Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջնագիծ մեկնած և ժամկետային զինծառայող հայ հայտնիները

LIFE

Արցախում սկսված պատերազմը մեկ գաղափարի շուրջ է հավաքել Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Հայ հայտնիներն էլ անմասն չեն ստեղծված իրավիճակին, շատերն այս օրերին զբաղված են սնունդ և անհրաժեշտ պարագաներ հավաքագրելով, ոմանք էլ ռազմաճակատ են մեկնել:

Դերասան Գևորգ Գրիգորյանը պատերազմի հենց առաջին օրը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ կամավոր ռազմաճակատ է մեկնում: Դերասանը պարբերաբար գրառումներ է կատարում և լուսանկարներ տեղադրում Արցախից: Վերջին գրառումներից մեկում Գևորգը գրել էր, որ երբ վերադառնա, 6 երեխա է ունենալու:

Երգիչ Արսեն Սաֆարյանն էլ հոկտեմբերի 1-ին լուսանկար էր հրապարակել զինվորական համազգեստով և գրել. «Մենք գնացինք»: Մեկնելուց օրեր անց Արսենը ևս մեկ լուսանկար էր հրապարակել ռազմաճակատ ուղարկված սնիկերսը ձեռքին և գրել. «Ձեր ուղարկած սերը, ջերմությունն ու սնիկերսները հասնում են մեզ: Մենք էլ խոստանում ենք վերադառնալ ու հազարապատիկը տալ` և՛ սեր, և՛ ջերմություն, և՛ սնիկերս»:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բաբկեն Չոբանյանը ևս այս օրերին կամավոր առաջնագծում է, որտեղ նաև նշել է իր 43-ամյակը: Օրեր առաջ Բաբկենը լուսանկար է հրապարակել առաջնագծից և գրել. «Հաղթելու ենք»:

«Բանակում» սերիալից հայտնի Մակարյանը` իրականում Վահան Թովմասյանը, պատերազմի առաջին օրերին կամավոր Արցախ մեկնեց: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասել էր, որ կանի այն, ինչ կարող է: Եթե պետք լինի, առաջին գծում կկռվի, պետք լինի` տղաների համար ճաշ կպատրաստի:

Դերասան Հայկ Չոմոյանի Արցախում գտնվելու մասին հայտնի դարձավ, երբ Հայկը վիրավորվեց: Tert.am Life -ի հետ զրույցում դերասանը պատմել է, որ հրազենային վիրավորում է ստացել ոտքերի շրջանում: Հայկին վիրահատել են, արդեն իրեն լավ է զգում:

Մարտարվեստների մարզիչ, դերասան Էրիկ Օհանյանը, ով սեպտեմբերի 29-ից, որպես պահեստազորային սպա, կամավոր առաջնագծում էր, հոկտեմբերի 4-ին դեմքի շրջանում բեկորային վիրավորում էր ստացել: Դերասանին վիրահատել էին և, իր խոսքով, ապաքինվելուն պես պետք է հետ գնա առաջնագիծ:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններ Արման Նավասարդյանն ու Վարշամ Գևորգյանը ևս առաջնագծում են, ինչի մասին հայտնել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

«Վերջին ուսուցչից» լսարանին հայտնի դերասան Վահագն Սամվելյանը, ով ժամկետային զիվորական ծառայության է մեկնել այս ամռանը, վիրավորվել է սեպտեմբերի 28-ին: Նա արհեստական կոմայի մեջ էր, սակայն օրեր առաջ բժիշկներն արթնացրել են Վահագնին:

Ժամկետային զինծառայող, «Վերջին ուսուցչից»  լսարանի հայտնի դերասան Արման Սիմիկյանը ևս Արցախում է ծառայում: Նա հրազենային վիրավորում է ստացել, հիմա հիվանդանոցում է:

«Ազգային երգիչ» նախագծից հայտնի Արթուր Խաչենցը ևս կամավոր առաջնագծում է: Ծննդով Արցախից Արթուրը տեսանյութ էր տեղադրել սոցցանցերի իր էջերում, որտեղ երգում էր «Գինի լից» հայտնի երգը: Նա տեսանյութին կից գրել էր. «Պատերազմական իրավիճակներում մարտական ոգին երգով բարձրացնելը, երբեմն, անհրաժեշտություն է»:

Դերասաններ Դավիթ Մարդյանն ու Դավիթ Աֆրիկյանը ևս առաջնագիծ են մեկնել, սակայն Հայաստանի սահմանին՝ մարտունու շրջանում: Այդ մասին Tert.am Life-ին ասել էր Դավիթ Աֆրիկյանի եղբայրը` Հայկ Աֆրիկյանը, ով նրանց սահման էր ուղեկցել:

Առաջնագծում է նաև դերասան Դավիթ Հակոբյանը, ով պատերազմի առաջին օրերին ասել էր, որ դեռ Հայաստանի տարածքում է, չգիտի, թե իրեն որ ուղղությամբ կտանեն:

Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը պատերազմի առաջին օրերին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ դեռ այնտեղ չէ, որտեղ ցանկանում է լինել: Շուշանիկ Արևշատյանը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց, որ նա արդեն առաջնագծում է:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer