Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵՊՀ-ն դիմել է գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիան

SOCIETY

ԵՊՀ-ն խնդրել է գործընկերներին դիմել իրենց երկրների կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնք թիրախավորել են նաև քաղաքացիական բնակչությանը, կրում են Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։

ՀՀ ԱԳՆ-ի փաստմամբ, Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ:

Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այս գործողությունների վերաբերյալ իրազեկելու և Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դատապարտելու, Թուրքիային ադրբեջանական ռազմական ագրեսիային և ահաբեկչական գործողություններին աջակցելուց ձեռնպահ մնալու և  Ադրբեջանին ռազմական ագրեսիան անհապաղ դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջը  վերադառնալու կոչ անելու համար նամակով դիմել է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, ԵՊՀ-ի բարեկամներին:

Նամակում նա մասնավորապես նշել է. «Մեծարգո՛ գործընկերներ, Երևանի պետական համալսարանի հարգարժա՛ն բարեկամներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) շփման գծի ողջ երկայնքը ռազմաօդային ու հրետանային հուժկու հարձակման է ենթարկվում ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի և զավթողական պատերազմներին բնորոշ մահաբեր զինատեսակների օգտագործմամբ թիրախավորվում են նաև Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դրա հետևանքով զոհվում են զինծառայողներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն պետական սահմանին տեղակայված հայկական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային կորուստներ, վնասելով խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհներ, գազատարներ, երկաթուղին, կապի միջոցները և այլն:

Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան ուղեկցվում է էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ աննախադեպ ծավալի ատելության խոսքով, բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայում ակտիվորեն և անթաքույց ներգրավված է Թուրքիայի Հանրապետությունը, ինչի վկայությունն է սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից ՀՀ օդային տարածքում մարտական խնդիրներ կատարող ՀՀ ռազմաօդային ուժերի ՍՈԻ-25 գրոհիչի խոցումը, ինչին զոհ գնաց օդաչուն:

Ադրբեջանա-թուրքական տանդեմն Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայում ներգրավել է Սիրիայից, Լիբիայից ժամանած մեծաթիվ վարձկան-ահաբեկիչների, ինչի մասին վկայություններն այս օրերին ողողված են աշխարհի առաջատար լրատվամիջոցներում: Նշվածը խստիվ դատապարտել են նաև աշխարհի բազմաթիվ պետություններ, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019 թ. սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Ակնհայտ է, որ այս օրերին հայ ժողովուրդն Արցախում պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Հայտնելով վերոգրյալի մասին՝ Երևանի պետական համալսարանի անունից խնդրում եմ ձեզ դիմել ձեր երկրների ազգային կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝

- դատապարտելու Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան,

- կոչ անելու երրորդ երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային ձեռնպահ մնալ ադրբեջանական ռազմական ագրեսիային և ահաբեկչական գործողություններին աջակցելուց,

- պահանջելու Ադրբեջանից անհապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան և վերադառնալ բանակցային սեղանի շուրջը՝ Մինսկի խմբի մանդատի ներքո խնդրի խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal