Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է ամեն ինչ, իսկ ար­դա­րա­ցում­ներն այ­լևս ար­ժեք չու­նեն․«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած պարտությունը շատ ծանր հարված էր ողջ հայ ժողովրդի համար։ Զինադադարի մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ըստ այդմ՝ նաև տարածքային, մարդկային և նյութական կորուստները հայկական կողմի համար նոր բարդություններ և բազմաթիվ նոր մարտահրավեր են ստեղծում նաև ապագայի հեռանկարում։ Եվ, բնականաբար, այս օրերին հանրային-քաղաքական շրջանակների կողմից լայնորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ այսպիսի արդյունքներ ունեցանք, և ով է պատասխանատու այսպիսի իրավիճակի համար։

Կասկած չկա, որ պարտության և կապիտուլ յացիայի պատասխանատուն իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ուստի պատահական չէ, որ երկիրը պարտության հասցրած իշխանությունների հեռացման հարցը օրեցօր առավել մեծ արդիականություն է ստանում։ Բայց իշխանությունները ամեն կերպ փորձում են երկարաձգել իրենց «իշխանական» կյանքը և մեծ ճիգեր են գործադրում այդ ուղղությամբ։ Դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանը սկսել է գրառումների միջոցով որոշակի պարզաբանումներ ներկայացնել, «արդարացնել» իր քայլերը և ստեղծված իրավիճակի համար նորանոր մեղավորներ փնտրել։

Նա իր պարզաբանումներում իրադարձությունների շղթան սկսում է 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքներից ու պատմական էքսկուրս կատարում, թե ինչ է տեղի ունեցել Արցախյան հարցի շուրջ հետագա տարիներին մինչև իր իշխանություն ստանձնելը։ Ըստ էության, Փաշինյանի գրառումներից դուրս է գալիս, թե ինքը փորձում է տարածքների հանձնման պատասխանատվությունը տարածել իր նախորդների վրա՝ ընդգծելով, թե արդեն իսկ 2018 թվականին բանակցային պրոցեսը փակուղում էր։ Սակայն սա տեղի ունեցածի շուրջ մեղավորներ փնտրելու հերթական ձախողված փորձն է։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, բանակցությունները 2018 թվականի դրությամբ փակուղային իրավիճակում էին, այդ դեպքում ինքն ի՞նչ է արել բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու և դրանց նոր շունչ հաղորդելու համար, կարծես թե՝ ոչինչ։ Եվ հարկ է, որ Փաշինյանը սկսի խոսել նաև այն մասին, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ կար բանակցությունները սեփական կետից սկսել, եթե միևնույն է, դրանք փակուղում էին մնալու։

Բացի այդ, Փաշինյանը նրբորեն այն գիծն է առաջ տանում, թե կարող էր շրջանները հանձնել առանց պատերազմի, բայց այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին։ Սակայն դիտավորյալ շրջանցում է այն հարցը, որ իրեն ավելի վաղ ներկայացվել էին նաև հայկական կողմի համար ավելի բարենպաստ պայմաններով առաջարկներ, քան հիմա է։ Ըստ էության, Փաշինյանի պարզաբանումներից այն տպավորությունն է առաջանում, որ, միևնույն է, 7 շրջանները պետք է հանձնվեին։ Բայց առավել հետաքրքրական են Շուշիի վերաբերյալ Փաշինյանի արդարացումները։ Պարզվեց, որ պատերազմի վաղ փուլում վերջինիս առաջարկ է եղել, որ Շուշին մնա հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն ադրբեջանական փախստականները հնարավորություն ստանան վերադառնալ։ Սակայն Փաշինյանը, որպես այդ առաջարկը մերժելու հիմնավորում, շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ Շուշիի բնակչության համամասնությունը պետք է լիներ 1988 թվականի պատկերին համաձայն, այսինքն՝ բնակչության 90 տոկոսից ավելին պետք է կազմեին ադրբեջանցիները։

Բայց հիմիկվա իրավիճակի և ներկայացված առաջարկի միջև մեծ տարբերություն կա, քանի որ այսօր ոչ միայն ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Շուշի, այլև քաղաքը լիովին ադրբեջանական վերահսկողության տակ է։ Հետաքրքիր է, որ Փաշինյանը նշում է, թե այդ առաջարկը մերժելու հետ կապված իր ներկայացրած փաստարկները ՌԴ նախագահ Պուտինը տրամաբանական է համարել։ Բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա Պուտինը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշեց, թե Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, և ծագել է միայն հակամարտության ժամանակ։ Ըստ Պուտինի, Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի վերաբերյալ ներկայացված առաջարկի հարցում անհասկանալի է եղել իր համար՝ հաշվի առնելով, որ նախատեսվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածում, ներառյալ Շուշին՝ հաշվի առնելով նաև ռուս խաղաղապահների առկայությունը։

Բացի այդ, Փաշինյանը խուսափում է մի կարևոր կետից, որը մեծ տարբերություն է մտցնում քաղաքական հարթության վրա հարցի լուծման ուղիների և պատերազմի միջև։ Ինչո՞ւ Փաշինյանը չի խոսում պատերազմի արդյունքում մեր ունեցած 5000-ից ավելի զոհերի մասին։ Երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձի այս դիտարկումներից այն տպավորությունն է ստացվում, որ 5000-ից ավելի զոհը, անհետ կորածներն ու գերիները պետք էին, որ իրեն առանց պատերազմի չասեն դավաճան։ Այսինքն, ստացվում է, որ հանուն իր վարկանիշի կարելի է զոհել ամեն ինչ, ու կարևոր չեն նույնիսկ բազմահազար զինվորների, հերոսների կյանքերը: Մեկ այլ հարց է, որ հայկական կողմը կատարում է եռակողմ հայտարարության պայմաններըը և տարածքները հերթով հանձնում է Ադրբեջանի վերահսկողությանը, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի լիովին իրականություն դառնա համաձայնության՝ գերիների, դիերի փոխանակման մասին կետը։

Զինադադարից տևական ժամանակ է անցել, բայց Փաշինյանը չունի համապատասխան քաղաքական կամք, որպեսզի նշված կետն իրականություն դարձնի։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ի՞նչ նպատակի են ծառայում անհետ կորած, գերեվարված զինվորների ընտանիքների անդամների հետ վերջինիս հանդիպումները։ Փաշինյանը մեծ հաշվով ձախողել է իր առաքելությունը, որից հետո իր արդարացումներն այլևս արժեք չունեն։

Այդուամենայնիվ, նա շարունակում է «արդարացման» տեքստեր գրել՝ մանրամասներ ներկայացնելով ոչ միայն մեր երկրի նախագահների ու այլ անձանց հետ իր զրույցներից, այլև նույնիսկ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցներից: Ներքին «բացահայտումների» մասով արդեն հնչել են հակիրճ մեկնաբանություններ, որ Փաշինյանն, ինչպես միշտ, սուտ է խոսում և որ «ազգակործան պատուհաս» է: Մնաց Պուտինը... Հ.Գ.-Ի դեպ, ՔՊ մամուլի խոսնակի պատասխան տեքստում ուշադրության արժանի լոկ մի բառ կար՝ «նախընտրական»:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023