Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պայ­քա­րի մի­ջո­ցով Ար­ցա­խի հիմ­նա­րար իրա­վունք­նե­րը ճա­նա­չել տալն այ­լընտ­րանք չու­նի.«Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային հարաբերությունների գործող համակարգում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը դառնում է առավել օրինաչափ։ Այս գործընթացը նոր չէ և կապված է կայսերականության գաղափարախոսության անկման և քաղաքական ինքնիշխանության հետ, որի ձևավորումը գալիս է 1648 թվականին կնքված Վեստֆալիայի պայմանագրից։ Ինքնորոշման իրավունքի հաղթարշավը սկսվեց հատկապես գաղութային համակարգի փլուզումից, երբ մեծ թվով ժողովուրդներ, իրացնելով իրենց ինքնորոշման հիմնարար իրավունքը, կարողացան անկախություն ձեռք բերել և ինքնուրույնաբար տնօրինել պետական կազմավորման իրավակարգին, արտաքին քաղաքականությանը, մշակութին, տնտեսությանը, կրոնին վերաբերող հարցերը։

Ինքնորոշման տեսքով ժողովուրդների կամարտահայտությունը դարձել է ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը և ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ու մարդու իրավունքներին վերաբերող միջազգային համաձայնագրերում։ Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման։

ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքն է, որ այսօր հնարավորություն է ընձեռել 190-ից ավելի երկրների ամրագրել իրենց անդամակցությունը ՄԱԿին։ Ժողովուրդների կամարտահայտությունը հիմնականում տեղի է ունենում հանրաքվեների միջոցով։ Բայց միշտ չէ, որ ժողովուրդները արտահայտվում են անկախության օգտին։ Օրինակ՝ Շոտլանդիայում 2014 թվականին տեղի ունեցող հանրաքվեով բնակչության մեծամասնությունը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն։ Բայց լինում են նաև դեպքեր, որ ժողովուրդները ոչ միայն ներկայացնում են իրենց կամարտահայտությունը ինքնորոշման օգտին, այլև պայքարում են ինքնորոշման հասնելու համար։

Այդպես անկախության կարողացան հասնել, օրինակ՝ Հարավային Սուդանը, Էրիթրեան և Արևել յան Թիմորը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախի ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Փաստորեն, Արցախն անկախացավ Խորհրդային Միությունից, սակայն Ադրբեջանը փորձում է հարցը ներկայացնել իր տարածքային ամբողջականության կոնտեքստում, ինչն էլ հակամարտության խորացման պատճառ է դարձել։

Ուստի Արցախի ժողովրդին այլ ելք չէր մնում, քան զենքի միջոցով պաշտպանել սեփական ինքնորոշման իրավունքը, որի արդյունքում այսօր Արցախը դե ֆակտո անկախ պետություն է։ Սակայն այս օրերին Ադրբեջանական կողմի ագրեսիան և ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածությունը ևս մեկ անգամ միջազգային հանրության աչքի առաջ ակնառու դարձրին այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում։ Դա անհամատեղելի է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայությանը սպասում է էթնիկ զտման և ցեղասպանության հեռանկարը: Այս մասին նախօրեին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ РБК-ին տված հարցազրույցում: «Նա (Ալիևը-խմբ.) կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։

Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով»: Ուստի այլընտրանք չի մնում, քան այն, որ Արցախի ժողովուրդն իր պայքարի միջոցով ստիպի ճանաչել իր հիմնարար իրավունքները։ Եվ մեր խնդիրն է օր առաջ հասնել նրան, որ միջազգային հանրության և քաղաքակիրթ աշխարհի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչվի որպես դե յուրե անկախ պետություն և միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, որի արդյունքում վերջ կդրվի տարիներով ձգվող հակամարտությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal