Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյա­նը կրո­նա­կան երան­գա­վո­րում տա­լու փոր­ձերն ուղ­ղա­կի ձա­խող­ված են.«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհը լի է հակասություններով և հակամարտություններով, որոնք ունեն ինչպես ազգային, էթնիկական, այնպես էլ կրոնական և ռասայական բնույթ։ Հատկապես սուր դրսևորումներ ունեն կրոնական հակամարտությունները, սակայն ուշագրավ է, որ հակասություններ կարող են բորբոքվել ոչ միայն տարբեր կրոնների միջև, այլև միևնույն կրոնի տարբեր հոսանքների շրջանակներում։ Իրաքում, Սիրիայում, Եմենում և աշխարհի տարբեր կետերում մենք տեսնում ենք մահմեդականության առանձին ճյուղերի ներկայացուցիչների՝ շիաների և սունիների միջև սուր հակասությունները։

Հակասություններ կարող են լինել անգամ միևնույն ժողովրդի ներկայացուցիչների միջև, որոնք հարում են միևնույն կրոնի տարբեր հոսանքների։ Այսպես, օրինակ՝ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում ժամանակի ընթացքում բախումներ են տեղի ունենում կաթոլիկների և բողոքականների միջև։ Խնդիրն այն է, որ Հյուսիսային Իռլանդիայի բողոքական բնակչությունը հակված է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, իսկ կաթոլիկները ձգտում են, որ Հյուսիսային Իռլանդիան միավորվի Իռլանդիայի Հանրապետության հետ, որի բնակչության մեծամասնությունը նույնպես կաթոլիկ է։ Նկատենք, որ հատկապես վերջին տարիների ընթացքում լայն թափ է ստացել կրոնական անհանդուրժողականությունը։

Եվ այդ հանգամանքն օգտագործվում է ծայրահեղական գաղափարների գեներացման և արմատավորման համար։ Բացի այդ, ծայրահեղականության համար պարարտ հող են դառնում մահմեդական երկրներում և աշխարհի մուսուլմանաբնակ հատվածներում տեղի ունեցող ճգնաժամերը, տնտեսական դժվարությունները, հանցագործությունների աճը, կոռուպցիայի բարձր մակարդակն ու չարաշահումները։ Այսպես, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի արդյունքում ի հայտ եկած ճգնաժամը նպաստավոր պայմաններ ստեղծեց, որպեսզի աշխարհի տարբեր երկրներից ծայրահեղական իսլամիստ գրոհայիններ ներթափանցեն և փորձեն իրականություն դարձնել իսլամական խալիֆայություն ստեղծելու իրենց գաղափարները։

Եվ բոլորովին պատահական չէ, որ մեր օրերում միջազգային հանրության առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը իսլամական ծայրահեղությունն է՝ մանավանդ դրա քաղաքականացված տարբերակը, քանի որ այն իր հետ բերում է ահաբեկչություններ, բախումներ և անկայունության աճ։ Սակայն փաստ է, որ որոշ երկրներ փորձում են իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնել իսլամական ռադիկալիզմը և ֆինանսավորում են ծայրահեղականներին, որպեսզի նրանց ձեռքերով լուծեն այս կամ այն խնդիրը։ Օրինակ՝ իսլամիստ ծայրահեղականներին «բազմացնելու» գործով է այսօր զբաղված Թուրքիան, որը այդ խմբավորումներին օգտագործում է իսլամական աշխարհում իր ազդեցությունը տարածելու նպատակով։

Ավելին՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են կրոնական երանգավորում տալ Արցախյան հակամարտությանը և Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավել Սիրիայից և Լիբիայից ներմուծված իսլամական ջիհադիստներին։ Եվ սա տեղի է ունենում այն համատեքստում, որ Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել որպես իսլամական աշխարհի շահերի պաշտպան, բայց իրականում իսլամական աշխարհի համար պարզ է, որ այդ երկրին միայն իր շահերն են հետաքրքրում։

Եվ պատահական չէ, որ Արցախյան հակամարտությանը կրոնական երանգավորում տալու և իսլամական աշխարհի մոտ դրա շուրջ հակահայկական վերաբերմունք ձևավորելու Թուրքիայի փորձերն հենց սկզբից ձախողվում են, քանի որ Հայաստանը շատ ջերմ հարաբերություններ ունի մահմեդական մեծամասնություն ունեցող բազմաթիվ երկրների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Հորդանանը և այլն։ Եվ այս երկրները շատ լավ պատկերացնում են Թուրքիայի քողարկված նպատակները։ Երբ, օրինակ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է հանդես գալ իբրև պաղեստինցիների շահերի պաշտպան, ապա դա անում է ոչ թե պաղեստինցիների ազատ ապրելու իրավունքը երաշխավորելու համար, այլ դրա տակ փորձում է ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը։

Պատահական չէ, որ Էրդողանը հոկտեմբերի 1-ին ակնարկել է, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ վկայակոչելով Օսմանյան կայսրության կողմից քաղաքի վերահսկողությունը ժամանակակից դարաշրջանի մեծ մասում: Ուստի այս համատեքստում լիովին տրամաբանական է, որ արաբական աշխարհում այսօր աճում են հակաթուրքական տրամադրությունները։

Իսկ արաբական պետությունների լիգան անգամ պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ։ Հայկական կողմին մնում է օգտվել արաբական աշխարհի և Թուրքիայի միջև աճող հակասություններից և խորացնել իր հարաբերությունները արաբական աշխարհի հետ, որի արդյունքում մահմեդական երկրներում հակաթուրքական տրամադրությունների ֆոնին պրոհայկական տրամադրություններն ավելի կարմատավորվեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal