝ «Մամայի՞դ ես ավելի շատ սիրում, թե՞ պապայիդ» հարցն էր, հետո սկսեցին հարցնել՝ «Ինչո՞ւ Բորիսենկո, ամուսինդ էր ռուս»»: Դե հետո էլ անվերջ շարունակվող հարցեր՝ «Բա Կնյազն ո՞ւր ա»: Հիմա չեմ սիրում «Ամուսնացա՞ծ եք, թե՞ ոչ» ու, առհասարակ, բոլոր անձնական բնույթի հարցերը, հատկապես, երբ դրա մասին հետաքրարվում են այն մարդիկ, որոնք ինձ մտերիմ չեն: Անգամ իմ մայրն ինձ չի հարցնում՝ «Որտե՞ղ ես», «Ե՞րբ կգաս» եւ այլն:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal