Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ի՞նչ են պահանջել Փաշինյանի հետ հանդիպած գործարարները նրա սպառված լեգիտիմության բազան կոմպենսացնելու դիմաց». Մարտիրոսյան

INTERVIEW

Կառավարության պաշտոնական կայքն այսօր հրապարակեց հաղորդագրություն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվությանը, ներդրումային միջավայրի վերականգնմանը վերաբերող հարցեր քննարկելու համար։ Ըստ հաղորդագրության՝ ի թիվս այլ գործարարների, Փաշինյանը հանդիպել է «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի հետ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը, անդրադառնալով այս հանդիպմանը, նշեց, որ այս հանդիպումը լավագույնս է բնորոշում  այն առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվում  Նիկոլ Փաշինյանը։

«Լրատվականներով ստանում ենք երկու լուր, մեկը՝ այն, որ Պաշտպանության նախարարության բակում հավաքված է անհետ կորած զինվորների ծնողների հոծ բազմություն, որոնք իրենց երեխաներից լուր չունեն։ Սա առաջին գերակայությունը պետք է լիներ իշխանությունների համար, փոխարենը՝ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խոշոր տնտեսվարողների հետ»,- ասաց  Վլադիմիր Մարտիրոսյանը՝ նշելով, որ, եթե անգամ այդ հանդիպման  օրակարգում  դրված էր  գործարար միջավայր-կառավարություն համագործակցության խորացումը, ապա միևնույն է՝  նախ պետք է հասկանալ, թե որոնք են այն ուղղությունները, որտեղ նշված գործարարները կարող են ունենալ օգտակար գործողության գործակից։

Ըստ Մարտիրոսյանի՝ քաղաքական սխալ էր նման հանդիպումը, որովհետև չի՛ կարելի տնտեսական համակարգի զարգացման շղարշի անվան տակ սեփական իշխանության երկարակեցության և անվտանգության հարցը լուծել, ինչը պարզապես աչքի է զարնում։

«Ես՝ որպես քաղաքացի և մասնագետ, երբ գնահատում եմ այսօրվա իրողությունները, տեսնում եմ, որ կա տնտեսական համակարգի կայունացման հարց, և գերակայություն է տրվում այդ անձանց հետ հանդիպմանը, իսկ այդ հանդիպումը խոսում է հետևյալի մասին՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այլևս իր կողմից կորսված լեգիտիմության բազան փոխարինել այլ լեգիտիմության բազայով՝ ի դեմս այն մարդկանց, որոնց հետ հանդիպել է, և այդ դեպքում հարցեր են առաջանում՝ այդ մարդիկ ինչպե՞ս կարող են Փաշինյանի սպառված լեգիտիմության  բազան կոմպենսացնել, կամ՝ իսկ Փաշինյանի հետ հանդիպած գործարարներն ի՞նչ պահանջներ ու ակնկալիքներ ունեն՝ այդ սպառված լեգիտիմությունը կոմպենսացնելու դիմաց։ Այս երկու երևույթները՝ ՊՆ-ի դիմաց ծնողների բողոքն ու  գործարարների հետ հանդիպումը, ցույց են տալիս, թե ինչպիսի գերակայությունների վրա է կանգնած ժողովրդի ընտրած վարչապետը»,- ասաց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի  ստորագրած կապիտուլյացիոն ակտի խայտառակ հետևանքներին՝  Մարտիրոսյանը նշեց, որ դրանից հետո Փաշինյանն աշխատում է ժամանակ շահելու և իրողություններից հասարակության ուշադրությունը շեղելու համար։

«Քաղաքական առումով դա երկարակեցություն ունենալ չի կարող, որովհետև շուտով  տարածքների հանձնմանը միանալու է նաև 3-րդ կրիզիսը՝ տնտեսական խնդիրներ, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունենալու այսօր իշխանությանը սատարող հատվածի համար»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ Փաշինյանն իր վարած սխալ քաղաքականությամբ, արդեն իսկ ակնհայտ է, պարտվել է անգամ նախկիններին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal