Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձեր ջանքերն ակնառու են, արդյունավետ ու շատ գնահատված. Լենա Նազարյանը դիմել է սփյուռքին

SOCIETY

Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Սփյուռքի սիրելի՛ բարեկամներ,
Շատերդ այս օրերին նորից համախմբված ու ուժերի գերլարումով անում եք ամեն ինչ հայրենիքին՝ Արցախին, հարազատներին օգնելու համար: Ձեր ջանքերն ակնառու են, արդյունավետ ու շատ գնահատված:
Տեսնելով, որ ձեր անելիքներից որպես մի կարևոր ուղղություն նախաձեռնել եք ձեր բնակության վայրում տեղական ու պետական կառավարման մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու պահանջ, ներկայացնում ենք որոշման նախագծի ՏԱՐԲԵՐԱԿ, որն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող եք օգտագործել ձեր ասելիքը ներկայացնելու համար:

Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում և այլ ազգային կամ վերազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ու որոշումների ընդունմանը, կնպաստի հազարավոր մարդկանց անվտանգության և կյանքի իրավունքի ապահովմանը։
Տեքստում նշված որոշումների ցանկն ամեն օր կթարմացվի՝ այս գրառումը խմբագրելու միջոցով:
Ովքեր պատրաստ են ներքոնշյալ տեքստը թարգմանել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով, խնդրում եմ գրել անձնական նամակ կամ մեկնաբանություն:
***
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։
Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:
Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում՝ մասնավորապես կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և երկարաժամկետ վնաս հասցնելու համար: Հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորվել է անմարդկային վերաբերմունք. գլխատում և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել և հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին:

Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետևում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջևում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։
Այսօր, ավելի քան երբևէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական և պետական կառավարման մարմիններ, առերեսելով պահի հրամայականը և գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, որպես նրանց անվտանգության և կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը, ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։
Մասնավորապես տեղեկանում ենք, որ.

հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում,
հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում,
հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում,
հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին,
հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա,
հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,
հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին,
հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև,
հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում,
հոկտեմբերի 21-ին Ավստրալիայ ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ,
հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:
հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։

Ստորև ներկայացված տեքստը կարող է ծառայել որպես որոշման ՆԱԽԱԳԾԻ ՆՄՈՒՇ այս տեսքով, լրամշակումներով կամ կրճատումներով։

Հաշվի առնելով որ, Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք,1923 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի Սոցալիստական Խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը,Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ՝ հակառակը, 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումն այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն,Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հետևելով խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և միջազգային օրենքներին, իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հաստատելով այն նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված սպանդի՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 թվականի ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը և կյանքի իրավունքը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում,անկախությունից ի վեր Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը, սոցիալական, մշակութային ու տնտեսական բարգավաճումը,Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը,ընթացող պատերազմը ամենադաժան է 1994 թվականին կնքված զինադադարից հետո,Թուրքիայի և նրա կողմից Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Պակիստանից բերված վարձու զինյալների ներգրավվումը վտանգում է տարածաշրջանի ժողովուրդների գոյությունը և խաթարում հնարավոր խաղաղ համակեցությունը՝ հանգեցնելով առավել մեծ ծավալի հակամարտության,Ադրբեջանն ու Թուրքիան վերջնագիր են ներկայացրել՝ պնդելով, որ միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլայացիայի կամ ամբողջական գրավման պարագայում կհաստատվի հրադադար,Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար մերժում են միջազգային հանրության կոչերը հրադադարի վերաբերյալ,Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում,ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներով:

Քաղաքային խորհուրդը/խորհրդարանը/կառավարությունը/վերպետական որևէ կառույց.
ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն անկախ կարգավիճակով՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,
դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը, որը հակասում է 1994 թվականի զինադադարի դրույթներին,
դատապարտում է արտաքին որևէ միջամտություն՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունը Ադրբեջանին,
աջակցում է Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող, արդար ու կայուն խաղաղության կերտման գործընթացին»։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer