Պոմպեյում պեղումներ անելիս մոխրի տակ մնացած մեծահարուստի և նրա ստրուկի մնացորդներ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՀնագետները Պոմպեյում պեղումներ անելիս երկու մարդու մնացորդներ են հայտնաբերել, որոնք մահացել են հրաբխային ժայթքման ժամանակ, որի պատճառով հին հռոմեական քաղաքն ավերվել էր 2000 տարի առաջ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Պոմպեյի հնագիտական այգու ղեկավարությանը, մասնագետները ենթադրում են, որ նրանցից մեկը բարձր դիրքի մարդ է եղել, իսկ մյուսը՝ նրա ստրուկը:
«Նրանք հավանաբար ժայթքումից պատսպարվելու համար ապաստան են փնտրելիս եղել, երբ մոխիրը նրանց քշել-տարել է», - ասել է հնագիտական այգու տնօրեն Մասիմո Օսանան:
Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված մարդկային մնացորդներից մեկը պատկանել է 30-40 տարեկան հարուստ տղամարդու, որի վրա տաք բրդե թիկնոց է եղել: Մյուսը 18-23 տարեկան է եղել, ով, ենթադրաբար, ձեռքի աշխատանք կատարելիս է եղել:
Պոմպեյն ավերվել է մ.թ.ա 79 թվականին տեղի ունեցած Վեզուվ լեռան հրաբխային ժայթքման հետևանքով, ինչի արդյունքում քաղաքը թաղվել է մոխրի տակ: