Չավուշօղլու. ԱՄՆ-ն պետք է կատարի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի պահանջները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Վաշինգտոնի նոր վարչակազմը բավարարի Անկարայի պահանջները, հայտնում է Ahval-ը:
«Եթե Միացյալ Նահանգները ռազմավարական են մտածում, ապա Թուրքիան իրենց իսկապես պետք է: Նրանք ասում են դա, բայց նրանք պետք է անեն այն, ինչ անհրաժեշտ է դրա համար»,- ասել է Չավուշօղլուն 24 TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաեւ դատապարտել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը` ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված:
«Այս որոշումը հարձակում էր Թուրքիայի ինքնիշխան իրավունքների դեմ եւ չպետք է որեւէ հետեւանք ունենար, քանի որ Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի ձեռքբերումը նախորդում էր «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի ընդունմանը: Բոլորը գիտեն միջազգային իրավունք... Դաշնակցին պատժամիջոցներ պարտադրելը եւս չափազանց սխալ է: Եթե ԱՄՆ-ն ցանկանար, մենք կարող էինք լուծել այս խնդիրը մեր եւ ՆԱՏՕ-ի հետ հանգիստ համագործակցությամբ»,- ասել է Չավուշօղլուն: