Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարծես «դեժավյու» լինի». The Christian Science Monitor-ի թղթակիցը համեմատել է արցախյան նախորդ և այժմյան պատերազմները

SOCIETY

Միջազգային The Christian Science Monitor թերթի հոդվածագիր Դանիել Սնայդեր եղել է առաջին արտասահմանցի լրագրողներից մեկը, որը 1990-ականներին մեկնել է Ստեփանակերտ և այնտեղից լուսաբանել Արցախյան ազատամարտը:

Այս օրերին հեղինակը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը և համեմատականներ տարել 30 տարի առաջվա դեպքերի հետ:

«Հայերը կծկվում են նկուղում մինչ ադրբեջանական հրթիռներն անձրևի պես թափվում են Ստեփանակերտի երկնքից: Հայկական ուժերը պատասխան հարվածներ են հասցնում: Հրադադարները խափանվում են գրեթե չսկսված: Նավթով հարուստ Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության համար մղվող պատերազմը սպառնում է դուրս գալ սահմաններից»,-գրում է Սնյադերը:

«Այսպիսին են լուրերն այսօր Լեռնային Ղարաբաղից: Սակայն, փաստացի, սարսափելի նման են այն լուրերին, որոնք ես այնտեղից ներկայացնում էի The Christian Science Monitor թերթին մոտ 30 տարի առաջ: Տեսնելով Կովկասում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները՝ ես «դեժավյու» եմ ունենում: Պատերազմը, որը ես լուսաբանում էի մոտավորապես մի քանի տարի, սկսվել է ճիշտ այնտեղից, որտեղ ես այն թողել էի, գրեթե առանց փոփոխության: Երկու կողմ, միջազգային հանրություն, որը ձախողում է հակամարտության լուծումը, և նոր սերունդ, որը վճարում է դրա գինը»,- գրել է լրագրողը:

Ղարաբաղ կատարած իր առաջին այցի ժամանակ 1992թ. մարտին տեղացի հայերը հուսահատ մարտնչում էին գոյատևման համար՝ իրենց թիկունքում ունենալով նորանկախ Հայաստանի Հանրապետությունը:

«Ընդամենը մի փոքրիկ օդային կամուրջ էր կապում նրանց: Ստեփանակերտում չկար էլեկտրանէներգիա և շատ քիչ քանակությամբ սնունդ և դեղորայք: Հայաստանը, մինչդեռ, ամբողջությամբ մեկուսացված էր, ամբողջությամբ փակ էին նրա ճանապարհները հարևան Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ: Սարսափելի ձմռան ընթացքում մայրաքաղաք Երևանը, ինչպես ես էի նշել, հետընթաց էր ապրել և վերածվել գյուղի: Ամեն օր տեղացող ձյան պայմաններում քաղաքը կուչ էր գալիս ցուրտ բնակարաններում առանց ջեռուցման կամ հոսող ջրի: Հոսանքը լինում էր միայն օրական 2 ժամով, և վերջ: Արդյունաբերությունը կանգնած էր»,- հիշում է Սնայդերը:

Նա վերհիշում  նաև, որ վճռական հայ մարտիկները հայկական մեծ սփյուռքից ֆինանսավորմամբ և կամավորներով վերջապես կարողացան փոխել ընթացքը: 1993-ին նրանք ԼՂ-ն միացրեցին Հայաստանին նեղ միջանցքով և իրենց հսկողության տակ վերցրեցին գրեթե ամբողջ տարածքը:
1993թ. աշնանը Ադրբեջանը հայտարարեց հակահարձակման մասին՝ օգտագործելով հազարավոր աֆղանստանցի իսլամիստ վարձկաններ: Լրագրողը նշում է, որ ինքն առաջին արևմտյան լրագրողն էր, որ նրանց մասնակցության մասին հաստատուն ապացույցներ գտավ առգրավված փաստաթղթերում:

«Վերջիվերջո, արտաքին աշխարհն արթնացավ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդները ապահովեցին հրադադարը, սակայն նրանք չկարողացան ստիպել հակամարտող կողմերին հասնել դիվանագիտական լուծման: Շատ քիչ բան է փոխվել այն ժամանակից ի վեր»,- գրում է հեղինակը:

Սնայդերի կարծիքով՝ ներկայիս հակամարտությունը, որը սկսվել է սեպտեմբերի վերջին, շատ ավելի վատն է, քան այն պատերազմը, որի ականատեսն է ինքը եղել 1990-ականներին: Ադրբեջանցիներն իրենց նավթային հարստությունն օգտագործում են Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից զենք, այդ թվում՝ ժամանակակից անօդաչուներ և հրթիռներ գնելու համար:

«Ինչպես և 30 տարի առաջ, երկու կողմի բնակիչները այս պատերազմի հիմնական զոհերն են. զոհերը հաշվում են հարյուրներով, և այդ թիվն աճում է»,- եզրափակում է Սնյայդերը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal