Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս դա­վա­դիր ուժն իր լի­ա­զո­րու­թյուն­ներն իրա­կա­նաց­նում է մի­այն աթո­ռը պա­հե­լու ուղ­ղու­թյամբ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Խայտառակ կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից շուրջ մեկուկես ամիս անց դեռևս հնչեղ քրեական գործեր առկա չեն, թեպետ արդեն եղել են հնչեղ հայտարարություններ և փաստեր մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին ընդգծում է իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը: Թե ինչու՝ իրավաբանն իր տեսակետն ունի: «Եռակողմ հայտարարությունը նվաստացուցիչ պայմաններ էր նախատեսում հայկական կողմի համար: Ն. Փաշինյանը թույլ տվեց իրեն միանձնյա կերպով, հանրությունից գաղտնի ստորագրել փաստաթուղթ ու փաթաթել այն հայ ազգի վզին՝ խեղաթյուրելով մեր պատմությունը: Թեկուզև միայն սա հիմք է և ակնհայտ փաստեր է պարունակում Ն. Փաշինյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ»,-«Փաստի» հետ զույցում ասաց նա՝ շեշտելով, որ իր բնույթով այդ հայտարարությունը միջազգային պայմանագիր է, որի վավերացման հստակ մեխանիզմներ կան:

«Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների՝ այս դեպքում անգործությանը, ապա մենք արդեն երկուսուկես տարի է՝ ամենատարբեր գործերի շրջանակներում ականատես ենք եղել, թե ինչպիսի անմիջական ազդեցություն ունի Ն. Փաշինյանն իրավապահ մարմինների վրա: Այս պարագայում իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ իրենց անգործության հետևանքով շարունակում են մի շարք հանցագործություններ տեղի ունենալ, օր օրի շարունակում ենք ունենալ մարդկային և տարածքային կորուստներ, արդեն վտանգված է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Իրավապահ մարմինները, կոպիտ ասած, ջայլամի քաղաքականությամբ կոծկում են հանցագործությունները, ուստի պետք է որոշում կայացնեն. կա՛մ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան իրականացնում են իրենց պարտականությունները՝ քրեական գործեր հարուցելով ու մեկուսացնելով հանցագործներին, կա՛մ հետագայում իրենք ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց լիազորություններն ու պարտականությունները չիրականացնելու համար»:

Գ. Մելոյանը շեշտեց՝ օր առաջ պետք է ազատվել այս իշխանությունից. «Այս պահին մեր պետությունն անտերության է մատնված: Իսկ այս դավադիր ուժը իր լիազորությունները իրականացնում է միայն մեկ՝ աթոռը պահելու ուղղությամբ: Բացի խայտառակ փաստաթուղթը հայ ժողովրդի վզին փաթաթելուց, շարունակում են հանցավոր անգործության դրսևորել: Ակնհայտ է նաև, որ հայկական կողմի ներկայացուցիչը չի փորձել պահպանել կամ բանակցել հայկական շահի երաշխավորման համար: Ու հիմա ամեն ինչ թողնված է ինքնահոսի: Կա տեղեկություն այն մասին, որ հայկական սահմանային գյուղերում գյուղացիները, ՏԻՄ-երը՝ ի դեմս համայնքապետների և ավագանու անդամների, ինքնակազմակերպվում են ու փորձում ինքնապաշտպանության միջոցներով իրենց բնակավայրը, տունը պաշտպանել:

Եվ սա այն դեպքում, երբ անկախ պետություն ենք, ունենք ՊՆ, այդ նպատակին ծառայող ստորաբաժանումներ, պետական մարմիններ, ի վերջո, գործադիր իշխանության ղեկավար, որի անմիջական պարտականությունն է կազմակերպել այդ տարածքների անվտանգության երաշխավորումը: Բայց՝ ոչ: Ինչ-որ սիրողական մակարդակով՝ GPS համակարգով սահմանազատում է տեղի ունենում, որն անգամ մասնագիտական ծրագիր չէ: Համաշխարհային պրակտիկայում անգամ մի փոքր բլրակ զիջելուց պետություններում պետական հանձնաժողովներ են կազմվում, ուսումնասիրություններն անգամ տարիներ են տևում: Մեզ մոտ ամեն ինչ թողնված է ինքնահոսի. այդ հարցով զբաղվում են միայն հակառակորդ կողմն ու Ռուսաստանի խաղաղապահները: Իսկ ցանկացած բարձրաձայնված իրավիճակի համար իշխող ուժը հղում է կատարում ՌԴ-ին, խաղաղապահներին, կարծես նրանք են ՀՀ ճակատագրի պատասխանատուն: Եվ այդ ամենն արվում է ինչ-որ մեղադրական ինտոնացիաներով: Մեծ հաշվով, անում են այն, ինչ իրենց մոտ միշտ լավ է ստացվել. փորձում են իրենցից հեռացնել ցանկացած պատասխանատվություն և հրաժարվել այդ պատասխանատվությունից: Ինչպես երևում է՝ Ն. Փաշինյանի և իր թիմի երեսպաշտությունը սահման չունի:

Իրենց պատճառով կորսված հայրենիքի և իրենց ապիկար ու դավաճան կառավարման հետևանքով արձանագրված ողբերգալի տվյալներ կան. ունենք 5000-ից ավելի զոհ, հարյուրավոր անհետ կորած ու գերեվարված հայրենակիցներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, անտուն մնացած հայրենակիցներ՝ փախստականի կարգավիճակով: Եվ այս պայմաններում անգամ այսքանից հետո դեռ կառչած են աթոռից ու ինչ-որ պիտակավորումներ են անում, պայքար են մղում»: Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա բոլորովին այլ իրավիճակ է, ամենևին իշխանության հարց չէ, ու մարդիկ էլ պարզապես վատ կառավարումից չէ, որ դժգոհում են: Նա իրավիճակը համադրեց 1915 թվականի հետ՝ շեշտելով հայերի անտարբերության ու լավատեսության հետևանքի մասին. «Այս պահին նույն սցենարն է: Մենք առերեսված ենք մեր պետականության կորստին ու ընդհանրապես մեր ֆիզիկական գոյությանը: Այս իշխանության րոպե ավելի մնալը ճակատագրական հետևանքներ է ունենում մարդկանց կյանքի վրա:

Մենք հրադադարի ժամանակ մեկ օրում ավելի քան 150 գերեվարված հայրենակից ունեցանք, մարտավարական դիրքեր են հանձնվում թշնամուն: Ամեն անցնող օր մենք հասկանում ենք, որ եթե այս ուժն այս պահին չլիներ, հնարավոր կլիներ կանխել այդ իրավիճակը: Պարզապես պետք է զրո հանդուրժողականություն ցուցաբերել: Անգամ իրավաբան լինելով՝ կարծում եմ, որ, եթե պետք է, անգամ ծայրաստիճան քայլերով, ըմբոստության ակցիաներով րոպե առաջ հեռացնել այս իշխանություններին: Սա այն դեպքում, եթե, իհարկե, իրավապահ մարմինները խորը չմտորեն ստեղծված իրավիճակի մասին և չիրականացնեն իրենց պարտականությունները: Բոլորը՝ անգամ Ն. Փաշինյանի կողմնակիցները, եթե հայրենասեր են, հայ են, պետք է գիտակցեն, որ բոլորս նույն նավի մեջ ենք: Ն. Փաշինյանն այս պահին էլ է փորձում պիտակավորել, բաժանել հանրությանը՝ թշնամացնելով միմյանց հանդեպ: Իրականում չկա «սև-սպիտակ», «էլիտար» ու «ոչ էլիտար»: Այս պահին բոլորս մի նավի մեջ գտնվող հայեր ենք, որը եթե խորտակվի, բոլորս միասին ենք խորտակվելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal