Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թղթե թա­փոն­նե­րը հանձ­նում են վե­րամ­շակ­ման, գու­մարն ուղ­ղում ՊՆ հիմ­նադ­րա­մին.«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմական ծանր օրերին յուրաքանչյուրն է ուզում ինչ-որ բանով օգտակար լինել հայկական զինված ուժերին, արցախցի ընտանիքներին, որոնք ստիպված են ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում։ Ուշադրության կենտրոնում են բոլորը։ Եվ հենց այս ընթացքում է, որ բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների հիմք է դրվում։ Օրինակ՝ արդեն մի քանի օր է, ինչ Երևանում «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության անդամները հավաքագրում են թուղթ, հանձնում համապատասխան կազմակերպությանը, իսկ հավաքված ողջ գումարն ուղղվում է այս օրերի ամենակարևոր նպատակին:

Նախաձեռնության ղեկավար Արթուր Օհանյանը նշում է՝ բոլորիս տներում էլ կան թղթի թափոններ, որոնք, թվում է՝ որևէ բանի պիտանի չեն, բայց իրականում դրանք շատ մեծ նպատակի կարող են ծառայել: Ասում է՝ 12-13 օր է, ինչ թուղթ են հավաքագրում։ «Առաջին շաբաթում հավաքված թուղթը հանձնել ենք վերամշակման և գոյացած ողջ գումարը՝ 345 հազար դրամը, փոխանցել պաշտպանության նախարարության հիմնադրամին: Ընդ որում, առաջին շաբաթում նախաձեռնությունը դեռ այն արձագանքը չէր ստացել, ինչ հաջորդ օրերին։ Այս շաբաթվա վերջում նորից փոխանցում կկատարվի, և մեր էջում կտեղեկացնենք, թե որքան գումար ենք փոխանցել այս անգամ։ Հավաքագրած թղթի ծավալով արդեն հասել ենք մոտ տասը տոննայի։Нет описания.

Բացի դա, Մաշտոցի պուրակում նոր ակցիա սկսեցինք։ Քանի որ թափոնների մեջ շատ էին գրքերը, և հաճախ դրանք ափսոսում էինք որպես մակուլատուրա հանձնել, որոշեցինք վաճառքհանգանակություն կազմակերպել։ Այսինքն՝ որևէ ֆիքսված գին չենք սահմանել գրքերի համար։ Դրված է արկղ, մարդիկ մոտենում են, փնտրում ու գտնում են իրենց ցանկացած գիրքը և ցանկացած չափով հանգանակություն են կատարում, ինչը նույնպես ուղղվելու է պաշտպանության նախարարության հիմնադրամին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրը: Արդեն իսկ թուղթ են հավաքագրում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Հրազդանում և այլուր։

«Հասցեները նշված են մեր ֆեյսբուքյան էջում, նշված են նաև նախաձեռնության մարզային համակարգողների հեռախոսահամարները, կարող են կապ հաստատել, ճշտել մանրամասները։ Այս ամբողջ աշխատանքն արվում է կամավորության սկզբունքով, ունենք թիմ, որը Մաշտոցի պուրակում տեսակավորում է հավաքագրված թուղթը և հանձնում վերամշակման գնորդին, ում հետ նախապես պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ Երբեմն կարծիք է հնչում՝ մեկ կամ երկու կիլոգրամ թուղթն ինչո՞վ կարող է օգնել: Իրականում մեկ, երկու կամ հինգ կիլոգրամներով է, որ արդեն մոտենում ենք հավաքված 10 տոննա թղթի շեմին։ Համագործակցել ենք ոչ միայն պետական կառույցների կամ կազմակերպությունների, այլ նաև քաղաքացիների հետ, որոնք կարող են երեք գիրք կամ մի քանի տետր բերել։

Մենք նաև նրանց օգնությամբ ենք հասել այս արդյունքին։ Իհարկե, կազմակերպությունների և պետական կառույցների ներգրավվածությունը շատ մեծ է, բայց ամեն դեպքում անհատները, մեր հասարակությունը իրենց մեծ դերն է ունեցել այս հարցում»,նշում է մեր զրուցակիցը: Հետաքրքրվում եմ՝ դեռ որքա՞ն կշարունակվի այս նախաձեռնությունը, արդյոք «կգործեն» նաև պատերազմի ավարտից հետո: «Քանի դեռ քաղաքացիների արձագանքը և ներգրավվածությունն այս գործին այսպիսին է, շարունակելու ենք։ Աստված տա, պատերազմը շատ շուտ ավարտվի, եթե անգամ րոպե առաջ ավարտվի, շարունակելու ենք այս նախաձեռնությունը, քանի որ կարողանում ենք ինչ-որ բանով օգտակար լինել։

Բացի դա, պատերազմից հետո պետք է վերականգնել բոլոր վնասները, երկար ժամանակ լինելու ենք հետպատերազմական շրջանում, և բնական է, որ այդ վերականգնմանը պետք է ներգրավվածություն ունենանք։ Չմտածենք՝ պատերազմը վերջացավ, մենք էլ գործ չունենք, այդպես չի կարող լինել։ Պետք է մեր դերն ունենանք հետպատերազմական շրջանի վերականգնման գործընթացում։ Քանի դեռ ձնագունդը գլորվում է, շարունակելու ենք գործել»,-եզրափակում է Արթուր Օհանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer