«Վահագնին տեսնելու եք այնպես, ինչպես առաջ, նա ուժեղ տղա է». վիրահատել են Արցախում վիրավորված Վահագն Սամվելյանի աչքի կոպը
SOCIETYTert.am Life-ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ «Վերջին ուսուցչից» լսարանին հայտնի դերասան Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում էր ստացել Արցախում: Նա արհեստական կոմայի մեջ էր, բժիշկներներն օրեր առաջ արթնացրել էին նրան, երեկ կրկին վիրահատել են: Վահագնի ընկերը` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խոջայանը, Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ վիրահատել են Վահագնի աչքի կոպը:
«Կոպի հետ, թարթելու հետ կապված խնդիր կար, աչքը փակ էր, քանի որ բեկորային վնասվածք էր ստացել: Վիրահատությունից հետո շատ հնարավոր է, որ կոպն ուղղվի: Վահագնի ճակատային հատվածում ևս վնասվածք կա, որը պլաստիկ վիրահատությունից հետո կուղղվի: Վահագնին տեսնելու եք այնպես, ինչպես առաջ, նա ուժեղ տղա է: Վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, երկար քայլել ենք հիվանդանոցում միասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող է, վիրավորում է ստացել սեպտեմբերի 28-ին: