Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ալիևն ու Էրդողանը բոլոր ադրբեջանցիներին կզոհաբերեն իրենց անձնական ու քաղաքական շահերի համար

ANALYSIS

Past.am

Տևական ժամանակ է, ինչ Արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը կանգ է առել։ Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը այդպես էլ չի գալիս կառուցողական դաշտ և առաջ է քաշում իր առավելապաշտական մոտեցումները։

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե բանակցային գործընթացի արդյունքում հակամարտությունն այնպիսի լուծում պետք է ստանա, որը գոհացուցիչ է միայն իրեն։ Բանակցություններն ընդհանրապես նախատեսում են փոխադարձ ըմբռնում, հակամարտության տարբեր եզրերի շուրջ համաձայնության փորձեր, բայց Ադրբեջանը պատկերացնում է, թե այն ընդամենը միակողմանի գործընթաց է, որտեղ  պետք է թելադրող դերակատարություն ունենա։

Իսկ որպես սեփական դիրքորոշումն արդարացնելու անհրաժեշտ փաստարկ Բաքուն մատնանշում է իր ռազմական ներուժը, թե իրենց ներկայացրած պահանջները չկատարելու այլընտրանքը պատերազմն է։ Ճիշտ է՝ միշտ էլ Ադրբեջանը սպառնացել է պատերազմով, բայց ի՞նչն է պատճառը, որ այն ռազմական բախման է գնում հենց այս փուլում։

Հարցն այն է, որ համավարակի տարածման ու դրա արդյունքում առաջ եկած տնտեսական դժվարությունների ֆոնին ռազմական բախումը կարող է յուրաքանչյուր պետության համար շատ անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, բայց ադրբեջանական ղեկավարությունն այլ հաշվարկներ ունի։

Ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտան ելնում է միայն իր իշխանության շահերից։ Նախ՝ այս տարի սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամի և էներգակիրների՝ մասնավորապես նավթի գների անկումը Ադրբեջանի տնտեսությանը մեծ հարված հասցրեցին, որի արդյունքում զգալի չափով կրճատվել են բյուջեի եկամուտները, իսկ քաղաքացիների տնտեսական դրությունն ավելի է ծանրացել։

Այսպիսի պայմաններում բնականաբար ադրբեջանական հանրության շրջանում խորը դժգոհություններ են հասունանում։ Հասարակության ներսում բարձրացվում է այն հարցը, թե ինչո՞ւ են միլիարդավոր դոլարներ ծախսվում տարբեր տեսակի սպառազինություններ ձեռք բերելու համար, եթե այդ գումարները կարող էին ներդրվել երկրի տնտեսության մեջ և բարելավել քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը։

Ուստի ադրբեջանական ղեկավարությունը, զգալով որ հանրային դժգոհությունների արդյունքում վտանգ է սպառնում Ալիևի բռնապետական ռեժիմի գոյությանը, փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից և դիվիդենտներ շահել։

Պատերազմական իրավիճակում Ալիևը մի կողմից ցույց է տալիս, որ զենքերի ձեռբերումն ուղղակի անհրաժեշտություն էր, անիմաստ ծախս չէր, իսկ մյուս կողմից փորձում ամրապնդել իր դիրքերը ռազմաճակատում ձեռքբերումների մասին տեղեկություններով։ Դժգոհությունները խլացնելու քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Ադրբեջանում սոցցանսերի արգելափակումը։

Պատահական չէ, որ Ադրբեջանը ամիսներ շարունակ պատրաստվում էր լայնաշասշտաբ պատերազմի, բայց մեծ հաշվով ադրբեջանական ռազմական օպերացիայի գլխավոր խնդիրը ձախողված է, կայծակնային պատերազմի ստրատեգիան չի արդարացրել իրեն, ահռելի կորուստները շարունակում են։

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու մյուս գործոնը պայմանավորված է Թուրքիայի դիրքորոշմամբ։ Ըստ էության, իրենց դնելով թուրքական կախվածության ներքո՝ ադրբեջանական իշխանությունները Թուրքիայից որոշակի երաշխիքներ են ստացել իրենց իշխանությունը պահպանելու և ռազմաճակատում հաջողություններ գրանցելու մասով։

Դրա համար էլ Թուրքիան սպառազինությունների, վարձկանների և սպաների մակարդակով ներգրավված է հակամարտության մեջ, բայց բացառված չէ, որ Թուրքիայից կախվածությունը և հատկապես գրոհայինների ներկայությունը, որոնք փորձում են առաջնորդվել իսլամական շարիաթի օրենքներով, ավելի գրգռի ադրբեջանական հասարակությանն ընդդեմ սեփական իշխանությունների։

Այնպես որ, այս իրավիճակում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության դիրքերը երերուն են, իսկ ռազմական գործողություններում անհաջողությունները վերջնականապես կտապալեն նրանց։ Իսկ Ալիևը, առավել ևս Էրդողանը ուղղակի թքած ունեն Ադրբեջանի ցանկացած զինվորի կյանքի վրա, ընդհանրապես ցանկացած ադրբեջանցու կյանքի վրա: Նրանք բոլորին կզոհաբերեն հանուն իրենք քաղաքական նպատակների:

 Արթուր Կարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023