Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, և անվտանգության հարցում կոնկրետ պայմանավորվածություններ կան. Ն.Փաշինյան

POLITICS

Քննարկվում է ամեն ինչ, բայց գլխավոր թեման, որը քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։  Այս մասին ռուսաստանյան ՌԲԿ հեռուստակայանին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկել ՌԴ նախագահի հետ, եւ խոսք եղե՞լ է Ռուսաստանից Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին։

«Որովհետև, գիտեք, եթե ուղղակի կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, դա մի իրավիճակ է։  Իսկ եթե ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից, (ի դեպ, երեկ ռուսաստանցի պաշտոնյաները հիշատակել են կոնկրետ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում), արդեն բոլորովին այլ իրավիճակ է, դա արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր տարածաշրջանում անվտանգության հարցն է ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգության», ասել է ՀՀ վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա առհասարակ գլոբալ անվտանգության հարց է։

«Քանի որ դա նշանակում է, որ ահաբեկիչներն ընդլայնում են իրենց արեալը։ Այսինքն՝ ստացվում է, որ ահաբեկիչների մոտ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ նորանոր տարածքներ են հայտնվում, որտեղ նրանք կարող են դրսևորվել։  Եկեք պատկերացնենք, որ ինչ-որ կերպ այս հակամարտությունն ավարտվում է, և դրանից հետո նրանք ի՞նչ են անելու։  Անկասկած, այդ ահաբեկիչների մի մասը կմնա տարածաշրջանում և կգործի այնտեղ։  Մենք տեղեկություն ունենք, որ այդ ահաբեկիչներն արդեն իրենց կարգերն են հաստատում ադրբեջանական որոշ գյուղերում։  Եվ դա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում։ Որովհետև եթե ինչ-որ տեղ ցանկացած նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, այլ ոչ թե նրանց հնարավորություն տա ոչ միայն անխոչընդոտ գործելու, այլև սեփական կարգերը հաստատելու», նշել է նա։

«Այս փոփոխված համատեքստում արդյոք Հայաստանին տրվե՞լ են ռուսական ռազմական միջամտության երաշխիքներ», հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ ունենք։  Օրինակ, մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն»։

ՀՀ վարչապետը հաստատելմ է փաստը, որ ՀՕՊ-ն այժմ գործի է դրված, բայց  ոչ մարտական:

«Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։  Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։ Ռուսական ռազմական միջամտության երաշխիքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։  Գիտեք, վերջին զրույցներում մենք քննարկել ենք այդ թեմաները, բայց քանի որ այդ ամենը նախատեսված է մեր պայմանագրերով, ամեն անգամ դա հաստատելու կարիք չկա։  Սա առկա փաստ է, և մենք քննարկել ենք այդ ոլորտի որոշ նրբություններ»։

Ռուսաստանից ռազմական տեխնիկայի նոր մատակարարումների ակնկալիքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնց անքակտելի բաղադրիչը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է, ավելացրել, որ նոր մատակարարումն արդեն այլ հարց է, որը չի կարող հրապարակավ քննարկել, հատկապես այս իրավիճակում։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal