Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը». Վարչապետի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովին

POLITICS

Россия сегодня – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Շատ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար՝ Հայաստանի և ողջ աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և արդյոք շա՞տ ռազմագերիներ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ բարդ իրավիճակ է: Երկու կողմում էլ շատ զոհեր կան: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը, կազմակերպում է պաշտպանությունը, և իրավիճակը կարող եմ գնահատել որպես բավական բարդ:

Россия сегодня – Այսինքն՝ որևէ կերպ գնահատել կողմերի կորուստները և ռազմագերիների քանակը դեռևս չի՞ ստացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ փորձագետներ ասում են, որ իր մասշտաբներով սա աննախադեպ պատերազմ է 21-րդ դարում: Որովհետև գործի են դրված բոլոր տեսակի սպառազինությունները՝ տանկեր, անօդաչուներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զրահամեքենաներ, հրետանի, հրիթիռային հրետանի և այլն: Եվ շատ զինծառայողներ և զորք են ներգրավված այս ռազմական գործողություններում: Այսինքն՝ շատ մասշտաբային և դաժան մարտեր են ընթանում: Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը: Եվ փաստացի մենք կարող ենք ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլանները՝ բլից-կրիգով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, տվյալ պահին տապալվել են:

Россия сегодня – Պարոն վարչապետ, մենք հաճախ ենք լսում օտարերկրացի վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից: Ապացույցներ ունե՞ք այդ կապակցությամբ, և արդյոք Հայաստանի կողմից կռվո՞ւմ են օտարերկրացիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում: Դա շատ կարևոր նյուանս է և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այս ռազմական գործողությունները: Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից զինյալներ ու ահաբեկիչներ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակված են սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում: Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ-ահաբեկիչներին և տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել՝ պատերազմ սկսել, հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:

Կարևոր է հասկանալ նաև՝ ինչու: Որովհետև ակնհայտ էր, որ Ադրբեջանի բանակը միայնակ ունակ չէ պատերազմել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի դեմ: Եվ դրա համար էլ Թուրքիան որոշել է ներգրավել ահաբեկիչների: Թուրքական բանակը նույնպես ներգրավված է ռազմական գործողություններում՝ ոչ միայն ղեկավար կազմում, այլև անմիջականորեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները: Ըստ որոշ տեղեկությունների, այս ռազմական գործողություններում նաև ներգրավված են Պակիստանի բանակի հատուկջոկատայինները: Եվ ես կարծում եմ, որ նվազագույնը Թուրքիայի կողմից զինյալների մասնակցությունն արդեն ապացուցված է ողջ աշխարհում, քանի որ միջազգային շատ լրատվամիջոցներ արդեն գրում են այդ մասին:

Վերջին օրերի ընթացքում շատ հետաքրքիր տեղեկություններ ստացվեցին Ռուսաստանից՝ Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, և տեղեկություններ կային, որ այդ զինյալները Ռուսաստան եկել էին արտերկրից, եկել էին Սիրիայից: Եվ այս գործընթացում ես անմիջական կապ եմ տեսնում. Սիրիայից զինյալները Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք սկսել են հայտնվել Հյուսիսային Կովկասում: Սա շատ ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով: Այն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը: Եվ ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է շատ ուշադիր լինեն այդ փաստի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, չկա որևէ օտարերկրացի, ով Ղարաբաղի կողմից է կռվում: Կարող են լինել որոշ հայեր, ովքեր եկել են սփյուռքից՝ աջակցելու իրենց հայրենակիցներին: Բայց, իհարկե, նրանց չի կարելի համարել վարձկաններ:

Россия сегодня – Հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնագրերում հիշատակվում են կարգավորման բազային սկզբունքները: Կպարզաբանեք, խնդրեմ, այդ սկզբունքները, ինչպե՞ս եք Դուք հասկանում դրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ սկզբունքները հայտնի են բոլորին. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը: Խնդիրն այն է, թե ինչպես են այս սկզբունքները մեկնաբանում կողմերը: Որովհետև բանակցային գործընթացի ժամանակ պարզվել է, որ տարբեր կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս սկզբունքները: Եվ այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այս շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է: Ես արդեն խոսեցի դրա մասին՝ չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Россия сегодня – Պարոն վարչապետ, եթե խոսենք փոխզիջումների մասին, ի՞նչ փոխզիջման եք պատրաստ: Եվ կա՞ արդյոք սահմանագիծ, որից ոչ մի դեպքում չեք նահանջի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, կա այդպիսի սահմանագիծ, և այդ սահմանագիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այս համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել:

Россия сегодня – Ներեցեք, ճշտում՝ կոնկրետ ի՞նչ փոխզիջման մասին եք նշում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ասացի, որ Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների: Եվ Դուք հարցրեցիք՝ հայկական կողմի համար կա՞ «կարմիր գիծ», որը մենք չենք անցնի: Եվ ես ասացի՝ այո, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Россия сегодня – Սահմանագծի մասին խոսեցինք: Իսկ կոնկրե՞տ փոխզիջման մասին: Չէիք ցանկանա որևէ օրինակ նշել, ճի՞շտ հասկացա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Գիտեք, այժմ մոսկովյան հայտարարության մեջ համաձայնեցվել են կոնկրետ քայլերը, թե ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը: Եվ այդ կոնկրետ համաձայնագրով նկարագրված են կոնկրետ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք պատրաստ ենք այդպիսի փոխզիջումների, մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը:

Россия сегодня – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք իսկապես ասել ենք, որ այս պատերազմն առանձնանում է անսովոր դաժանությամբ, այդ դաժանությունն արդեն պատմության մեջ է մտել, և երկու լիդերներն էլ պատմության մեջ են մտել որպես դաժան պատերազմի մասնակիցներ: Ամեն դեպքում, սրանից հետո Դուք ինչպիսի՞ն կցանկանայիք մնալ պատմության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սա ինչ-որ անձնական նկրտումների հարց չէ: Ես կցանկանայի, որպեսզի այս հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականորեն լուծվեր: Փոխզիջումների հիման վրա: Որպեսզի մենք գտնեինք այնպիսի լուծում, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար: Եվ դա լիներ վերջնական լուծում:
Россия сегодня – Պարոն վարչապետ, ես տվեցի բոլոր նախատեսված հարցերը: Կցանկանայի՞ք Ձեր կողմից որևէ հավելում անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե: Պատասխանելով Ձեր առաջին հարցին՝ ես ասացի, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն նպատակների վրա, որոնք Թուրքիան ունի տվյալ գործընթացում: Ես վստահ եմ, որ Թուրքիան 20-րդ դարի սկզբի հայտնի իրադարձություններից հետո վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ կարևոր է հասկանալ, որ Թուրքիայի համար դա պրագմատիկ նպատակ է: Ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք էքսպանսիայի համար, քանի որ ես վստահ եմ, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակությունն է: Եվ այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի ու Կիպրոսի հետ հարաբերություններում:

Ես արդեն ասացի, որ այս գործընթացն արդեն դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի լոկալ հակամարտության շրջանակից, այժմ տեղի է ունենում ձևափոխում: Թուրքիան ցանկանում է իրականացնել Հարավային Կովկասի ձևափոխում, ավելի կոնկրետ՝ հսկողության տակ վերցնել ողջ Հարավային Կովկասը և այն դարձնել իր պլացդարմը՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք հետագա էքսպանսիայի համար: Կարծում եմ, որ այս իրավիճակում արդեն կոնկրետ շոշափվում են շատ երկրների ազգային անվտանգության շահերը, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության: Ես պատահմամբ չհիշատակեցի այն տեղեկությունները, որ ստացվում են Չեչնիայից և Դաղստանից: Որտեղի՞ց են այդ զինյալները հայտնվել Չեչնիայում և Դաղստանում, սիրիացի զինյալները: Ինձ համար ակնհայտ է, որ նրանք այնտեղ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց: Եվ հարցն այն է՝ արդյոք դա պատահականությո՞ւն է, թե՞ պլանավորված ակցիա Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու նպատակով՝ շեղելու համար Ռուսաստանի ուշադրությունը Հարավային Կովկասում և ավելի կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այժմ տեղի ունեցող իրադարձություններից: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է գնահատականի արժանանա Ռուսաստանում:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer