Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞րն է իսկական ավանդական գուլյաշի բաղադրատոմսը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գուլյաշը հունգարացիների ազգային ուտեստներից է: Ուտեստը պատկանում է թանձր ապուրների շարքին: Գուլ յաշ պատրաստելու համար պետք է միսը խոզի ճարպով նախապես տապակել կաթսայում կամ խորը թավայի մեջ մինչ վարդագույն կեղև առաջանալը: Դրանից հետո կաթսայի մեջ լցնել ջուր և նախապես տապակած կարտոֆիլ, տոմատի մածուկ կամ թարմ լոլիկ, քաղցր պղպեղ, ալ յուր և եփել մինչ պատրաստ լինելը: Ի սկզբանե ապուրը հանդիսացել է հունգարացի հովիվների ավանդական կերակրատեսակը:

Այս ուտեստը ավելի քան երեք հազար տարեկան է, այն սննդարար ուտեստ է, միաժամանակ հանդիսանում է և՛ առաջին, և՛ երկրորդ կերակրատեսակ: Գուլ յաշ բառն ինքնին գալիս է հունգարական երկու բառից՝ gui և yash, ինչը նշանակում է հովիվ և միս: Հենց ոչխար պահող հովիվներն են առաջին անգամ սկսել գուլ յաշ պատրաստել բաց երկնքի տակ, կրակի վրա, խոշոր կաթսաներում: Հեռավոր արոտավայրեր գնալիս հովիվներն իրենց հետ վերցրել են համեմունքներով տապակած տավարի մսի կտորներ, որոնք ժամանակի ընթացքում չորացել են: Որպեսզի այդ միսն ուտեն, հովիվները դրանք լցրել են եռացող ջրով լի մեծ կաթսաների մեջ:

Համեմունքները, որոնցով տապակված է եղել միսը, արգանակին են հաղորդել ամբողջ համն ու բույրը։ Ապուրը սովորաբար եփել են այնքան երկար ժամանակ, որ այն թանձրանա: Որոշ ժամանակ անց հովիվներն սկսել են ապուրին պղպեղ, իսկ ավելի ուշ՝ նաև կարտոֆիլ ավելացնել: Արդյունքում ստացվել է ո՛չ ապուր, ո՛չ էլ տապակա։ Ժամանակի ընթացքում գուլ յաշի բաղադրատոմսը համալրվել է բազմաթիվ ժամանակակից այլ տարբերակներով: Դասական հունգարական գուլ յաշն ունի երկու տեսակ, gulyasleves-ը, որտեղ սոուսն ավելի նոսր է, իսկ միսը` մանր կտրատված, և gulyashus- ը, որն ավելի յուղալի ու թանձր է՝ մսի ավելի մեծ կտորներով։ Դասական հունգարական գուլ յաշը շատ նման է ավստրիական ապուր-գուլ յաշին։ Հաբսբուրգյան կայսրությունում բազմատեսակ գուլ յաշները մեծ ժողովրդականություն են ունեցել։ Ընդ որում, այդ ապուրներն ունեցել են հսկայական քանակի բաղադրատոմսեր, որոնք կարելի է գտնել հնագույն խոհարարական գրքերում։

Օրինակ՝ ֆերմերական գուլ յաշը, աղվեսասնկերով գուլ յաշը, ձկնային գուլ յաշը, սագի լ յարդի գուլ յաշը, ջենթլմենական գուլ յաշը, կայսերական գուլ յաշը, ոլոռով գուլ յաշը, խոզամսով գուլ յաշը, սերբական գուլ յաշը, գնչուական գուլ յաշը և այլն։ Այս բաղադրատոմսերից շատերը ներկայումս մոռացված են, իսկ որոշները դեռ տարածված են որոշակի տարածաշրջաններում: Այնուամենայնիվ, նշենք, որ դասական հունգարական գուլ յաշը ներկայումս էլ շատ տարածված է Ավստրիայում: Գուլ յաշը լայն տարածում է ունեցել նաև Հարավային Ռուսաստանում և ղազախների խոհանոցում:

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող երկրներում հաճախ սխալմամբ գուլ յաշ են անվանում ռագուն, որն իրենից ներկայացնում է առանց ոսկորի միս, որը սովորաբար ուտելու համար պատրաստվում է երկու անգամ. սկզբից տապակվում է յուղի կամ ձեթի մեջ, ապա շոգեխաշվում այլ հավելումների հետ, իսկ հիմնական բաղադրատարրը տոմատի մածուկն է: Նման ապուրը մատուցվում է ցանկացած խավարտի՝ կարտոֆիլի խյուսի, մակարոնեղենի, բրնձի, հնդկաձավարի հետ:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal