Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԵԿ-ը՝ ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների մասին

SOCIETY

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 

Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին՝

1) ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են վերոնշյալ նախարարություններին, 

2) ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման՝ ԱԱՀ վճարողներն այդ ձեռքբերումների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ և (կամ) վերաձևակերպումներ չեն կատարում,

3) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում Կառավարությունը կսահմանի ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով պետք է կիրառվեն նշված կարգավորումները, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ցանկի սահմանումը դրանք կիրառվելու են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով,

4) ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից սահմանված կարգով դուրս գրված` ստացող նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագրերով, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մասով՝ կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով,

5) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվող դրոշմավորման ենթակա ապրանքներն ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չեն: Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստող փաստաթղթում։

Օրենքով սահմանված կարգավորումների կիրառման առումով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով մինչև ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացվեն`

-կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն, 

-անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր Կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։

Ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրին անհրաժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահմանված կարգով դուրս գրված (կազմված)` ստացող նախարարություն կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը: 

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում աշխատանքային կարգով օժանդակել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված բոլոր հարցերում:  

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։ 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal