Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ֆրանսիան կարող է ներազդել Թուրքիայի վրա՝ նախաձեռնելով տնտեսական, ռազմատեխնոլոգիական պատժամիջոցներ. թուրքագետ

POLITICS

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով  Ֆրանսիան պետք է շատ ավելի կտրուկ և գործուն քայլերի դիմի Թուրքիայի, մասնավորապես՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սանձարձակ ու ագրեսիվ վարքագիծը զսպելու համար։ Էրդողանի այսօրվա սանձարձակությունը բխում է ուժային տարբեր կենտրոնների շարունակական թողտվությունից, որը լուրջ գլխացավանք է դարձել նրանցից շատերի համար։

Լևոն Հովսեփյանը նման կարծիք հայտնեց  «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Թուրքիայում իր դեսպանին  հետ կանչելու ֆոնին թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումները։

«Մինչև այսօրվա իրադարձությունները արդեն իսկ թուրք-ֆրանսիական հարաբերությունները բավական լարված էին և բարդ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածի գործընթացներով, լիբիական գործոնով պայմանավորված, որը Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականության արդյունք է։ Վերջին տարիներին թուրք-ֆրանսիական հարաբերությունները աչքի են ընկել քաղաքական-դիվանագիտական լարվածությամբ, որին ավելացավ նաև ռազմաքաղաքական հարթությունը, ինչը խնդիրներ ստեղծեց նաև ՆԱՏՕ-ի շրջանակում։ Եվ հիմա տեսնում ենք նույն Թուրքիայի ագրեսիվ վարքագիծն ու ռազմական ներգրավվածությունը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Ֆրանսիան բազմիցս դարձել է Էրդողանի հանդուգն հռետորաբանության թիրախներից»,- ասաց Հովսեփյանը։

Թուրքագետի կարծիքով՝ Ֆրանսիան կարևոր ներուժ ունի ներազդելու Թուրքիայի վրա քաղաքական և տնտեսական առումներով, որը ֆրանսիական կողմը կարող է նախաձեռնել։

«Կարծում եմ, որ Ֆրանսիան Թուրքիային զսպելու համար արդեն նշմարվող աշխարհաքաղաքական նախաձեռնության կարևոր դերակատար է։ Որպես ԵՄ-ի առանցքային դերակատարներից, մեծ անելիք պետք է ունենա Թուրքիայի ագրեսիվ և անկանխատեսելի քաղաքականության և նրա ղեկավարության, մասնավորապես՝ նախագահ Էրդողանի սանձարձակ վարքագիծը զսպելու առումով։ Այսօր Թուրքիայի ամենաթույլ օղակներից մեկը տնտեսությունն է և տեխնոլոգիական կախվածությունը, Ֆրանսիան կարող է շատ ավելի հետևողական ու վճռական նախաձեռնողականություն դրսևորել ԵՄ-ի շրջանակում տնտեսական, տեխնոլոգիական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ»,- նշեց թուրքագետը։

Ըստ նրա՝ թուրք-ֆրանսիական առևտրատնտեսական ու տեխնոլոգիական համագործակցությունը բավական մեծ ծավալներ ունի, սակայն որոշ առումով ֆրանսիական կողմը կաշկանդված է, քանի որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը ենթադրում է որոշում ԵՄ-ի մակարդակով։ Այդուհանդերձ, Ֆրանսիան, ԵՄ-ի այլ անդամ երկրների հետ այդ հարցը կարող է հետևողականորեն օրակարգում պահել։ Մյուս կողմից, Ֆրանսիան կարող է ռազմաարդյունաբերական ու տեխնոլոգիական էմբարգո կիրառել, քանի որ այդ երկրից Թուրքիայի ներկրումների մեջ զգալի են օդային ու տիեզերական արդյունաբերության, էլեկտրոնային սարքավորումները և այլն։

Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։

Կարեն Խաչատրյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal