Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արցախի շրջանները հանձնելու տնտեսական հետևանքները

ANALYSIS

Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտը ունենալու է քաղաքականից ոչ պակաս սարսափելի տնտեսական հետևանքներ: Արդեն իսկ հայտնի է, որ Սոթքի հանքի մեծ մասը մնում է Ադրբեջանին:

Սոթքի հանքավայրը և այն շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տնտեսական կարևոր նշանակություն ունեն․ 2020-ի 3 եռամսյակի դրությամբ ընկերությունը 4-րդն է Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում վճարած 16․2 մլրդ դրամի հարկերով։ 2019-ին ընկերությունը մոտ 13․7 մլրդ դրամ հարկ էր վճարել՝ դառնալով երկրում 9-րդ հարկատուն։

Հանքավայրից բացի, ընկերությունը տնօրինում է նաև դրա աշխատանքից կախված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Դատելով 1000+ հիմնադրամի տվյալներից՝ ընկերությունում 2020-ին 1600-1700 աշխատող է եղել։ Սոթքի հանքում կա 133․5 տոննա ոսկի ու 175․6 տոննա արծաթ։ «Geopromining»-ի հաշվետվությունների համաձայն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը 2018-ին 1․4 տոննա հանքաքար է վերամշակել, 2019-ին՝ 1․55 մլն տ, իսկ 2020-ին պիտի վերամշակեր 1․6 մլն տոննա։

Ընկերությունը 2019 թվականին 154․5 հազար տրոյական ունցիա (մոտ 4.8 տոննա) ոսկի է արտադրել, վերջնական արտադրանքը հիմնականում արտահանվող դորե ձուլակտորներն են։ Սոթքի հանքավայրի կարևորությունն ու ոսկու արտահանման ծավալը պատկերացնելու համար նշենք՝ 2019-ին Հայաստանից 5.8 տոննա ոսկի է արտահանել՝ $224 մլն մաքսային արժեքով: ՀՀ-ից արտահանման ամբողջ ծավալը 2019 թվականին կազմել է $2․640 մլրդ։ Հանքի աշխատանքի խաթարումը էական խնդիր կառաջացնի ե՛ւ Վարդենիսի տարածաշրջանում, ե՛ւ Արարատի մարզում, ինչն էլ կուղեկցվի նաեւ տնտեսության այլ ճյուղերի վրա ազդեցությամբ։ Սոթքի կորուստը լուրջ կորուստներ կառաջացնի նաև հայկական երկաթուղու համար, որն իրականացնում է հանքաքարի տեղափոխումը։ Հանքավայրից Արարատի ոսկու կորզման գործարան հանքաքարի տեղափոխումն ապահովում է Հարավկովկասյան երկաթուղու շրջանառության շուրջ կեսը։

Եթե հանքը կանգնի՝ մեծ վնասներ կհասցնի նաև երկաթուղուն։ Դրա հետևանքով կարող են պարապուրդում հայտնվել նաև երկաթուղու բազմաթիվ աշխատողներ, ովքեր պարզապես անելիք չեն ունենա։ Սոթքի հանքը որոշակի արժեշղթա ունի եւ այդ արժեշղթայում ներառված բոլոր օղակներն անմիջականորեն կտուժեն։ Իսկ արդեն երկրորդային՝ անուղղակի ազդեցությունը կարող է վերաբերել մանրածախ առեւտրին, այդ տարածաշրջաններում բնակչության սոցիալական մակարդակը կարող է վատթարանալ։ 

Արցախի Հանրապետությունում 2017 և 2018 թվականների տվյալներով՝ արտադրվել է մոտ 135-150 հազար տոննա հացահատիկ, որից ավելի քան 100 հազար տոննան ներկրվել է Հայաստան։ Այսինքն՝ Հայաստանը այսուհետ 20-25%-ով ավելի հաց պետք է գնի այլ երկրներից։ Նույնիսկ Ռուսաստանն է հացահատիկը Հայաստանին վաճառում արտարժույթով։ Հետևաբար, եթե հաշվի առնենք նաև դոլարի այսօրվա արժևորումը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ խնդրի առջև ենք բախվելու։ Արդյունքում՝ լինելու է հացահատիկի, հացի գնի թանկացում: 

Բացի այդ Արցախից շուրջ 100 մլն կիլովատ ժամ էլեկտրոէներգիա էր ներմուծվում Հայաստան և հասկանալի է, որ այսօր դա նույնպես դառնում է անհնարին: 

Ադրբեջանական կողմին է անցել նաև Զանգիլանի ոսկու հանքը, չի բացառվում, որ Ադրբեջանին անցնի նաև Դրմբոնի ոսկու բազմամետաղային հանքավայրը:

Այս պայմաններում կանխատեսվում է, որ տնտեսական անկումն այս տարի կլինի 7 տոկոսի շրջանակներում։ Առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ 5,7 տոկոս նվազում։ Բայց դա տեղի է ունեցել տարեսկզբի բավական բարձր աճի արդյունքում։ Տարվա երկրորդ կեսն էլ ավելի վատ դրսևորվեց տնտեսության համար։ Զարմանալի չէ, որ արագորեն փոխվում են նաև տնտեսական աճի վերաբերյալ գնահատականները։ Սեպտեմբերին, երբ ներկայացվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, կառավարությունը կանխատեսել էր, որ 2020թ. տնտեսական անկումը կկազմի 6 տոկոս։ Ընդամենը 1 ամիս հետո ստիպված էր այն վերանայել և կրկին նվազեցնել ևս 0,8 տոկոսային կետով։ 

Ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին և $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն: Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.

- Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
- Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
- Փոքր բիզնեսի տոտալ «cash deficit» 
- Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)

 Երկարատև հետեւանքները դեռևս առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն և աղքատության աճ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal