Բեկ. «Այն ջարդը պիտի տանք, որ մի 300 տարի սարսափով դողան»
SOCIETYԹուրքիան ասում է՝ Ադրբեջանն իմ եղբայր պետությունն է, և ես իրեն պետք է ընդառաջեմ զենք-զինամթերքով, տեխնիկայով, օդային ուժով: Աշխարհը պետք է պատժի Թուրքիային: Աշխարհը պետք է միջամտի, որ պատերազմը կանգնի, եթե չէ՝ մենք ավելի առաջ կգնանք, ինչպես ավելի վաղ խոստացավ մեր հարգարժան նախարար Դավիթ Տոնոյանը: Իրենք պետք է խնդրեն, որ զինադադար լինի: Սա մեր վերջին պատերազմն է, թուրքերին այն ջարդը պիտի տանք, որ մի 300 տարի սարսափով դողան, և այդ դողը զգան նաև իրենց հաջորդ սերունդները: Past.am-ի հետ զրույցում ասաց «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակի զինյալ, «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյան՝ Բեկը:
«Իսկ մենք ազգովի հանգիստ ենք: Մենք ամեն ինչին ենք պատրաստ: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ տանկեր, այլ զինատեսակներ ու տեխնիկա են թողել՝ նաև վառված, փչացած: Բացի այդ, նաև առգրավել ենք իրենց զինտեխնիկան: Իրենց տեխնիկայով իրենց դեմ ենք դուրս գալիս ու պատրաստ ենք ավելի առաջ գնալ: Մենք թուրքից վախենալու ոչինչ չունենք: Մենք իրենց հոգեբանությունը նախորդ պատերազմների ժամանակ էլ ենք տեսել, ու այսօր էլ ոչինչ չի փոխվել: Իրենց լույսերն անջատված են, գյուղերը դատարկված, ահ ու սարսափ կա իրենց մոտ: Ալիևի ու Էրդողանի ծրագիրը չի ստացվի: Մտածում են, թե պատերազմով կարող են իշխանություն պահել, բայց սխալվում են: Էրդողանին չի հաջողվի իրականացնել իր սուլթանական ծրագիրը: Մենք շատ ուժեղ ենք: Օրը 1500-1800 դոլար են տալիս վարձկաններին, բայց արդեն բազմաթիվ զոհեր կան նաև այդ շարքերում: Արցախյան պատերազմի ժամանակ էլ էին վարձու բանակներ բերում ու այդ ժամանակ էլ էին փախնում: Դեռ այն ժամանակ իրենց վարձու բանակի հրամանատարներն ասում էին, որ լեռնային կռվում հայերի դեմը խաղ չկա, ով սաղ կմնա՝ փախեք ձեր տները: Անձամբ իմ աչքի տեսածն եմ ասում և այսօր էլ ոչինչ չի փոխվել»,-ասաց Ա. Խաչատրյանը:
Իր խոսքն ուղղելով մեր հայրենակիցներին՝ Բեկը շեշտեց, որ կարևոր է պահել այն միասնական ոգին, որն այսօր կա:
«Ամբողջ ժողովուրդն իր օգնությունն է ցույց տալիս. մեկը՝ գումարով, մեկը՝ գուլպայով, մեկը՝ քաղցրավենիքով: Այսօր պատերազմ է, և ազգովի ենք այդ պատերազմում: Այսօր առավել քան կարևոր է, որ մեկս մյուսի հանդեպ ներողամիտ լինենք, սիրենք ու հարգենք իրար՝ մի կողմ թողնելով քաղաքականությունն ու քաղաքական հայացքները: Թող այդ բառը սիմվոլիկ ու անընդհատ կրկնվող չլինի, բայց միասնական լինենք, սխալ անողին էլ նույն ներողամտությամբ բացատրենք, որ այսօր ոչ մի ավելորդ խոսակցություն տանել չի կարելի: Թեպետ լայնածավալ պատերազմ է, բայց ոչինչ մեզ չի կոտրի: Ամեն մարդ թող իր գործով զբաղվի, կռվողը կռվի, որ մեր զինվորը, սպան, գեներալը կարողանան ճիշտ կատարել իրենց առջև դրված մարտական գործողությունները, որովհետև, ինչպես ասացի, սա մեր վերջին պատերազմն է»,-եզրափակեց նա:
Աննա Բադալյան