Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


LA Times․ Անօդաչուները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտության վախեցնող նոր տարրն են

ANALYSIS

Քաղաքային երաժշտական դպրոցի նկուղում միմյանց սեղմված՝ կանայք միաձայն նկարագրում են այն, ինչը դարձել է իրենց ամենամեծ վախը։ «Մենք դրանք չենք տեսնում,- ասել է սուպերմարկետի գանձապահ 38-ամյա Կատարինա Աբրահամյանը։ - Մենք դրանք լսում ենք»։ Այս մասին գրում է LA Times-ը։

«Դրանք»՝ այդ անօդաչուներն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտության վախեցնող նոր տարրը, որը սանձազերծվել է սեպտեմբերի վերջին՝ մի քանի տարվա համեմատական անդորրից հետո։ Հարյուրավոր մարդիկ են զոհվել Լեռնային Ղարաբաղի պատճառով ավելի քան երկշաբաթյա արյունահեղ բախումների հետեւանքով։

Դրոնները խորհրդային տարիների հետեւակով եւ հրետանային զենքով արյունահեղ, անողոք մարտից ռազմական գործողությունները վերածել են պահմտոցիի մահաբեր խաղի չափից ավելի համբերատար եւ հաճախ անտեսանելի օդային թշնամու դեմ։

«Եթե մենք տեսնում ենք, կրակում ենք դրա վրա։ Եթե ոչ, թաքնվում ենք,- ասել է 51-ամյա հրետանավոր Աշոտ Սարգսյանը, որը հսկողություն է իրականացնում Ասկերան քաղաքում։ - Մեզ նոր տեխնոլոգիաներ են պետք։ Մեզ նոր զենք է պետք դրոնների դեմ պայքարում»։

Օդից հարձակումը, որի հետեւանքով սեպտեմբերի 27-ին Մարտունիում զոհվել էր 5 խաղաղ բնակիչ եւ 10 մարդ վիրավորվել էր, նշանավորում է հակամարտության նոր եւ վտանգավոր էսկալացիա, ասել է քաղաքապետ Էդիկ Հովհաննիսյանը։ «Ինտենսիվությունն անհամեմատ մեծ է։ Այդ դրոնների մեծ մասը նախատեսված է հետախուզման համար, այնուհետեւ գալիս են հարվածները»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ քաղաքում վնասված է ավելի քան 120 բնակելի եւ վարչական շենք, ինչպես նաեւ 40 ավտոմեքենա։ «Օրեր են լինում, երբ դրանք չեն թռչում, բայց եթե թռչում են, ապա օրը 3 կամ 4 անգամ»,- ասում է նա։

Անօդաչուների հարվածները եւ հրետանային համազարկերը Հովհաննիսյանին ստիպել են հրաման արձակել Մարտունիի 6200 բնակիչների մեծ մասի տարհանման մասին, կանանց եւ երեխաների մեծ մասը ապաստան են գտել քաղաքի սահմաններից դուրս, իսկ տղամարդիկ մնացել են։

Անօդաչու թռչող սարքերը գլխիվայր շրջել են այս ստատուս քվոյի հիմքում ընկած տեսությունը, հատկապես Ադրբեջանի համար, որն իր նավթային հարստությունն օգտագործել է իր զինանոցի զգալի թարմացման համար, ասել է Լոնդոնի Թագավորական քոլեջի ռազմական հետազոտություհնների բաժնի պաշտպանության հարցերով փորձագետ Ռոբ Լին։

«2000-ական թվականների սկզբին Ադրբեջանը ռազմական իմաստով բավականաչափ ուժեղ չէր, որ Լեռնային Ղարաբաղն իրեն վերադարձներ։ Բայց նավթի համաշխարհային գների կտրուկ աճից եւ պաշտպանական ծախսերի տասնամյա մեծացումից հետո, ներառյալ ծախսած տասնյակ միլիարդավոր դոլարները ռուսական, իսրայելական եւ այլ արտասահմանյան բարձրտեխնոլոգիական զենքի ձեռքբերման համար, 2016 թվականին ռազմական հավասարակշռությունը խիստ փոխվեց»,- նշել է նա։

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների միջազգային հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ 2011-2019 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանը սպառազինության վրա ծախսել է ավելի քան 19 մլրդ դոլար։ Սա ներառում է 2016 թվականին 100 հատ Orbiter 1K կամիկաձե դրոնների եւ 50 հատ Harop-ի պատվեը Իսրայելին, որոնք կարող են խոցել հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ռադարները։ (Ըստ ամենայնի,ադրբեջանցի զինվորականների կողմից Harop-ն առաջին անգամ գործարկվել է 2016 թվականին՝ հայ զինվորներով ավտոբուսին հարվածելու համար)։

Նույն ժամանակահատվածում Հայաստանն իր զինանոցի վրա մոտ 4.8 միլիարդ դոլար է ծախսել, եւ նրա կախվածությունը Ռուսաստանից` որպես զենքի հիմնական մատակարար, նշանակում է, որ նրա անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) համեմատաբար քիչ հնարավորություններ ունեն, քանի որ Մոսկվան իր պաշտպանական մշակումներն անօդաչու թռչող սարքերի վրա չի կենտրոնացրել, նշել է Լին: Փոխարենը Հայաստանը քիչ քանակությամբ տեղական անօդաչու թռչող սարքեր ունի, որոնք օգտագործել է պատերազմի դաշտում:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունների` Բաքվի զինանոցում նոր համալրում է Bayraktar TB2-ը` անօդաչու թռչող սարք, որը գնվել է ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակից եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից: TB2-ը ադրբեջանական զինված ուժերի սիրված զենքն է դարձել` ստվերելով նույնիսկ թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները, որոնք տեղակայվել են Ադրբեջանի Գյանջա քաղաքում Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ժամանակ: Անօդաչու թռչող սարքերի համատարած սպառնալիքի պատճառով պաշտոնյաները, զինվորականները եւ նույնիսկ խաղաղ բնակիչները ստիպված էին փոխել իրենց սովորությունները:

Մարտունիում քաղաքապետ Ավանեսյանը հրաժարվում է իր սմարթֆոնից, որն ոչ անվտանգ է համարում` պարզունակ Nokia նախընտրելով, որն ավելի քիչ տեղեկություններ է փոխանցում թշնամուն: Առաջնագծի մոտ գտնվող զինվորներին եւս արգելվում է GPS օգտագործել կամ հեռախոսով որեւէ լուսանկար անել: Վարորդները փակում են իրենց լուսարձակները կամ ցեխոտում են իրենց ավտոմեքենաները` ցանկացած նշան թաքցնելու համար, որոնք կարող են իրենց թիրախ դարձնել: Մարդկանց հորդորում են շատ ժամանակ չանցկացնել նույն վայրում:

«Մենք չենք կարող այստեղ երկար մնալ»,- ասել է Մարտունու քաղաքաշինարար 63-ամյա Սեյրան Դանիելյանը` այցելող լրագրողին հորդորելով շտապել քաղաքով շրջելիս․ «Մենք չգիտենք, թե երբ նրանք կհարվածեն»:

Երաժշտական ​​դպրոցում 61-ամյա ակորդեոնահար Լեոնարդ Հովհաննիսյանը նստում է նկուղում` ավանդական լարային երաժշտական գործիքների մոտ` սպասելով ռմբակոծությանը, որը սովորաբար ուղեկցվում է անօդաչու թռչող սարքերի ձայներով գլխավերեւում:

«Մենք լսում ենք գվվոցը եւ արագ ներս ենք մտնում։ Մենք վախենում ենք, իսկ հետո հնչում է ազդանշանը: Կարծես ապրում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներում»,- ասել է նա:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer