Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տարվա անհաջողակ» և «անկոչ հյուր». միջազգային մեդիան` Փաշինյանի մասին

ANALYSIS

Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում բողոքելու հայկական մեդիայից, որն, ըստ նրա, գտնվում է այսպես կոչված` նախկինների վերահսկողության տակ և մեդիատեռոր է իրականացնում իր դեմ՝ իրավիճակը ներկայացնելով իշխանությանը ոչ ձեռնտու պրիզմայի ներքո: Սակայն, ուշագրավ է, որ մեդիատեռոր Փաշինյանի դեմ անում են նաև միջազգային հեղիանակավոր լրատվամիջոցները, որոնցից օրինակ` Ալ Ջազիրան կամ ռուսական Առաջին ալիքը որևէ կերպ նախկինների հետ չես կապի, և վերջիններս պարզապես օբյեկտիվ նկարագրում են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նկարագրությունն էլ մեղմ ասած՝ Փաշինյանի օգտին չէ: 

Այսպես, օրինակ, Միջազգային հարաբերությունների ուկրաինացի մագիստրոս, քաղաքագետ և վերլուծաբան Անտոն Ռովենսկին ներկայացրել է 2020 թվականին իրենց հաղթանակներով ու վերելքներով, ինչպես նաև պարտություններով ու անկումներով աչքի ընկած քաղաքական գործիչների ցանկը, որը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ըստ փորձագետի՝ հաջողակ գործիչների ցանկը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաջողակ գործիչների շարքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լեռնային ղարաբաղում հաղթանակ տանելու համար,- նշում է վերլուծաբանը: Տարվա անհաջողակ գործիչների ցանկը բացում է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պաշտոնական Երևանին գցել է լրջագույն ներքին ճգնաժամի մեջ: Որպես հետևանք Փաշինյանի հեռացումն իշխանությունից ոչ թե սկզբունքի, այլ ժամանակի հարց է: Չի բացառվում, որ Փաշինյանը ստիպված լինի քաղաքական էմիգրացիայի գնալ՝ փրկվելով քրեական հետապնդումից»,- նշում է հեղինակը: 

Նիկոլ Փաշինյանը գնալով դժվարանում է կատարել պետության ղեկավարի գործառույթները: Հասարակության մեջ նրա ցանկացած երևալը սկանդալի և էլ ավելի մեծ գրգռման է հանգեցնում: Շաբաթ օրը ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որպեսզի Փաշինյանը կարողանա ծաղիկներ դնել զինվորական պանթեոնում, իսկ երկուշաբթի նա էլ ավելի նուրբ խնդրի առաջ է կանգնել՝ ուղևորություն դեպի երկրի հարավային հատված: Այս շրջանի բնակիչները սովոր են այն փաստին, որ ադրբեջանական դիրքերն իրենց բնակավայրերից գտնվում են 70 կմ կամ նույնիսկ 100 կմ հեռավորության վրա, և այժմ սահմանը գծվում է բառացիորեն իրենց քաղաքների և գյուղերի ծայրամասերի երկայնքով, գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը: 

Ռուսական ОРТ-ն իր հերթին ռեպորտաժ էր պատրաստել Սյունիքից Փաշինյանի փախուստի մասին` վարչապետի այցը որակելով՝ տապալված: 

«Ինչու հայոց եկեղեցին գնաց Փաշինյանի դեմ». այս վերնագրի ներքո Взгляд ռուսական պարբերականը գրում է, որ երկու կաթողիկոսները վարչապետին կոչ են անում ազատել պաշտոնը: 

Բրիտանական The Independent-ը նշել է, որ հազարավոր ցուցարարներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ նա դավաճանել է ազգային շահերին։ «Հայաստանի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ շարունակում են ճնշում գործադրել հետխորհրդային երկրի վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա՝ հարևան Ադրբեջանի հետ ստորագրած խաղաղության գործարքի համար, ինչը ընդդիմախոսները համարում են դավաճանություն՝ ազգային շահերին»,- գրում է պարբերականը։ 

«The washington post» պարբերականը, եւս անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, մեջբերել է Արթուր Վանեցյանի խոսքերը. «Ներկայիս իշխանությունները, որոնք լիակատար ձախողում են ունեցել, պետք է անհապաղ հեռանան իշխանությունից և այլ քաղաքական ուժերի թույլ տան փորձել գոնե բարելավել իրավիճակը։ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը»: 

BBC-ի հոդվածի վերնագիրը նույնպես անչափ խոսուն է՝ «Երբ բոլորը դժգոհ են. ինչո՞ւ Փաշինյանը չդարձավ հայկական Մանդելա»: Պարբերականը նշում է, որ կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո Փաշինյանի թիմակիցները վախենում էին անգամ դուրս գալ տներից, իսկ ինքը Փաշինյանը երկար ժամանակ չէր երևում հանրության առջև: 

РитмЕвразии պարբերականը հանդես է եկել հոդվածով՝ «Փաշինյանը շարունակում է երկիրը քանդելու մաստեր-կլասսը»: Կայքը նաև նշում է, որ ոստիկանները հրաժարվել են ցրել Սյունիքում հավաքված և Փաշինյանի մուտքը մարզ կանխել փորձող ցուցարարներին և դա է պատճառը , որ Փաշինյանին չի հաջողվել մտնել Սյունիք: 

ԱլՋազիռան հայտնում է Հայաստանում ծայր առած բողոքի ակցիաների մասին, որոնց պահանջը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը: 

Euronews-ը գրում է, որ Փաշինյանի ընդդիմախոսները պաշարել են փողոցները, մինչդեռ ինքը` Փաշինյանը, համառորեն հրաժարվում է հեռանալ իշխանությունից: 

France24-ը գրում է ընդդիմության գործողությունների մասին` ընդգծելով դրանց խաղաղ բնույթը: Պարբերականի տվյալներով` փողոցում հավաքված ընդդիմադիրների թիվը անցնում է 20 հազարից: 

Ինչպես տեսնում ենք՝ պրիզման որով միջազգային ամենա հեղինակավոր լրատվամիջոցները լուսաբանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ տեղի ունեցող գործընթացները՝ միանշանակ է, անգամ ֆրանսիացի և ռուս լրագրողների համար է ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը քանդում է և անում է դա նախանձելի համառությամբ… 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal