Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առողջապահական հասարակական կազմակերպությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը

POLITICS

«Կոնսիլիում» առողջապահական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել ՀՀ կառավարության հրաժարականի կոչ-պահանջով: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Կոչ Հայաստանի Հանրապետության բժիշկներին և բուժաշխատողներին Հարգարժան գործընկերներ, վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները թողել են իրենց աղետալի հետևանքները ոչ միայն առողջապահության ոլորտի, այլ նաև մեր պետության հիմքերի վրա:

Դա այլևս եղելություն է և մենք ի զորու չենք փոխել անցյալը: Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության, ինչպես նաև նրանց կողմից ստորագրած պարտվողական փաստաթղթի ստվերը ամենուր ուղեկցելու է մեզ դեռ երկար տարիներ: Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և երբեմն անդառնալի հետևանքների պատճառ դարձան:

Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների անթերի իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ բուժաշխատողների հետ խոսում էին շանտաժի լեզվով, մենք լռեցինք, երբ մեր աչքերի առջև տապալվում է կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն ինչի մասին այլևս լռելը անհնար է:

Այսպիսով, հաշվի առնելով հետևյալ փաստերը՝

• Պատերազմական ծանր օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների կողմից ներկայացվել են առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված:

Պատերազմը բերեց մեր հայրենակիցների անդառնալի և ծանր կորուստներն, Արցախի մեծ մասի կորստի բազմաթիվ ավերվածությունների և փախստականների:

• Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ:Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:

• Նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրել է խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ։

• Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։

• Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:

• Օրըստօրե հասարակության մեջ խորացող անջրպետները, երկպառակությունները թշնամանքը, հուսահատությունը կարող են կործանարար լինել մեր հայրենիքի համար մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի։

• Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը:

• Վերը նշված իրողության պարագայում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Ելնելով վերոհիշյալից` պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը, որն իր մեջ ներառում է Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ձևավորում, որի նպատակը պետք է լինի մեղմել ճգնաժամի դրսևորումները իրավիճակի կայունացումը երկրում և պետականամետ արտաքին քաղաքականության վարումը:

Կոչով դիմում ենք նաև Ազգային ժողովի պատգամավորներին՝ հորդորելով երկիրը ցնցումներից զերծ պահել և կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կոչն ուղղված է նաև մեր հասարակությանը՝ միավորվելով պետականության գաղափարի շուրջ։ Սա է առկա ճգնաժամը հաղթահարելու և իրավիճակը փրկելու առաջին և կարևոր պայմանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal