Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարո՞ղ է Էրդողանը հաշտվել Արևմուտքի հետ. Պուտինն այդպես չի կարծում»․ Bloomberg

INTERNATIONAL NEWS

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ կարգավորել հարաբերությունները, Կրեմլը վստահ է, որ Թուրքիան կշարունակի ՆԱՏՕ-ի մյուս անդամների միջև տարաձայնություններ բորբոքել, ինչը մեծագույն հաճույք է պատճառում Մոսկվային, գրում է Bloomberg գործակալությունը։

«Կարո՞ղ է Էրդողանը հաշտվել Արևմուտքի հետ. Պուտինն այդպես չի կարծում» վերտառությամբ հոդվածում հոդվածագիրներ Հենրի Մեյերը, Ստեֆն Կրավչենկոն, Իլյա Արխիպովը նշում են, որ ռուսական C-400 համալիրների գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը կբարդացնի Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոնի հետ կապերը վերականգնելու ջանքերը:

Ադրբեջանից մինչև Սիրիա և Լիբիա Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության ազդեցությունը վերականգնելու Էրդողանի ձգտումը Ռուսաստանին ստիպել է հրաժարվել իր հավակնություններից։ Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանն ավելի ու ավելի հաճախ է իրեն ներկայացնում որպես Կրեմլի աշխարհաքաղաքական ազդեցության զսպող գործոն, Պուտինն իր սևծովյան հարևանի հասցեին բացի ջերմ խոսքերից ոչինչ չի ասում, ռուս-թուրքական հարաբերությունների մասին նշում են հոդվածագիրները՝ մեջբերելով Ռուսաստանի Միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովի խոսքերն առ այն, որ «երկու երկրների հարաբերություններն այժմ շատ լարված են, կա մրցակցություն և նույնիսկ առճակատման տարր։ Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմավարական առումով այնքան կարևոր է, որ Ռուսաստանը պատրաստ է աչք փակել դրա վրա»։

ՆԱՏՕ-ի պառակտում

Ռուսաստանի հավասարակշռված արձագանքն արտացոլում է Էրդողանի հետ կապերը զարգացնելու ցանկությունը. Էրդողանը 2017 թվականին C-400 համակարգի շուրջ գործարքի կնքմամբ աննախադեպ պառակտում է առաջացրել Հյուսիսատլանտյան դաշինքում։

«Չափազանց շատ տարաձայնություններ են առկա Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև, որպեսզի կանխվեն բախումները, իսկ Էրդողանը չի հանդուրժի, որ մյուսները թելադրեն իրեն՝ ինչ անել»,-Bloomberg գործակալությանը հայտարարել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։

Կորտունովի խոսքով՝ թեև Անկարան արևմտյան գործընկերներին ասում է, որ հետխորհրդային տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում իր աճող ներկայությունը հենակետ է էքսպանսիոնիստական Ռուսաստանի դեմ, դա չի նշանակում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ գտնվում է նույն հարթության վրա։

Վաղեմի մրցակցություն

Մոսկվայի և Անկարայի միջև լարված հարաբերությունները վերստին հրահրում են երկու նախկին կայսերական տերությունների միջև բազմադարյա մրցակցությունը: 2015 -ին Ռուսաստանը ջախջախիչ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ, երբ վերջինս Սիրիայի հետ սահմանին խոցել էր ռուսական կործանիչը։ Չորեքշաբթի նա արգելել է Ադրբեջանից լոլիկի ներկրումը, ինչը երկրի խոշորագույն արտահանումն է՝ նավթից և գազից հետո։

Անդրադառնալով Հարավային Կովկասում իր ազդեցությունը հաստատելու Թուրքիայի ձգտմանը՝ հոդվածագիրները նշում են, որ թեև Պուտինը կարողացավ հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարին, ինչը թույլ տվեց նրան Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ ուղարկել, այնուհանդերձ, պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու հարցում Էրդողանի հաստատակամությունը Թուրքիային այդ տարածաշրջանում նույնպես դեր ապահովեց։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023