Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այսօր կարելի է հասնել զգալի արդյունքների. դեկտեմբերի 14-ի աստղագուշակ

LIFE

Խոյ. Այսօր ձեզ համար շատ բարդ խնդիրներ գոյություն չունեն: Գլխավորը` ձեր էմոցիաները վերահսկելն է, քանի որ հենց’ դրանք են ձեզ խանգարում: Իսկ ահա շրջապատի զգացմունքները չի կարելի անտեսել, հակառակ դեպքում անմիջապես կոնֆլիկտներ կծագեն:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար, ընդ որում` դրանք կարող թե ռոմանտիկ, և թե` գործնական զարգացում ունենալ: Այսօր ձեզ հանդիպած մարդիկ շուտով ձեզ օգտակար կլինեն: Անկայուն է ֆինանսական գործերի վիճակը, հնարավոր են լուրջ չպլանավորված ծախսեր, այդ թվում և` բավական զգալի:

Ցուլ. Բարենպաստ օր է ամենաբազմաբնույթ ու հեռանկարային գործարքներ կնքելու համար, որոնց միակ նպատակը փող ստանալն է: Դուք ձգտում եք հաջողության հասնել ինչ գնով էլ որ լինի: Նշանի շատ ներկայացուցիչների թվում է, որ իրավիճակը պահանջում է անազնիվ մեթոդների կիրառությունը, սակայն դա բերում է միայն նոր բարդությունների, քանի որ նշանի ոչ մի ներկայացուցիչ լիակատար չի տիրապետում խարդավանքների արվեստին: Դուք խոստումներ եք տալիս, չպատրաստվելով դրանք կատարել, սակայն խոսքի տեր լինելուց չեք կարող խուսափել, հենց այստեղ էլ դուք կփոշմանեք ձեր թեթևամտության համար:

Երկվորյակներ. Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտորելու համար: Որքան էլ զարմանալի է, երբեմն դա օգտակար է լինում` իրադարձությունների նկատմամբ արագ ռեակցիայի շնորհիվ, դուք առաջ եք անցնում շրջապատից, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում եք հայտնվում: Իսկ ահա անձնական հարաբերություններում ավելի լավ է չշտապեք:

Հնարավոր են տարաձայնություններ ընկերների և ազգականների հետ, չեն բացառված կոնֆլիկտներ` կապված ընդհանուր ֆինանսների և ունեցվածքի հետ:

Խեցգետին. Այսօր կարելի է հասնել զգալի արդյունքների: Օրվա հաղթանակները պատահական չեն` դրանք կդառնան համառ աշխատանքի, թափած լուրջ ջանքերի արդյունք: Ձեզ հաճույք է պատճառում ֆիզիկական աշխատանքը, սակայն մինչև գործի անցնելը պետք է այն հստակ պատկերացնել:

Այսօր ինքնազգացողության և բարձր տրամադրության ամենագլխավոր գրավականները կլինեն ակտիվ հանգիստը և սպորտը: Եթե դուք չկարողանաք ձեր ափերից դուրս եկող եռանդը ուղղորդել խաղաղ հունով, ապա կդառնաք շատ բռնկուն և նյարդային: Սակայն կոնֆլիկտներ չեն ծագում, քանի որ շրջապատը ձեր նկատմամբ ներողամիտ ու համբերատար է:

Առյուծ. Օրը առանձնանում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունն անկայուն է, հերիք է մի աննշան բան, որ դուք հունից դուրս գաք: Անհանգստանալով մանրուքներից, դուք ձեր տեսադաշտից բաց եք թողնում կարևոր բաները: Ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, դուք ձգտում եք թույլ չտալ լուրջ կոնֆլիկտներ, սակայն դա ամենահեշտ գործը չի լինում:

Օրը կարելի է օգտագործել կարևոր ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցեր լուծելու համար: Հաջող են անցնում գործարքներ կնքելը, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ հաջողություն են ունենում բիզնեսում:

Կույս. Չնայած օրն այնքան էլ հաջող ընթացք չունի, դուք այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Վաղ թե ուշ դուք կհասնեք ձեր ուզածին, և թե հենց’ երբ դա տեղի կունենա, կախված է միայն համառությունից ու հետևողականությունից: Ձեր դաշնակից կարող են դառնալ մարդիկ, ովքեր նախկինում չեզոք դիրք էին բռնում, կամ անգամ սատարում էին ձեր հակառակորդներին:

Այսօր ձեր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը` ձեր ձեռքերի գործն է: Կարելի է նախաձեռնություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում` այն կընդունվի երախտագիտությամբ:

Կշեռք. Օրվա սկիզը կապված է ցավալի կորուստների և մանր միջադեպերի հետ: Սակայն իրականում հենց’ դրանք չեն ձեզ առանձնապես մտահոգողը, այլ` շրջապատի մեկնաբանությունները, որոնց դուք շատ հիվանդագին եք արձագանքում: Ձեր վիրավորված վիճակը մեծապես հնարովի է, աշխատեք այն չցուցադրել մի ավելորդ անգամ, հակառակ դեպքում հետագայում դուք ինքներդ ձեզ կմեղադրեք անհավասակշիռ կեցվածքի համար;

Դժվարություններ են ծագում կանանց հետ շփումներում, վեճերը ծագում են սովորականից ավելի հաճախակի, իսկ հարաբերություններում ներդաշնակությունը շատ փխրուն է: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:

Կարիճ. Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք պահպանում եք բարձր տրամադրությունն անկախ ամեն ինչից: Դուք այնքան եք վստահ շուտափույթ հաղթանակի մեջ, որ ուշադրություն չեք դարձնում մանրուքների վրա: Տեղի ունեցող դեպքերի նկատմամբ նման վերաբերմունքը վարակիչ է դառնում, այդ իսկ պատճառով էլ ձեզ շրջապատող մարդիկ առանձնապես չեն մտահոգվում, երբ ինչ-որ բան չի ստացվում:

Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գործողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ հենց’ ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառված, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի:

Աղեղնավոր. Հարմար օր է ցանկացած տեսակի ստեղծագործ աշխատանքի հետ` լավ գաղափարների պակասից և երևակայության բացակայությունից դուք չեք կարող դժգոհել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, և դրանց պատասխանելով համաձայնությամբ, դուք կստանաք անգնահատելի փորձ: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ և ճիշտ եք նրանց գնահատում առաջին իսկ հայացքից:

Վատ օր չէ ուղևորությունների, դիտարժան վայրեր այցելելու համար: Հետևեք ձեր առողջությանը, աշխատեք չծանրաբեռնել ինքներդ ձեզ:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսին պետք է շատ զգույշ լինեք` դա այն ժամանակահատվածն է, երբ սխալ թույլ տալը հեշտ է, իսկ դա ուղղելը` բավական բարդ: Դուք դժվարությամբ եք կողնորոշվում, թե ում կարելի է վստահել, իսկ ում` ոչ: Դուք կռահում եք, որ շրջապատի մարդկանցից ոմանք դիմակներ են կրում, սակայն չեք կարող ենթադրել, ինչ է թաքնված դրա ետևում: Նախազգացողությունը սովորականի պես ուժեղ չէ, և որոշումներ կայացնելը մեծ դժվարություն է ներկայացնում:

Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող է դասավորվում; Դուք կենտրոնացած եք միայն ձեր զբաղմունքի վրա, այդ իսկ պատճաոով էլ շատ բեղմնավոր եք աշխատում:

Ջրհոս. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչն էլ օգնում է հաջողության հասնել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել և դա հաջողության կհասցնի ձեզ: Պատրաստ եղեք չարչարվելու` չի բացառված, որ պետք լինի ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Կարելի է շինարարություն կամ վերանորոգում սկսել, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել:

Հանդիպումները հաճելի կանցնեն, հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Դուք հեշտությամբ եք հրապուրվում, կարող եք անգամ լրջորեն սիրահարվել գրեթե անծանոթ մարդու:

Ձկներ. Այսօր նյարդայնությունը ձեզ վատ ծառայություն կմատուցի: Էմոցիաները վերահսկել չի հաջողվում, իսկ դրանց ուժը պահերով կործանարար է` կարող են տուժել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը: Շրջապատը ձեզանից զսպվածություն, ինքնատիրապետում և խոհեմություն է սպասում և չի թաքցնում իր հիասթափությունը, երբ դուք չեք ցուցաբերում այդ որակները:

Առավոտյան ծագած խնդիրները հաջողվում է լուծել օրվա երկրորդ կեսին, նույն այդ ժամանակահատվածում դուք կարող եք մտերիմների հետ քննարկել ձեզ հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal