Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վոր­ման մա­սին որո­շու­մը․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Մարտական սխրանքի օր, Ռումինիա՝ Ռումինիայի միավորման օր, Պորտուգալիա՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1824 - Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը (գործել է մինչև 1924 թ.)։

1827- հիմնադրվել է Շուշիի հայկական տպարանը։

1876- Թուրքական կառավարության ցուցումով հրդեհվել է Վանի շուկան, որը զգալի նյութական վնաս է հասցրել տեղի բնակչությանը։

1880 -ծնվել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը։

1894- հրատարակվել է հայ բանվոր հեղափոխականների միավորման նոր օրգան «Կռիվ» թերթը։

1907 - Թիֆլիսում լույս է տեսել հայկական «Անկախ մամուլ» թերթի առաջին համարը:

1917- Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը։

1919- Զանգեզուրի Գեղաձորի հարթավայրում հավաքվել են Գարեգին Նժդեհի ղեկավարած ջոկատները և սկսել գործողություններ տարածաշրջանի մնացած ադրբեջանական բնակավայրերի դեմ։

1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր։

1921- Հայաստանում տեղի են ունեցել գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները։

1923 Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

1929- սկսել է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:

1941- Երևանում կազմավորվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ։

1955– ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

1980 –վախճանվել է ֆրանսահայ գրող Զարեհ Որբունին։

1989- Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին պատմական որոշումը։

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Յամայկայի հետ։

2005- Լոնդոնի «Քրիստիս» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:

2006- ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորսի»՝ իրեն պատկանող 10 տոկոս մասնաբաժինը:

2008– «Նաիրիտ» գործարանը դադարեցրել է գործունեությունը։

ԱՇԽԱՐՀ

1774 -ուժի մեջ է մտել առևտրային բոյկոտը Մեծ Բրիտանիայի և նրա հյուսիսամերիկյան գաղութների միջև, որը նախաձեռնել էր Աշխարհամասային կոնգրեսը։

1800 -Լայպցիգում հիմնադրվել է Հոֆմայստերի և Կյունելի երաժշտական հրատարակությունը, որը աշխարհի ամենահին երաժշտական հրատարակությունն է և ներկայումս ևս գործում է «Edition Peters» անվանումով։

1887 -հրատարակվել է «Էտյուդ մուգ տոներով» վեպը, որը առաջին գիրքն է Շերլոկ Հոլմսի մասին։

1891– կանադացի սպորտի մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպել է իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։

1913 -«Ֆորդ մոթորս կոմպանի» ընկերությունում սկսել է գործել ավտոմեքենաների արտադրության առաջին հոսքագիծը։

1918– Հարավսլավիայի թագավորությունը հռչակել է իր անկախությունը Ավստրո-Հունգարիայից։

1934 - Լենինգրադ քաղաքում սպանվել է հայտնի հեղափոխական Սերգեյ Կիրովը։

1943 -Թեհրանում ավարտվել է երեք երկրների ղեկավարների՝ ԽՍՀՄ (Ստալին), ԱՄՆ (Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիա(Չերչիլ), գագաթաժողովը։

1945-ծնվել է խորհրդային և ռուս դերասան, հումորիստ Գենադի Խազանովը։

1953 - Չիկագոյում լույս է տեսել «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։

1959– Վաշինգտոնում ստորագրվել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի, Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։

1972– վախճանվել է ռուս նշանավոր մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։

2019 -Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին դեպքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal