Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դպրոցական օրագիր. ե՞րբ և ինչպե՞ս է այն առաջին անգամ կիրառվել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դպրոցական օրագիրը բազում սերունդների աշակերտների համար եղել է անփոխարինելի ուղեկից: Մեր պապերն ու տատերն էլ են այն օգտագործել այնպես, ինչպես օգտագործում են ժամանակակից դպրոցականները: Ճիշտ է, հիմա կան նաև էլեկտրոնային օրագրեր ու մատյաններ, բայց «դասական» օրագիրը, միևնույն է, մնում է անփոխարինելի: Իսկ ո՞րն է դպրոցական օրագրի պատմությունը, ինչպե՞ս է այն հայտնվել և ինչպե՞ս է փոխվել ժամանակի ընթացքում: Անմիջապես պետք է ասել, որ միջնադարի և հնագույն դարաշրջանի սովորողները դպրոցական օրագրեր չեն ունեցել: Դպրոցական կրթության այս կարևոր փաստաթուղթն առաջին անգամ հայտնվել է 19--20-րդ դարերում Ռուսական Կայսրությունում, և այն առաջին անգամ օգտագործել են գիմնազիաների սաները:

Հետաքրքիր է, որ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում այդ ժամանակ դպրոցական օրագրեր չեն եղել, թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ դրանք այդ երկրներում հիմա էլ շատ տարածված չեն: Առաջին դպրոցական օրագրերն իրենց մեջ պարունակել են տարբեր հետաքրքիր տեղեկություններ՝ տարբեր երկրների դրոշներ, եկեղեցական արձակուրդների և ծոմապահության օրացույցներ, այդ ժամանակաշրջանում տարածված հիվանդությունների ցանկ և դրանց բուժման մեթոդներ և նույնիսկ մի ամբողջ հատված՝ նվիրված ցարական ընտանիքին: Օրագրից կարելի էր իմանալ նրա տիրոջ մասին բազմաթիվ տվյալներ՝ ընդհուպ մինչև կոշիկի չափսը, հասակը, սիրելի գրողը և այլն: Այն նաև պարունակել է սովորական դպրոցական օրագրին բնորոշ դասաժամերի ժամանակացույցը: Հետաքրքիր փաստ է, որ գիմնազիաների սովորողների նախահեղափոխական օրագրերում շաբաթները սկսվել են ոչ թե երկուշաբթիից, այլ կիրակիից: Եվ, իհարկե, օրագիրը պարունակել է նաև ժամանակակից օրագրերին ծանոթ տեղեկությունները՝ դասաժամերը, գնահատականները և այլն:

1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո դպրոցական օրագրերի հիմնական բնութագրիչները ու նպատակները մնացել են նույնը, սակայն, իհարկե, անհետացել են թագավորական ընտանիքի և եկեղեցական տոների մասին բաժինը, ինչպես և այլ «նախահեղափոխական» տեղեկությունները: Խիտ ստվարաթղթե ծածկով խորհրդային ժամանակաշրջանի առաջին դպրոցական օրագրերը եղել են հնարավորինս խիստ և պաշտոնական, այնտեղ չեն եղել նկարներ և գունավոր էջեր: Օրագրի բոլոր էջերը համարակալվել են այնպես, որ սովորողը հնարավորություն չունենա էջ պոկել: Քսաներորդ դարի երկրորդ կեսին դպրոցական օրագրերը որոշ չափով փոխվել են, նրանք ստացել են ուսուցչի կողմից գրառումների համար նախատեսված, «սոցիալական- օգտակար աշխատանք», «պրակտիկա», «ՊԱՊ համալիր» բաժիններ, իսկ շապիկի հետևի էջին սկսել են տպել ԽՍՀՄ-ի հիմնը կամ հայրենասիրական բնույթի բանաստեղծություններից հատվածներ:

Իսկ 1980-ականներին այս կարևոր դպրոցական փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը ավելի ազատական է դարձել, օրագիրը դադարել է լինել զուտ պաշտոնական փաստաթուղթ: Հնարավոր է դարձել օրագրին գունավոր պիտակներ կպցնել, ծաղիկներ նկարել էջերին և այլն: Մինչև Խորհրդային Միության փլուզումը դպրոցական օրագիրը աշակերտի պարտադիր իրն է եղել, իսկ դրա բացակայության պատճառով անգամ նրան կարող էին հեռացնել դպրոցից: Ներկայումս օրագիրը այլևս այնքան էլ պարտադիր չէ, և դպրոցական օրագրերի նկատմամբ վերաբերմունքն էլ ավելի է ազատականացել: Ժամանակակից դպրոցական օրագիրը նախևառաջ նպատակ ունի փոխանցելու սովորողի անհատականությունը, այն գեղագիտորեն մշակված արտադրանք է իր յուրօրինակ ձևավորմամբ, կազմով և ներքին բովանդակությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal