Նեթանյահուն Իսրայելի եւ Մարոկկոյի միջեւ հարաբերությունների կարգավորումը «պատմական խաղաղություն» է անվանել
INTERNATIONAL NEWSԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի ու Մարոկկոյի միջեւ հարաբերությունների կարգավորումը «պատմական խաղաղություն» է անվանել: «Ես միշտ հավատացել եմ, որ այս պատմական խաղաղությունը կգա: Ես միշտ աշխատել եմ սրա համար»:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նա հավելել է․ «Ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին՝ մեր միջեւ պատմական խաղաղություն հաստատելու այս պատմական որոշումը կայացնելու համար»:
Բայց Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Բասսամ ալ-Սալհին քննադատել է համաձայնագիրը: «Արաբական խաղաղ նախաձեռնությունից (2002թ.) արաբների ցանկացած նահանջ, որը նախատեսում է, որ կարգավորումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Իսրայելը կավարտի պաղեստինյան եւ արաբական հողերի օկուպացիան, անընդունելի է եւ մեծացնում է Իսրայելի ռազմատենչությունն ու պաղեստինցիների իրավունքների մերժումը»,- նշել է նա, հայտնում է Reuters-ը: