Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բար­բա­րոս­նե­րը. թուրք-ադր­բե­ջա­նա­կան հրո­սակ­նե­րի հա­մար ընդ­հան­րա­պես ոչ մի մար­դա­սի­րա­կան կա­նոն չի գոր­ծում․«Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմության գրեթե բոլոր փուլերում տեղի են ունեցել պատերազմներ, երբ պետությունները դրանց միջոցով փորձել են լուծել իրենց աշխարհաքաղաքական և ռազմական խնդիրները։ Հաճախ են նաև այն դեպքերը, երբ բռնապետներն իրենց ֆանտաստիկ ծրագրերն իրականություն դարձնելու համար դիմում են ագրեսիվ պատերազմի։ Արցախում ընթացող ռազմական գործողությունների դեպքում գործ ունենք այսպիսի երևույթի հետ։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համար Ադրբեջանին պարտադրում է շարունակել ագրեսիան Արցախի նկատմամբ։

Եվ չնայած ապրում ենք 21-րդ դարի քաղաքակրթության պայմաններում, երբ մարդասիրական չափորոշիչները պատերազմական իրավիճակում ավելի են կարևորվում, թուրք-ադրբեջանական հրոսակների համար ընդհանրապես ոչ մի մարդասիրական կանոն չի գործում։ Նրանք լիովին բարբարոսական գործելակերպ են որդեգրել՝ առաջնորդվելով միայն քանդելու և ոչնչացնելու մոլուցքով։ Նրանք անընդհատ կրակի տակ են պահում Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Հադրութը և այլ բնակավայրեր՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արգելված կասետային զենքերի կիրառման պայմաններում զոհեր են գրանցվում քաղաքացիական բնակչության շրջանում, շարքից հանվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, վնասվում է քաղաքացիների գույքը։ Եվ այս հարցում Ադրբեջանն ընդհանրապես միջոցների առջև խտրություն չի դնում։

Ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվում են մշակութային և հոգևոր կոթողները, ինչպես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Հրթիռների տարափի ներքո են հայտնվում նաև դպրոցները, ծննդատները, հիվանդանոցները և կենսական կարևորություն ունեցող այլ օբյեկտներ։ Այսպիսի բարբարոս գործելակերպը նստած է թուրքական մենթալիտետում, և պետք չէ զարմանալ, որ նրանք առաջնորդվում են իրենց միջնադարյան բնազդներով, երբ գազանաբար սպանում էին մարդկանց, ամայացնում բնակավայրերը և անխնա թալանում։ Թուրքի կերպարն, ըստ էության, չի փոխվել, և պատահական չէ, որ նրանք պատմության ընթացքում ասոցացվել են դաժանության, չարի, սուգ ու ավերի հետ։

«Այստեղով թուրքեր են անցել» թևավոր արտահայտությունը կենսունակ է նաև մեր օրերում։ Մի՞թե այլ բան կարելի էր սպասել քնած մարդուն կացնահարողից, խաղաղ ցուցարարների վրա դանակներով և մուրճերով հարձակվողներից, ծերերին դաժանորեն խոշտանգողներից, իհարկե, ոչ։ Նրանք ինչպես հանցագործ ահաբեկիչներ եղել են, այնպես էլ մնացել են։ Թուրք-ադրբեջանական տանդեմի բարբարոսական քայլերը համեմատելի են միայն Իսլամական պետության ահաբեկիչ զինյալների գործելակերպի հետ։ Եվ այս հարցի շուրջ հետաքրքրական է հատկապես գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Րաֆֆու հետևյալ բնորոշումը. «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»։

Հստակ երևում է, որ այսպիսի վայրագություններով Ադրբեջանը և Թուրքիան փորձում են լուծել Արցախի հայաթափման խնդիրը այնպես, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանի հայության հետ։ Եվ պատահական չէ, որ աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը վերջերս զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանին «շնորհվել» է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում, և 10-րդ` ժխտողականություն աստիճանները։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով Թուրքիայի ու Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերն ընդդեմ Արցախի քաղաքացիական բնակչության, խախտում են Ժնևի կոնվենցիան ու հանցագործություն են գործում։ Իսկ, ինչպես գիտենք, անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում։ Թուրքիան այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել 1915 թվականին Հայոց ցեղասպանության իրագործման համար։ Եվ, մեծ հաշվով, այս պատերազմը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal