Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քայլ առ քայլ ամեն ինչ արեց, որ­պես­զի Հա­յաս­տա­նը բե­րի այս օր­վան, որ­պես­զի կա­րո­ղա­նա անել այն, ինչ արեց»․«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» հետ զրույցում իր մտորումներն ու կարծիքն է ներկայացնում գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը:

Ուրիշ առիթ չենք ունենալու ինքնակազմակերպվելու, ուժեղ պետություն դառնալու

Կարծում եմ՝ որպես ժողովուրդ երկու կենսակերպ ունենք։ Մի կենսակերպը մեր սովորական կյանքի ընթացքն է, երբ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, դառնում ենք ապակենտրոն, յուրաքանչյուրս ապրում ենք միայն մեր հոգսերով, մոռանում ենք պետական, հասարակական շահը, մոռանում ենք, որ պետությունը նաև մեր տունն է։

Իսկ երբ գալիս է պատերազմի, արհավիրքի պահը, միանում է մեր երկրորդ կենսակերպը։ Դառնում ենք պետականամետ, կռվող, պաշտպանող և այլն։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ առաջին պատերազմի արդյունքում հաղթանակ տարանք, բայց հաղթանակ տանելով՝ ոչինչ չարեցինք, որպեսզի գիտատեխնիկական, տնտեսական, արդյունաբերական, սոցիալական աճ ապահովեինք։ Հայաստանը նմանվեց մի խնձորի, որը ներսից կերած էր։ Իսկ 2018 թ.-ին իշխանության եկավ մի մարդ, որը փոխանակ փորձեր կարգի բերել երկիրը, զբաղվեց ինքնափիառով, երկիրը մասերի բաժանելով, քայլ առ քայլ ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը բերի այս օրվան, որպեսզի կարողանա անել այն, ինչ արեց։

Սա մեկ օրում լուծվող հարց չէ, բայց ուրիշ առիթ չենք ունենալու ինքնակազմակերպվելու, ուժեղ պետություն դառնալու։ Սա մեր վերջին առիթն է, վերջին շանսը։ Եթե սա չարեցինք ու չդարձանք իրապես ուժեղ պետություն, հատկապես տնտեսապես, եթե չկարողացանք լուծել մեր դեմոգրաֆիայի հարցերը, եթե չկարողացանք հայրենադարձություն ապահովել, ինչպես արեց Իսրայելը, դատապարտված ենք լինելու կործանման։

Մեր զգոնությունը վերացավ

2018 թ.-ին եկած իշխանությունն աշխատեց տարանջատման վրա։ Մեր մի զրույցի ժամանակ ասել եմ, որ հարկավոր է փրկել մերանը, որպեսզի մեր կաթը մածուն դառնա։ Սա եկավ այդ մերանը գողացավ։ Եկավ, գողացավ այն գաղտնատեսական նյութը, որը հային դարձնում էր անպարտելի։ Սկսեց թուրքի հետ ընկերություն անել, չափորոշիչներ մշակել և այլն։ Մեր զգոնությունը վերացավ։ Այն վերացավ նաև իրենց մոտ, որպես իշխող դաս։

Եթե վերացած չլիներ, բանակը այսպիսի վիճակում չէր լինի։ Ըստ էության, կարևոր չէ, թե որ սերնդի զենքերով էինք կռվում, կարևորն այն էր, որ կարողանայինք ամեն ինչ ճիշտ կազմակերպել։ Չկարողացան կազմակերպել և խայտառակեցին մեզ։ Եթե ընդամենը երկու ամիս առաջ մեր մասին խոսում էին որպես անպարտելի երևույթի, ամրոցի, այսօր ասում են՝ առևտրականների ազգ են, պարտված են, նույնիսկ չեն կարողանում մի հատ Նիկոլ փոխել այսքանից հետո։ Ինքն էլ չի հասկանում, որ եթե պարտվել է, ուրեմն պետք է վեր կենա ու գնա։

Հայաստանում ընտրվեց այն միակ մարդը, ով իրավունք չուներ ընտրվելու

Նա բոլորին կվաճառի, բոլորին, միայն թե փրկի իր անձը։ Մի քանի անգամ անդրադարձել եմ Սերժ Սարգսյանի հեռանալու տարբերակին, որ թողեց ու դուրս եկավ։ Սա այդ տղամարդկությունն էլ չունի։ Գիտեք՝ տղամարդուն զարդարում է ոչ թե գալը, այլ գնալը։ Տղամարդուն զարդարում է ոչ թե ներկայություն ապահովելը, այլ հեռանալը։ Հեռանալ իմացողն է տղամարդը։

Մեզ հետ կատարվեց հետևյալը. Հայաստանում ընտրվեց այն միակ մարդը, ով իրավունք չուներ ընտրվելու։ Յուրաքանչյուր ուրիշ մարդ սրան չէր տանի։ Փողոց դուրս եկավ ամբոխը, նա իշխանության բերեց իր նմանին։ Իր նման չկրթված, անգրագետ, եսասեր, փառամոլ, վախկոտ մեկին։ Իսկ հասարակության մեջ փոքրամասնությունը միշտ ավելի խելացի է։ Այն հասարակություններն են առողջ, որոնք կարողանում են իշխանության բերել փոքրամասնությունների կարծիքը։ Նկատի ունեմ գիտական, մշակութային, հայրենասիրական և մյուս փոքրամասնություններին։ Եթե սրանք չեն հարգվում, եթե ամբոխն է բերում իշխանության, այսպես է լինում։ Նույնն այսօր Ուկրաինայում է։ Միայն այն, որ շատերս ասում էինք, որտեղ հեղափոխություն է լինում, ի վերջո, տարածքներ են կորցնում, միայն դա պետք է զգուշացներ նրանց։ Պուտինն իր խոսքի ընթացքում շփոթվեց և մեզ ամերիկացիներ անվանեց։

Դա պատահական սայթաքում չէր, դա նրա ենթագիտակցական սայթաքումն էր։ Նա այդ մարդու մեջ տեսնում է ամերիկամետ մեկին։ Իսկ իրականում մեզ պետք են ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, այլ հայամետ քաղաքական գործիչներ, որոնք հասկանում են մեր երկրի տեղը։ Հասկանում են, որ եթե այս կոորդինատային համակարգում ենք, առանց Ռուսաստանի հնարավոր չէ։

Մեզ պետք է առաջնորդ, որը կկարողանա երկիրը հանել այս վիճակից

Շատ բարդ վիճակում ենք, խարիզմատիկ առաջնորդի կարիք ունենք, որը Հայաստանում կկարողանա առնվազն 10-15 տարի ավտորիտար, բայց արդարացի իշխանություն ապահովել, որովհետև մեր հարևան երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, շնչում են ավտորիտար երկրների շնչառությամբ, որովհետև նրանց մոտ իշխանությունը փոխվում է 20 տարին մեկ:

Հիմա ինչ-որ մեկին կընտրենք, որը 4-5 տարի հետո պիտի փոխվի, ու նորից առաջ կգա նոր Նիկոլի հնարավորություն: Անընդհատ մի քայլ առաջ ենք գնալու, երկու քայլ՝ հետ: Ստիպված ենք ապահովել այդպիսի իշխանություն: Հարցը ոչ միայն էության մեջ է, այլ ձևի, սահմանադրական փոփոխությունների: Եթե չկարողանանք դա ապահովել, հարց է՝ կկարողանա՞նք մեկ ընտրական շրջանում այնպիսի փոփոխություններ անել, որոնք կապահովեն երկրի վայր ընկած վիճակից վեր կենալը ու հետո էլ արագընթաց առաջընթացը: Դրա համար մեզ մի ուրիշ տիպի առաջնորդ է պետք, մարդ, որը կկարողանա երկիրը հանել այս վիճակից՝ հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայում այն դաշնակիցների հետ, որոնք պատրաստ են մեզ լսել, մենք էլ իրենց հարգել ու լսել և այլն:

Բայց նախքան դա, այս մարդը պետք է հրաժարական տա, առանց հրաժարականի ոչինչ անել չենք կարող, այս մարդուն արդեն կոտրել են, իմաստ չունի նրա մնալը: Նա չի կարող բանակցել, եթե բանակցի էլ, պետք է բանակցի իր ստորագրած հայտարարության պարադիգմայի մեջ: Օրերս սկսեցին գյուղեր հայաթափել, բայց եթե մեկ ուրիշ լիդեր լիներ, կասեր՝ համաձայն չեմ դրա հետ, դրանք հայկական գյուղեր են: Նիկոլը դա չի ասի:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal