Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պատերազմի ավարտից հետո մեկ հարց ենք տալու ինքներս մեզ` ի՞նչ ենք արել, ես իմ պատասխանն ունեմ». Անաիս Սարդարյանը` կարիքավոր ընտանիքներին օգնելու նախաձեռնության մասին

LIFE

Դերասանուհի Անաիս Սարդարյանի և նրա թիմի համար Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն արդեն 24 օր է` հարազատ տուն է դարձել, հասցրել են օգնել 7000 ընտանիքի: Առավոտյան 9-ից մինչև ուշ գիշեր սնունդ ու անհրաժեշտ իրեր են հավաքագրում օգնության կարիք ունեցող արցախցիների և այն ընտանիքների համար, որոնց միակ կերակրողն առաջնագծում է: Անաիսի թիմը նրանից թաքուն խոստովանեց, որ դերասանուհին ցավում է ամեն ընտանիքի համար, նույնիսկ ընդմիջման չի գնում, քանի որ նույն ժամանկահատվածում այլ ընտանիքներ սոված են:

Tert.am Life-ը ներկա է եղել առաջին անհրաժեշտության իրերի, սննդի հավաքագրման աշխատանքներին, լուսանկարել ու զրուցել է Անաիսի հետ:

«Սկզբում չէինք էլ մտածում, որ պատերազմն այսքան երկար կշարունակվի և օրական 700 ընտանիքի կկարողանանք օգնություն ապահովել: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Մարտակերտում ընտանիք կա, որը դրսում է հայտնվել: Գնացի ու անձամբ 4 երեխային և երկու կնոջը բերեցի Հայաստան: Երեխաներն այնքան վախեցած էին, որ չէին ցանկանում մեքենաս նստել: Նրանց կացարանով ապահովեցի: Հիմա կացարաններով այլևս չենք զբաղվում, քանի որ չենք հասցնում»,-ասաց նա:

Անաիսի խոսքով` սկզբում մեկ ներքնակ և մեկ տուփ մակարոն են ունեցել. «Սարյան փողոցում ընկերներիցս մեկը 8 արցախցու էր հյուրընկալել: Զանգահարեց ինձ ու հարցրեց` որտեղի՞ց կարող ենք ներքնակ գտնել: Ես էլ որոշեցի Ինստագրամի հարթակն օգտագործել ու խնդրեցի ներքնակներ ուղարկել: Րոպեների ընթացքում 17 ներքնակ հավաքվեց։ Երեխայիս ծննդից հետո ակտիվ չեմ եղել սոցցանցերում, հիմա հասկացա, որ այդ հարթակը կարող եմ ճիշտ օգտագործել,-ասաց նա և հավելեց, որ տեսնելով մարդկանց արձագանքները, սկսել է նաև սնունդ խնդրել,-Սնունդ, առաջին ահրաժեշտության իրեր խնդրեցի, այնքան բան հավաքվեց, որ տարածքն արդեն չհերիքեց մեզ: Տիկնիկային թատրոնին խնդրեցինք տարածքը մի քանի օրով տրամադրել, բայց արդեն 24 օր է` այստեղ ենք: Ունեցել ենք նույնիսկ 10-20 հազար դոլարի առևտուր: Եղել է, որ 35 հազար դոլարի առևտուրը բաժանել ենք 3 ժամվա ընթացքում: Ուզում եմ շեշտել, որ այդ գումարները որպես գումար չեն մտել մեզ մոտ, այլ որպես առևտուր»,-նշեց նա:

Ըստ դերասանուհու` արցախցիների հետ կապված սխալ կարծրատիպ կա, բայց ինքն էլ կարող է երևանցիների հետ կապված կարծիքներ ասել, նաև իր ընկերներից մի քանիսի մասին, ովքեր սրճարաններում նստած անհոգ իրենց սուճն են խմում:

«Նույն ժամանակահատվածում, երբ մարդիկ արցախցիներ են տեսնում մոլերում, սրճարաններում, ես տեսնում եմ հաշմանդամ արցախցի, բոբիկ երեխա: Եղել է, որ գիշերվա ուշ ժամին գնացել ենք Արտաշատ, տվյալ մարդը զանգերին չի պատասխանել, բարկացել ենք բնականաբար, բայց կապ չունի: Փոքրիկ, սոված երեխաները մեղավոր չեն, եթե իրենց ծնողներն ինչ-որ սխալներ են թույլ տալիս: Ամեն օր հետևորդներիս ասում եմ, որ մեր շահառուներն այն արցախցիները չեն, որոնց մասին անընդհատ մարդիկ խոսում են: Իսկ եթե անգամ նման մարդիկ կան, մենք մեր խղճի առաջ ենք պատասխանատու, իրենք` իրենց: Ես չեմ պատրաստվում լավի ու վատի բաժանումներ անել, մենք օգնում ենք բոլորին»,-ասաց նա:

Անաիսի թիմն արդեն բավականին մեծ է: Նրա թիմից 24-ամյա Ֆընգը Չինաստանից է: Հայաստանում սովորում և աշխատում է, հիմա նաև կամավորությամբ զբաղվում: Սիրում է Հայաստանն ու ասում` պետք եղավ, կգնա ու կկռվի:

«Սոցցանցերի միջոցով տեղեկացա Անաիսի նախաձեռնության մասին, ես շատ էի ցանկանում օգնել, այդ իսկ պատճառով եկա: Բնականաբար, երկրում իրավիճակն այնքան էլ լավ չէ, բայց մարդիկ օգնում են միմյանց, վստահ եմ` հաղթելու ենք»,-ասաց Ֆընգը, ում Անաիսն ընդհատեց հարցով` շատ եմ չէ՞ գոռում ձեզ վրա: Ֆընգը միանգամից պատասխանեց, որ ամեն ինչ նորմալ է, իսկ Անաիսը պարզաբանեց. «Ես շատ եմ գոռում իրենց վրա, որովհետև սա գումարով աշխատանք չէ, կամավոր է: Երեխայի տակդիրը, պապիկի դեղը պետք է ճիշտ պահին հասնի տեղ: Մենք պայմանավորվել ենք ամբողջ թիմով, որ կարող ենք գոռալ, նեղացնել միմյանց, բայց չնեղանալ: Ես բացատրել եմ, որ նրանք իրենց խղճի համար են անում ամեն ինչ, ոչ թե իմ կամ արցախցիների: Պատերազմի ավարտից հետո մեկ հարց ենք տալու ինքներս մեզ` ի՞նչ ենք արել, ես իմ պատասխանն ունեմ»:

Անաիսի թիմում են նաև արցախցի տղաները` Սուրենը, Հայկը, Արենը, ովքեր ևս սոցցանցերի միջոցով են գտել նրան: Ասել են, որ չեն ցանկանում հենց այնպես սնունդ ստանալ, ուզում են օգնել:

Դերասանուհին ասաց, որ որքան էլ փորձում են հոգեպես ամուր լինել, երեբեմն չեն կարողանում հույզերը զսպել: «Հոգեպես բարդ է հաղթահարել այս ամենը: Օրեր առաջ մեզ մոտ վիրավոր զինվորի մայրիկ էր եկել: Այդ ընթացքում զանգահարեցին նրան ու ասացին, որ տղան մահացել է: Չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում մեզ մոտ, անելանելի իրավիճակ էր: Այդ իրավիճակից կես ժամ հետո զանգահարեց մեկ այլ արցախցի կին ու ասաց, որ փոքրիկ է ծնվել: Կյանքը շրջապտույտ է, մի տեղում մահ է, մյուսում` երեխայի ծնունդ»,-պատմեց Անաիսն արցունքներն աչքերին:

Հարցին` բարդ չէ՞ իր բալիկից հեռու գտնվելը, Անաիսը պատասխանեց. «Մոնթեից հեռու գտնվելը բարդ է, ես նրան եմ կարոտում, ինքը` ինձ: Բայց ես գիտեմ, որ երեխաս սոված չէ, տաք վերմակ ունի, ապահով է, ես հանգիստ եմ: Նույն ժամանակ նրա տարիքի մեկ այլ երեխա սոված է, չունի տաք հագուստ, քնում է հատակին: Ես հասկանում եմ` պետք է երեխայիս չտեսնեմ, որ մյուս երեխան ունենա այն ամենը, ինչ ունի իմը»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal