Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եղբորս մահից հետո մայրս ապրեց ու մեզ էլ ապրեցրեց. հիմա որդեկորույս ամեն մոր հետ վերապրում է իր որդու կորուստը». Լիլի Էլբակյան

LIFE

Արցախյան պատերազմի ընթացքում շատ հայտնիներ փորձում էին ինչ-որ կերպ աջացկություն ցուցաբերել բանակին, արցախցի ընտանիքներին: Դերասանուհի Լիլի Էլբակյանը նրանց թվում էր: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է պատերազմի ընթացքում իր ապրումների, արցախցիներին օգնելու, փոքրիկների համար ներկայացումներ խաղալու և ընկերներին կորցնելու մասին:

«Սեպտեմբերի 25-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Դեկամերոն» ներկայացման բացօթյա պրեմիերան էր: Հաջորդ օրն անձրև եկավ, չկարողացանք խաղալ ներկայացումը, դերասաններին ասացի, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ներկայացումն այլևս չենք խաղա: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, երեկոյան մենք պետք է ներկայացումը խաղայինք: Առավոտից պատրաստվեցինք՝ հույսով, որ պատերազմը կավարտվի, բայց այդպես էլ չխաղացինք: Մի քանի օր անց հասկացանք, որ պատերազմը երկար է տևելու,- պատմեց նա ու նկատեց, որ այդ շրջանում ամեն մեկը պետք է պատերազմեր իր տեղում: -Պետք էր ոչ թե շատ խոսել, այլ շատ գործել. կամ պետք է նստեինք, Ֆեյսբուքում բոլորին քննադատեինք, կամ էլ պետք է մեր գործն անեինք, իսկ այդ պահին մեր գործն էլ անել չէինք կարող: Որոշեցինք Խամաճիկների թատրոնը պահեստի վերածել ու անհրաժեշտ իրեր, սնունդ հավաքագրել: Ուրախությունս գտա մարդկանց օգնելու մեջ ու փորձեցի ինչ-որ բանով աջակցել, ոչ թե մնալ տանն ու նվնվալ: Մինչև այս ուրբաթ ամբողջ օրս այնտեղ էի անցկացնում»:

Ըստ Լիլիի՝ այդ ամենին զուգահեռ թատրոնի բակում և Հայաստանի տարբեր շրջաններում արցախցի փոքրիկների համար ներկայացումներ էին խաղում, նրանց նվերներ ու քաղցրավենիք տանում: «Հիմա էլ շարունակում ենք ներկայացումներ խաղալ արցախցիների համար: Այս ամենի արդյունքում շատ լավ մարդկանց հետ ծանոթացա, ովքեր շատ օգնեցին մեզ այս գործում: Նաև իմ սերնդի շատ դերասաններ էին օգնում, բայց անուններ տալ չեմ ուզում»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ շատ կարծրատիպեր կային կապված արցախցիների հետ, բայց նրանք էլ, ինչպես բոլորս, շատ տարբեր են, չի կարելի բոլորին մի սանդղակով չափել: «Կան արցախցիներ, որոնց հետ մինչև հիմա կապի մեջ եմ, ընկերացել եմ: Շատերը նույնիսկ որպես կամավոր միացան մեզ օգնելու: Բնականաբար բոլորն էլ շատ կոտրված էին ու ինձ համար ամենադժվարը հենց հոգեվիճակն էր: Զրուցում էի նրանց հետ, հետո ամեն գիշեր երազներ տեսնում նրանց պատմությունների մասին: Հետո որոշեցի շատ չխոսել ու չխոսեցնել, որովհետև այդ ամենն ազդում էր հոգեբանությանս վրա, ինչ էլ անեի, չէի կարող օգնել ոչնչով, նրանց կորցրածը գումարով չէի կարող գնել»,- նշեց Լիլին:

Նա նկատեց, որ բոլորն ասում են, որ իր ամենալավ հատկությունը միշտ ժպտալն է, բայց հիմա իր համար էլ է դժվար, քանի որ էմոցիոնալ մարդ է: «Պետք է կարողանանք մի փոքր սառը դատել, մտածենք վաղվա օրվա մասին, փորձենք ոտքի կագնել ու ապրեցնել: Եղբորս մահից հետո մայրս ապրեց ու մեզ էլ ապրեցրեց: Եթե մեր ընտանիքն այսօր կա, մենք պարտական ենք հենց մայրիկիս: Մորս համար հիմա բարդ է, քանի որ որդեկորույս ամեն մոր հետ վերապրում է իր որդու կորուստը: Ամեն դեպքում պետք է շարունակել ապրել, բայց ես նկատի չունեմ այն, որ ապրենք այնպես, կարծես պատերազմ չի էլ եղել: Այսօր շատերն այդպես են ապրում, բայց դա ինձ ցավեցնում է: Իհարկե, պետք է սթրեսից դուրս գալ, բայց պետք է հարգենք մեր զոհվածներին ու փորձենք հիշելով շարունակել ապրել»,- ասաց նա:

Դերասանուհին պատմեց, որ զոհվել են թե՛ իր ուսանողներից, թե՛ ընկերներից, թե՛ հարազատներից: «Զոհված հերոս Ռուստամն ընդամենը 18 տարեկան էր, շատ լուսավոր տղա էր: Ռուստամի հետ աշխատեցի ներկայացման շրջանակում, նա երաժիշտ էր: Ասացի, որ իմ կողմից շնորհակալություն հայտնի իր ծնողներին, որ նման տղա են դաստիարակել: Երևանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան, պարող Հովահննես Հաջինյանն էլ իմ ընկերն էր, զոհվեց Արցախում: Զոհվեց նաև ամուսնուս՝ Համոյի հորեղբոր տղան, ով որպես կամավոր էր մեկնել Արցախ: Հետաքրքիր է, որ Համոն զորավարժությունների էր մասնակցում ու ևս պետք է գնար նրանց ջոկատի հետ, բայց, որոշ հանգամանքներից դրդված, այդ անգամ չգնաց: Երևի Աստված պահպանեց Համոյին»,- եզրափակեց Լիլին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal