Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՔՊ-ի հակասահմանադրական «ուղեբեռը». ի՞նչ քաղաքական նպատակներով է 2.5 տարի խախտվել մայր օրենքը

ANALYSIS

7-րդ գումարման խորհրդարանն իշխանությունները հպարտորեն անվանում են նոր որակի խորհրդարան, սակայն, վելուծելով, թե այդ նոր որակի խորհրդարանի ընդունած օրենքները ինչ ճակատագրի են արժանանում, հարց է առաջանում հատկապես դրանց որակի և իրավաչափության հետ կապված: Բանն այն է, որ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ խորհրդարանի ընդունած օրենքները, հայտնվելով ՍԴ-ում, ճանաչվել են հակասահմանադրական: 


Դիցուք՝ Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀայաստանիՀանրապետության օրենքը ճանաչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին,75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Յուրաքանչյուր հակասահմանադրական քայլ կատարելիս իշխանությունները հետապնդել են այս կամ այն քաղաքական շահը, ունեցել են այս կամ այն քաղաքական նպատակը: Կոնկրետ այս դեպքում մենք գործ ունենք իշխանության կուլակաթափության ծրագրի հետ, որի նպատակն էր այսպես կոչված` նախկինների բանկային հաշիվներին մուտք ունենալը: 

Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՍԴ մասին» սահմանադրական օրենքի և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի որոշ դրույթները: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ոդիսականը բոլորին է ծանոթ, այսպիսով իշխանությունները փորձում էին ստանալ 100 տոկոսով վերահսկվող ՍԴ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 30-ին ներկայացրել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախագիծը հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին, որի մասին նախագծի հիմնավորման մեջ հիշատակումներ չկան: Հովակիմյանի և «Իմ քայլի» ծրագիրը հասկանալի է՝ ՍԴ դիմելու մասին որոշման չընդունվելու դեպքում որոշումը շարունակվելու էր քննարկվել և ընդունվելու էր ԱԺ-ում: Սակայն, ՍԴ-ն շրջանցել չստացվեց: 


Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը: 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռևս 2017 թվականին, և սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձևավորման կարգը։  Իշխանափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձևավորման հստակ օրենսդրական ժամկետներ, երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաև առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար՝ իշխանությունները ընդունեցին հակասահմանադրական օրենք՝ մեռած իրավական նորմերին հարություն տալու։ Նպատակն էլ՝ հանձնաժողովը յուրայիններով կոմպլեկտավորելու ցանկությունն էր, ինչն էլ արդյունքում իրագործվեց: Հենց այս հանձնաժողովն է որ պետք է զբաղվեր նախկինների կոռուպցիոն գործերի քննությամբ, հետևաբար իշխանությունների համար ավելի քան կարևոր է որպեսզի հանձնաժողովի անդամները կիսեն Թավշյա հեղափոխության արժեհամակարգը: 


Նույն «Իմ քայլը» մեծամասնության ձայներով ընդունեց տխրահռչակ Լանզարոտեի կոնվենցիան, որի մի շարք կետեր հակասում էին ՀՀ սահմանադրությանը: Պատճառն էլ հասկանալի է՝ այդ և մի շարք այլ, այդ թվում` Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը մտնում է այն պայմանների շարքում, որոնք դրված են ՀՀ իշխանությունների առջև Արևմուտքից: 


Ինչպես գիտենք, երկար ամիսներ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքը կախ էր գցում` չցանկանալով նշանակել մի շարք նախարարների և հատկապես՝ ուժային բլոկի ղեկավարների: Սա նույնպես սահմանադրության խախտում է, քանի որ վերը նշված գործընթացը ամբողջությամբ կարգավորվում է Սահմանադրությամբ և չի կարող լինել այս կամ այն անձի քմահաճույքը: Փաստացի, Սահմանադրության դրույթ խախտելով, Փաշինյանը պարզապես փորձում էր ձգձգել այդ նշանակումները, մինչև համապատասխան օրենքի ընդունումը, որով կառավարության կողմից ուժայինների վերահսկողությունը զգալիորեն ավելանալու էր: 


Փաշինյանը սահմանադրական կարգ էր խախտում նաև հեղափոխության օրերին: ՀՀ քրեական օրենսգրքի 301-ին հոդվածի համաձայն`իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը քրեական հանցագործություն է: 


Մարտ ամսին` համավարակի տարածման սկզբնական շրջանում, կառավարության առաջարկությամբ ընդունվեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ավելորդ է անգամ նշել, որ այս նախագիծը նույնպես որևէ աղերս չուներ Սահմանադրության հետ: Այսպիսով, իշխանությունները փորձում էին էլ ավելի մեծ վերահսկողություն ստանալ քաղաքացիների վրա: 


Արտակարգ դրության չորս անգամ երկարաձգելը նույնպես սահմանադրության խախտում էր: Այդ ժամանակահատվածը կառավարության կողմից օգտագործվել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է Գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ և Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում:


Վերջին շրջանում՝ ռազմական դրություն մտցնելուց հետո, որոշում կայացվեց սահմանափակել ԶԼՄ-ում խոսքի ազատությունը և հավաքներ կազմակերպելու իրավունքը: Այս երկու որոշումներն էլ ՍԴ-ն վերջին օրերին ճանաչեց ոչ իրավաչափ, այսինքն՝ Սահմանադրությանը հակասող: Ինչո՞ւ էին իշխանությունները գնացել այդ քայլին՝ մի պարզ պատճառով, որպեսզի զսպեն քննադատության ալիքը և դրա դրսևորումը զանգվածային ակցիաների տեսքով մի պարագայում, երբ այդ նույն իշխանությունները պատերազմի օրերին մեկ սխալը մյուսի հետևից էին գործում և խաբում էին սեփական քաղաքացիներին: 

Բացի այդ, կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը: Այս որոշումը կրկին ևեթ հակասահմանադրական է, նպատակն էլ՝ Արսեն Թորոսյանի անհագ ցանկությունն է վերահսկողություն սահմանել ողջ համակարգի նկատմամբ, հատկապես՝ մասնավոր սեկտորի:

 Վերը նշված օրենքները, որոշումները խորհրդարանում առաջ են քաշվել «Իմ քայլի» պատգամավորների կողմից, ընդունվել են մեծամասնության ջանքերով՝ բոլոր դեպքերում էլ ընդդիմությունը կամ դեմ է քվեարկել վերը նշված օրենքներին և օրենսրդական լրացումներին, կամ ձեռնպահ: Որոշումների մյուս մասն էլ ընդունվել է կառավարության կողմից: Ասել է թե՝ այս օրենքները, որոնք հետագայում հակասահմանադրական են ճանաչվել ամբողջությամբ, «Իմ քայլի»  և ՔՊ-ի քաղաքական «ուղեբեռն» են: 

Աղբյուր

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal