Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էրդողանը մարտահրավեր է նետում իր հին ընկեր ու մրցակից Պուտինին

INTERNATIONAL NEWS

«Նախագահ Էրդողանի կառավարության հաղթավարային նոր համալրումը ինչպես բարեկամության, այնպես էլ մրցակցության խորհրդանիշն է։ Ուբաթ Ուկրաինայի նախագահ Զելենսկին նրան շնորհեց պատվավոր մեդալ ի նշան երախտագիտության Կիեւին նրա անդավաճան աջակցության Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտությունում։ «Թուրքիան չի ճանաչել եւ չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնազավթումը»,- հայտարարել էր Էրդողանը՝ պատվավոր մեդալն ընդունելով Ստամբուլ Զելենսկու այցի ժամանակ։ Ուժեղ խոսք է եւ այն բանի ամենաակնհայտ նշանը, որ Թուրքիայից հյուսիս մեկ այլ առաջնորդի՝ նախագահ Պուտինի հետ Էրդողանի հարաբերությունները, հնարավոր է, սառում են»,- նշում է The Times-ը։

«Անցած 5 տարուց հետո, որոնց ընթացքում Պուտինն իրենց համատեղ հակաարեւմտյան տրամադրություններն օգտագործել էր որպես Էրդողանի վրա ազդելու լծակ, որ Թուրքիային կտրի ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից, Մերձավոր Արեւելքից մինչեւ Կովկաս թատերաբեմերում սկսում է ի հայտ գալ նրանց մրցակցության լարվածությունը,- նշված է հոդվածում։ - Երկու տղամարդկանց միջեւ անձնական ընկերությունը եւ միջազգային հարաբերություններին նրանց ընդհանուր պրագմատիկ ու գործնական մոտեցումը մինչեւ հիմա քողարկում էին նրանց հակադիր դիրքորոշումները սիրիական, լիբիական եւ ղարաբաղյան հակամարտություններում, ինչպես նաեւ արեւելյան Միջերկրական ծովում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ վեճում, որում Ռուսաստանն աջակցություն է հայտնել Աթենքին։ Ավելին՝ այս հարաբերություններին հատուկ ուժերի անհավասարակշռությունը,- համաշխարհային ասպարեզում Պուտինը շատ ավելի ուժեղ առաջնորդ է,- նրանց միջեւ պահպանում էր յուրատեսակ տարածաշրջանային Pax Kremlina»։

«Սակայն Սեւ ծովում Թուրքիայի կողմից վերջերս ստորջրյա գազի հանքավայրի հայտնաբերումը, որը գնահատվում է 400 մլրդ խորանարդ մետր, հիմա, հավանաբար, խախտում է հավասարակշռությունը՝ Էրդողանին դրդելով մտերմանալ Ուկրաինայի հետ, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը զսպի»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ «ռուսական գազի ներմուծումից Թուրքիայի կախվածությունը, որն Անկարայի դեմ Պուտինի գլխավոր առավելություններից մեկն է, արդեն նվազում է», իսկ «հաջորդ տարի պետք է երկարաձգվեն Ռուսաստանի հետ Թուրքիայի 5 գազային պայմանագրերից երկուսը, եւ Անկարան, հավանաբար, փորձելու է հասնել ավելի շահավետ պայմանների, քան նախորդ գործարքներն էին»։

«Թուրքիայի մոտ է հայտնվել նոր հաղթաթուղթ։ Ընթացիկ պայմանագրերում կետ կա, որը կոնկրետացնում է, թե Թուրքիան տարեկան որքան գազ է պարտավորվում ստանալ։ Սա նշանակում է, որ եթե անգամ նա չկարողանա գազ ներմուծել, միեւնոււյն է՝ դրա համար պետք է վճարի։ Հնարավոր է, որ Թուրքիան կփորձի այս կետը հանել»,- կարծում է Վիեննայում Հումանիտար գիտությունների ինստիտուտի Europe's Futures նախագծի գիտաշխատող եւ «Մրցակցող ուժ․ Ռուսաստանի ազդեցությունը Հարավարեւելյան Եվրոպայում» (Rival power: Russias influence in southeast Europe) գրքի հեղինակ Դիմիտար Բեչեւը։

«Ռուս-թուրքական հարաբերությունները նման են երկդիմի Յանուսին։ Դրանք ունեն նաեւ լուսավոր կողմ, բայց կա նաեւ մրցակցություն․․․ Պուտինը երբեմն ազարտային խաղացող է, ինչպես Ղրիմում եւ Դոնբասում։ Եվ հիմա Էրդողանը վարում է նույն խաղը՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղ եւ ռուսներին դնելով կատարված փաստի առաջ։ Բայց չեմ կարծում, որ նրանց հարաբերություններում տեղի կունենա վատթարացում մինչեւ խզում»,- հայտարարել է նա։

«Ամառվանից Անկարայի կողմից Կիեւին աջակցությունը դառնում է ավելի բացահայտ»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ «Ուկրաինան արդեն գնել է թուրքական արտադրության 6 ռազմական դրոն եւ քննարկում է եւս 48-ի գնման հնարավորությունը։ Ուրբաթ երկու երկրները ստորագրել են պաշտպանական համաձայնագիր, որը վերաբերում է սպառազինությունների արտադրությանը եւ ռազմավարական համագործակցությանը»։

«Մինչդեռ Պուտինը առաջնահերթ է համարում Էրդողանին իր կողքին պահելը՝ ՆԱՏՕ-ին եւ Վաշինգտոնին զայրացնելու համար, երկու առաջնորդների աճող գլոբալ ամբիցիաները կրկին բռնկում են հին մրցակցությունը, որն անտեսելն ավելի ու ավելի դժվարանում է: «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վստահության լուրջ խնդիր կա, որը չի բխում երկու երկրների միջեւ ուղիղ հարաբերություններից: Ամեն ինչ սկսվել է Իդլիբից, շարունակվում է Լիբիայում, Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ Ուկրաինայի եւ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարություններում»,- ասում է «Կապույտ երազանք» գրքի հեղինակ եւ միջազգային հարցերով վերլուծաբան Այդըն Սեզերը:

«Էրդողանն ու Պուտինը շատ առումներով նման են միմյանց. երկուսն էլ իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են հակաարեւմտականության հիմքով եւ իրատեսորեն մոտենում միջազգային հարաբերություններին: Նման է նաեւ ընդդիմության հանդեպ նրանց մոտեցումը: Երկու առաջնորդների մոտ էլ կայսերական կարոտաբաղձություն կա…մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ երկու առաջնորդների միջեւ սերտ հարաբերությունները չեն կարող մշտական լինել, եթե նրանք չեն աջակցում ինստիտուցիոնալ կառույցներին»:

«Սակայն կան նախանշաններ, որ Ռուսաստանը շարունակում է ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, ինչպես նաեւ հավանականություն, որ Ատլանտիկայից այն կողմ իրադարձությունները կարող են Էրդողանին գրավել դեպի Պուտինի կողմը: Վերջին հաշվով, Թուրքիայի քաղաքական կուրսը կարող է որոշվել նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո»,-նշում է պարբերականը:

«Նախագահ Թրամփը՝ եւս մեկ պոպուլիստական առաջնորդ, ում բնազդաբար ձգտում է Էրդողանը, գրեթե միայնակ հետ պահեց Ս-400-երի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաեւ թուրքական պետական Halkbank-ի դեմ քրեական գործը՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու հետ: Հաղթանակի դեպքում Ջո Բայդենը, հավանաբար, կիրականացնի եւ՛ մեկը, եւ՛ մյուսը՝ ի ուրախություն նրանց, ովքեր Վաշինգտոնում Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեն, սակայն այն հնարավոր արդյունքով, որ Էրդողանին կգրավեն դեպի Պուտինի կողմն այն պահին, երբ ԱՄՆ-ն հնարավորություն ունենա Անկարային կրկին գրավել դեպի Արեւմուտքի կողմը»,-եզրափակում է The Times-ը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal