Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեզ մոտ ին­տեգ­րա­ցի­ան ընդ­հան­րա­պես բա­ցա­կա­յում է»․«Փաստ»

ANALYSIS

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երբ պետությունն իրական վտանգի մեջ է հայտնվում, կարծես թե, այդ ժամանակ ավելի ակնառու են դառնում տարբեր ոլորտներում առկա բացերը և տարաբնույթ խնդիրները։ Ակնհայտ է՝ ուժեղ պետության հիմքում պետք է լինի հզոր տնտեսությունը, իսկ դրա նախադրյալներն են կրթությունը և գիտությունը, ոլորտներ, որոնք մեր երկրում, ըստ մասնագետների, մեղմ ասած, ինքնահոսի են թողնված։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ ամենակարևոր քայլը, որը պետք է անել օր առաջ, փոխել կրթության ոլորտում որոշում կայացնողներին։ «Պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք ի զորու են փոփոխություններ մտածել, ներկայացնել հասարակությանը, հետո արդեն այդ բարեփոխումներն իրականացնել։

 

Այսինքն՝ պետք է փոփոխվի ամբողջ համակարգը՝ սկսած ամենակարևոր պաշտոնյաներից։ Որոշում կայացնողների այդ համակարգն անընդհատ կուսակցականացվել է՝ հանրապետականներ, դաշնակցականներ, իմքայլականներ։ Նոր համակարգում կուսակցական, գաղափարախոսական որևէ ուղղվածության մարդիկ չպետք է լինեն։ Նրանք պետք է լինեն պրոֆեսիոնալներ, որոնք տեղյակ են Հայաստանի կրթական համակարգի փորձին, ուսումնասիրել են արտասահմանյան տարբեր, մասնավորապես մեր նման երկրների փորձը, նրանք ի վիճակի կլինեն կրթական համակարգում բարեփոխումներ անել։ Երկրորդ քայլը պետք է լինի հետևյալը. մեզ մոտ ամեն ինչ արվել է դրվագային և ոչ ամբողջական, և այդ պատճառով մենք, ըստ էության, որևէ էական արդյունք չենք գրանցել կրթական համակարգում։ Եթե հիմա մարդկանց հարցնեք, նրանք կասեն, որ սա խորհրդային համակարգից մնացած կրթությունն է որոշակի փոփոխություններով։

 

Կրթական համակարգը պետք է ամբողջության մեջ պատկերացնել, փոփոխություններն էլ անել նույն ամբողջության մեջ։ Չի կարելի ինչ-որ բան փոխել հանրակրթության ոլորտում և դրա անդրադարձը չտեսնել բարձրագույն կրթության ոլորտում կամ հակառակը։ Ստացվում է՝ պետք է ամբողջական հայեցակարգային մոտեցում, որը պետք է բաղդատել, և ամբողջը պետք է փոխկապակցված լինի։ Մենք պետք է ունենանք ամբողջական համակարգի տեսլականը, որպեսզի կարողանանք նաև փոփոխություններ անել այդ տեսլականին համապատասխան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ատոմ Մխիթարյանը։ Ընդգծում է՝ սա ժամանակատար գործընթաց է, բայց փոփոխություններն անելու համար շատ ժամանակ պետք չէ։ «Կարելի է անգամ կես տարում դա անել։ Միշտ ասում ենք, որ կրթական համակարգում մինչև փոփոխությունները տեղ են հասնում, շատ ժամանակ է անցնում՝ գուցե մի տասը տարի։

 

Բայց, միևնույն է, փոփոխություններ անելուց չպետք է հապաղենք, դրանք անելու և օրենսդրորեն ամրագրելու համար մեզ կես տարին բավարար է, եթե կարողանում ենք ապահովել իմ նշած երկու կետի իրականացումը։ Դրանից հետո արդեն գալիս է ներդրման գործընթացը, որը ենթադրում է մասնագետների պատրաստում-վերապատրաստում, ծրագրերի փոփոխություններ և այլն։ Այս գործընթացները պետք է կազմակերպել, բայց օրենսդրական հիմքը կազմելու համար շատ ժամանակ պետք չէ, պետք է վճռականություն և խելացի մարդիկ»,-նշում է մեր զրուցակիցը։ Մշտապես խոսվում է այն մասին, որ պետք է ունենանք կրթության ազգային հայեցակարգ, կատարվեն նաև նորարարություններ։ «Պետք չէ վերցնել և ուղղակի ներդնել որևէ երկրի ծրագիրը, բայց մյուս կողմից էլ պետք չէ զրոյից սկսել։ Կա տարբեր երկրների փորձը, որ պետք է ուսումնասիրել, համադրել Հայաստանի իրականության հետ։ Արդյունքում կունենանք մերը, հայկականը, քանի որ ունենք առանձնահատկություններ, որոնցով տարբերվում ենք մյուս երկրներից։

 

Բայց չուսումնասիրել տարբեր երկրների փորձը, նշանակում է անիմաստ ծախսել շատ ժամանակ և ռեսուրս»,-ասում է փորձագետը։ Հզոր, զարգացած տնտեսության հիմքում պետք է լինի որակյալ կրթությունը, զարգացած գիտությունը, մինչդեռ մեր պարագայում տպավորություն է, թե բոլոր ոլորտները գործում են իրարից անկախ։ «Մեզ մոտ ինտեգրացիան ընդհանրապես բացակայում է, որովհետև կրթության համակարգում պատրաստում ենք մասնագետներ, որոնք անպիտան են գիտության ոլորտում, նրանք հետազոտական որևէ փորձ չունեն և այլն, անպիտան են աշխատաշուկայում կամ տնտեսության մեջ։ Տեսեք՝ ինչ է ստացվում։

 

Մեզ մոտ մարդը կարող է 12 տարի սովորել հանրակրթությունում, հետո 5-6 տարի բարձրագույն կրթություն ստանալ, հետո գնալ աշխատանքի և աշխատավայրում ամեն ինչ սկսել այբուբենից։ Այսինքն՝ տասնհինգից ավելի տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու կարողություններն անպիտան են տնտեսության համար։ Նույնը նաև գիտության ոլորտում է։ Չունենք այնպիսի հաջողություններ, որոնցով կարող ենք պարծենալ։ Ունենք խորհրդային շրջանից մնացած դպրոցներ, որոնք շարունակում են իներցիայով գործել։ Կրթության մասին խոսելիս անպայման պետք է հաշվի առնենք երկրի տնտեսությունը և գիտությունը, վերջինս պետք է անմիջական կապ ունենա տնտեսության հետ։

 

Օր առաջ պետք է կազմակերպվի գիտության և տնտեսության ինտեգրացիան՝ հաշվի առնելով տնտեսության զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության հնարավոր ուղղությունները, գիտության այն ուղղությունները, որոնք պետք է նպաստեն տնտեսության արագ զարգացմանը, ևս պետք է արագ զարգանան։ Իսկ զարգացումը նշանակում է, որ պետությունը պետք է ֆինանսավորի այդ ոլորտները։ Պետությունը պետք է անհրաժեշտ հատկացումներ անի կրթության և գիտության այն ուղղություններին, որոնք վաղը պետք են գալու մեր տնտեսության մեջ»,-ասում է փորձագետը։

Լուսինե Առաքելյան

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer