Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րին ու «հա­շիվ­ներ մաք­րե­լուն» շատ ավե­լի մեծ ուշադ­րու­թյուն է դարձ­րել, քան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­ջո­ղու­թյա­նը․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru-ն «Շուշիի գինը. անառիկ ամրոցը հանձնելու հանելուկը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղում զինադադարի հաստատումից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց 44 օր տևած պատերազմի ընթացքի վերաբերյալ հարցերը ոչ միայն չեն պակասել, այլ ամեն օր ավելի ու ավելի են շատանում: Իհարկե, այդպիսի հարցերից մեկն էլ այն է, թե ինչո՞ւ Ադրբեջանին հանձնվեց գործնականում անառիկ, ռազմավարական կարևոր Շուշի ամրոցը: Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Շուշիի անկման հարցին, ասել է, որ իր համար ոչ միայն անհասկանալի է, թե ինչպես է Շուշին գրավվել, այլ նաև այն, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Շուշիի մատույցներում: Այստեղ պահանջվում է որոշակի լուսաբանում: Դեպի Շուշի մինչև Շեխեր գյուղը ադրբեջանական ստորաբաժանումները կարող էին շարժվել ճանապարհներով:

Բայց Շեխերից Ավետարանոց ճանապարհը անցնում է Կարմիր շուկա գյուղով, որը մնում էր Ղարաբաղի վերահսկողության տակ: Այսինքն, այդ կետից դեպի Շուշիի արվարձանում գտնվող Քարինտակ զորքերի տեղաշարժը տեղի է ունեցել արահետներով կամ ընդհանրապես առանց դրանց: Ուղիղ գծով այն ավելի քան 20 կիլոմետր է: Լեռները հարթավայր չեն, այնտեղ ուղու ընտրությունը շատ սահմանափակ է, իսկ արահետների դեպքում ուղին առավել երկարում է, դանդաղում է տեղաշարժի ժամանակահատվածը, և տեղաշարժվող ստորաբաժանումները դառնում են հեշտ թիրախներ: Արդյո՞ք Ղարաբաղում իմացել են, որ զորքեր են տեղափոխվում, և որ մեծ հնարավորություններ կան դրանք կտրել մատակարարումներից և ոչնչացնել: Բազմաթիվ ապացույցներ կան, որ, այո՛, իմացել են և անգամ մի ստորաբաժանում ոչնչացրել են հրետանային կրակով: Այնուամենայնիվ, չեն ձեռնարկվել այնպիսի լայնամասշտաբ գործողություններ, որոնք կարող էին լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունը: Սակայն այստեղ պետք է հասկանալ մի կարևոր նրբերանգ:

Ղարաբաղը շատ փոքր հանրապետություն է, մինչև պատերազմը ունեցել է 150 հազար բնակիչ, և Հայաստանն է ավանդաբար եղել նրա անվտանգության երաշխավորը: Գործնականում դա նշանակում է, որ պաշտպանության բանակի խնդիրն է եղել հնարավորինս դիմադրել մինչև հայկական զինված ուժերը մոբիլիզացվեն և օգնության հասնեն: Եվ այստեղ բախվում ենք այս պատերազմի հաջորդ հանելուկին: Շուշին պաշտպանել են փոքրաթիվ ժամկետայինների ջոկատը, տեղի բնակիչները և կամավորական ջոկատները Հայաստանից՝ այն դեպքում, որ բազմաթիվ վկայությունների համաձայն, Հայաստանի տարածքում՝ Գորիսում, եղել է զորքի զգալի քանակ: Ավելին, նրանք եղել են լրիվ մարտական վիճակում և պատրաստ ռազմական գործողություններին, բայց այդպես էլ չեն ուղարկվել Ղարաբաղ։

Երկրորդ խնդիրը, որը խանգարում էր Ղարաբաղի ղեկավարությանը արդյունավետորեն պաշտպանվել, ռազմական տեխնիկայի բացակայությունն էր, որի մեծ մասն արդեն իսկ ոչնչացվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ռազմական փորձագետները նշում են, որ մարտավարական և ռազմավարական առումով Ղարաբաղի պաշտպանության բանակը շատ հեռու էր այդ պատերազմում իր լավագույն վիճակում լինելուց: Շատ ավելի քիչ հույսեր են կապվել հայկական բանակի ղեկավարության հետ, քանի որ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր մարդկանց էր վերանշանակել բարձր պաշտոնների, ընդ որում, հաճախ հաշվի չառնելով արհեստավարժությունը և ավելի շատ կենտրոնանալով քաղաքական հավատարմության վրա: Արդյունքում ռազմական գործողությունների ընթացքում փայլուն տակտիկական գործողություններ չեն նկատվել, ավելի շուտ, եղել է հակառակը: Այդ ամենի բացատրությունը ստացվել է պատերազմից հետո։ Պարզվել է, որ հին կռված գեներալներին թույլ չեն տվել խառնվել պատերազմին։

Ընդ որում, եթե գեներալներին արգելել են մտնել կառավարման կետ, ապա Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ազատորեն ներսուդուրս է արել այնտեղ, չնայած կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելված է եղել։ Այս և նման այլ փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը ի վիճակի չի եղել մոռանալ քաղաքական տարաձայնությունները, շարունակել է հաշիվներ մաքրել, և դրան շատ ավելի մեծ ուշադրություն է դարձրել, քան ռազմական գործողությունների հաջողությանը: Արդյունքում փորձառու գեներալների առկա ներուժը չեղարկվել է: Սակայն հարց է ծագում. ո՞րն է պատճառը՝ մանր վրեժխնդրությունը և առաջնահերթությունները հասկանալու անկարողությո՞ւնը, թե՞ պաշտպանությունը ձախողելու հաշվարկված նպատակ է եղել:

Հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, առաջին ժամերից ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն ծաղրում է Փաշինյանին և հայերին ու շատ թափանցիկ ակնարկում, որ մտադիր է զինադադարի միջոցով ընդհատված գործընթացը շարունակել: Ղարաբաղի և Հայաստանի համար միակ փրկությունն է ամեն վայրկյան հիշել կատարվածը և պատրաստվել պաշտպանության, քանի որ նոր պատերազմը գործնականում անխուսափելի է: Ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Եվրոպային պետք չէ Հայաստանը։ Բայց մինչ հիմա պետական քաղաքականությունը ցույց է տալիս միայն իշխանությունների միակ ցանկությունը՝ ջրից չոր դուրս գալ, ծայրերը արագ թաքցնել և մոռանալ պատերազմի մղձավանջը: Անցած պատերազմի վերաբերյալ հայ հասարակության համար բազմաթիվ հարցեր կան:

Մասնավորապես, շատերին է հետաքրքրում, թե իշխանությունների պահվածքը թելադրված է բացառապես անկարողությա՞մբ, թե արդյո՞ք հիմնավորված են այն մեղադրանքները, որ Փաշինյանն Ալիևից 5 միլիարդ դոլար է վերցրել Շուշիի համար: Մինչ հիմա էլ Շուշի քաղաքի և դրա շուրջ մարտերի բուն պատկերը պարզված չէ և չի ներկայացվել հասարակությանը: Լուրերը, ենթադրությունները, ականատեսների վկայությունները, իրադարձությունների և ամսաթվերի խառնաշփոթը թույլ չեն տալիս լիովին ինչ-որ բան հասկանալ: Եվ մինչ անցյալը մշուշի մեջ է, ապագան ևս ընկղմվում է նույն մառախուղի մեջ: Բարձունք կա Ստեփանակերտի վերևում, բարձունքի վրա ամրոցն է, և թուրքական դրոշն է ծածանվում այնտեղ: Իհարկե, կան ռուս խաղաղապահները, բայց ոչ ոք չգիտի, թե որքան կմնան նրանք:

Այս ամբողջ մշուշի մեջ պարզ է միայն մի բան. տարածքում հանգիստ դրախտ կառուցելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել միայն տեղահանության կամ կոտորածի:Ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը կա՛մ կդառնա Սպարտա, կա՛մ շատ շուտով կդադարի գոյություն ունենալ: Հայ ժողովուրդը ստիպված կլինի վճարել իր գինը Շուշիի համար: Կա՛մ պետք է ընտրել քաղցր կյանքը և վճարել հայրենիքով, կա՛մ ընտրել Սպարտայի ստեղծումը և վճարել ամենօրյա աշխատանքով, ավելորդություններից հրաժարվելով և մտածելու ու որոշումներ կայացնելու ծանր պարտականությամբ՝ առանց հաջողության երաշխիքների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer