Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի. ձևավորել նոր մշակույթ․«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ու Հայաստանն այսօր լրջագույն մարտահրավերի առաջ են կանգնել։ Սեղանին է դրված մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Եվ այս պատերազմում հայ ժողովուրդը նահանջելու տեղ չունի, և միակ ելքը հաղթանակն է։ Բայց, ինչպես տեսել ենք պատմական տարբեր փուլերում, նման ծանր իրավիճակում հաղթանակը հեշտ չի տրվում։ Իսկ հաղթանակը կախված է ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններից։ Այս իրավիճակում հայ ժողովուրդն ինչքան միասնաբար ու համախմբված գործի, այնքան կշահի թիկունքն ու ռազմաճակատը։ Սակայն համախմբվածությունը խոսքերով չէ միայն։

Այս պահին այս կամ այն գործչին կամ քաղաքական ուժին պախարակելը և ներքին գզվռտոցը ոչ միայն չեն օգնում հայրենիքը պաշտպանելու գործին, այլև թուլացնում են թիկունքը, քանի որ այդ հանգամանքից մարդկանց մոտ խորը դժգոհություն և հիասթափություն կարող է առաջանալ։ Պատմությունը լի է այնպիսի դեպքերով, երբ հակառակորդը փորձել է օգտվել ներքին խժդժություններից ու կարողացել է իր օգտին ծառայեցնել հայ ժողովրդի դիմադրողականության անկումը։ Ուրեմն, հարկ է դասեր քաղել այդպիսի պատմական օրինակներից։

Ներկա պահին պետության շահը առավել քան ենթադրում է, որ պետք է դուրս գալ տևական ժամանակ մեր հասարակության մեջ արմատացած «սև ու սպիտակի» տրամաբանությունից, մի կողմ դնել բոլոր տեսակի հակասություններն ու բանավեճերը և լծվել հայրենիքի պաշտպանությանը՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ տեղեկատվական, թե՛ դիվանագիտական հարթակներում, թե՛ տնտեսության մեջ և թե՛ ընդհանրապես թիկունքում։ Եթե հայրենիքի պաշտպանությանն անհրաժեշտ է, որ միմյանց հետ համագործակցեն իրար հետ անհամատեղելի համարվող գործիչներ, քաղաքական ուժեր, ապա նրանք չպետք է խուսափեն այդ քայլին գնալուց։

Եվ այս առումով հետաքրքրական է, որ պատերազմի առաջին օրերից սկսած լայն քննարկումների առարկա էր այն հարցը, թե ինչու պետության նախկին և ներկա ղեկավարները չեն հավաքվում և միասնաբար քննարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Ճիշտ է՝ ակնկալիքներ կային, որ այս հանդիպումը պետք է տեղի ունենար պատերազմի առաջին իսկ օրերին, այնուամենայնիվ, անկախ նախագահների միջև տեղի ունեցած քննարկումների բովանդակությունից, այս հանդիպումն իր մեջ կարևոր ուղերձ է պարունակում։

Սրանով հանրությունը տեսնում է, որ պատմական այս փուլում միասնությունն այլընտրանք չունի, և ժամանակն է վեր կանգնել քաղաքական և այլ ամբիցիաներից։ Բացի այդ, նախագահներն իրենց փորձով և գիտելիքներով իրապես կարող են օգտակար լինել ծանր փորձության մեջ գտնվող երկրին։ Մնում է հույս ունենալ, որ այսպիսի քայլերով ամրապնդվող միասնության մթնոլորտը չի սահմանափակվի միայն ծայրահեղ իրավիճակներով, և հաղթանակից հետո այն նոր նախադեպ, քաղաքական նոր մշակույթ կդառնա նաև մեր երկրի հետագա զարգացումը կանխորոշելու համար, քանի որ մենք պատերազմից հետո արդեն բախվելու ենք դրա ծանր հետևանքները վերացնելու և տնտեսական առաջընթացն ապահովելու բարդ գործին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal