Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հու­սանք՝ հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյունն իր կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ կնպաս­տի, որ ազ­գա­յին կրթությունն ար­մատ­ներ ձգի մեր հա­սա­րա­կու­թյու­նում»․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթական համակարգը մշտապես եղել է «Փաստի» ուշադրության կենտրոնում։ Ողջ տարվա ընթացքում անդրադարձել ենք ոլորտի խնդիրներին, խոսել համակարգում իրականացվող քաղաքականության մասին։ Կարևոր խնդիրները մի քանիսն էին՝ հեռավար կրթություն, «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների չափորոշիչների մշակում, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծ և բազմաթիվ այլ հարցեր։ Ամփոփելով անցնող տարին՝ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ մեծ հաշվով 2020 թվականը Հայաստանի կրթության ոլորտի համար կարելի է համարել կորսված տարի։ «Տարվա սկզբից ունեցանք դժվարություններ հանրակրթության ոլորտում, որոնք շարունակվեցին և խորացան ողջ տարվա ընթացքում։ Աշնանը ևս մեկ հարված ունեցանք։

Տարվա ընթացքում անընդհատ խոսվում էր ազգայինը՝ լեզուն, եկեղեցու պատմությունը, բուհերում՝ հայոց պատմությունը առարկայական ծրագրերից հանելու մասին, դրա դեմ եղավ մտավորականության պայքարը։ Տարեվերջին էլ ունեցանք «Բարձրագույն կրթության և գիտության մասին», կարելի է ասել, խայտառակ օրինագիծը, որը մեր կառավարության ձեռագրին համապատասխան մեկ գիշերվա մեջ որպես անհետաձգելի հարց ճանաչվեց, մտավ կառավարության նիստի օրակարգ և որոշվեց ընդունել և ուղարկել Ազգային ժողով հաստատման։

Կարելի է համարել, որ ամեն ինչ եղավ ի վնաս մեր կրթական համակարգի, դրան գումարած՝ որևէ քայլ չարվեց ուսուցիչների վերապատրաստման, հեռավար կրթության ներդրման, տեխնիկական վերազինման, բուհերի հեռավար և առարկայական ծրագրերի վերանայման մասով: Ինքնակառավարման ոտնահարման առումով ահագին բարդություններ առաջացան, որովհետև դեռևս անցած տարվանից տարբեր բուհեր չունեցան ռեկտորներ, որևէ առաջընթաց չգրանցվեց։ Քաոսը եկավ, տիրեց կրթական համակարգին, և դա մինչև հիմա շարունակվում է։ Սա էր պատճառը, որ մտավորականությունը, կրթության ոլորտի տարբեր մասնագետներ տարեվերջին՝ պատերազմից անմիջապես հետո հասկացան, որ լուծման բանալին ոչ թե կրթական համակարգում ինչ-որ փոփոխություններ կատարելն է, այլ կառավարության հրաժարականը պահանջելը։

Չի կարելի դրվագային փոփոխություններով ինչ-որ բան փոխել, այլ պետք է փոխել գլոբալ մտածողությունը, հայեցակարգը: Դա էր պատճառը, որ տարեվերջին արդեն մայր բուհը, գիտությունների ազգային ակադեմիան, մտավորականության տարբեր խմբեր պահանջում են կառավարության հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ատոմ Մխիթարյանը։ Անցնող տարվա ընթացքում կրթության և մյուս ոլորտների մասնագետները մշտապես ահազանգում էին՝ տարբեր նախագծերի մշակման և ներկայացման ժամանակ հաշվի չեն առնվում ոլորտային փորձագետների դիտարկումները, սա առաջնային լուծում պահանջող հարցերից է: «Եթե այն մարդիկ, որոնք իրականացնելու են օրենքը, օրենսդրական փոփոխությունները կամ կառավարության որոշումները ներգրաված չեն լինում դրանց մշակման գործընթացում, հետո ուղղակի դիմադրում են դրանց կիրառմանը։

Հիմա արդեն կարող ենք ասել, որ անցած տարվա ընթացքում կրթության ոլորտում որոշում կայացնողները ինտելեկտուալ մակարդակով ավելի ցածր էին, քան այն մարդիկ, որոնք այդ որոշումները պետք է իրականացնեին։ Խոսքը դասախոսների, ուսուցիչների, ոլորտի փորձագետների մասին է։ Դա էր պատճառը, որ ինտելեկտուալ մակարդակով ավելի ցածր մարդը չէր ցանկանա մասնագետներին ներգրավել որոշումների կայացման գործընթացներում։ Հուսանք՝ հաջորդ կառավարությունը այնպիսի մարդիկ կնշանակի պատասխանատու ոլորտներում, որ նրանք չեն վախենա, չեն խորշի ավելի փորձառու մասնագետներին ներգրավել այդ գործընթացներում, քանի որ դրանից կշահի մեր ողջ հասարակությունը»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ կան ոլորտային խնդիրներ, որոնք ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն։

«Դեկտեմբերին ստեղծվեցին դրա նախադրյալները։ Խոսքն այն մասին է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը մտավ Ազգային ժողով, բայց մի քանի փորձագետներով, մտավորականներով կարողացանք կանգնեցնել դրա քննարկումն ԱԺ-ում, այն այժմ բաժանվել է երկու մասի: «Բարձրագույն կրթության մասին» և «Գիտության մասին» օրինագծերն առանձին կմտնեն Ազգային ժողովի օրակարգ, ընդ որում՝ վերջինը լուրջ վերամշակումից հետո, որովհետև ԱԺ ներկայացված նախորդ օրինագիծը 90 տոկոսով համապատասխանում էր բարձրագույն կրթությանը և շատ քիչ դրույթներ էր պարունակում գիտության, գիտությունների ազգային ակադեմիայի մասին: Փաստորեն, կարողացանք հասնել նրան, որ ԱԺ-ում ողջամտությունը հաղթանակ տարավ, և օրինագիծը բաժանվեց երկու մասի։

Հիմա աշխատում ենք այդ օրենքի վրա։ Սա մեզ հույս է տալիս, որ 2021 թվականին հնարավորություն կլինի մասնագետների ներգրավմամբ գոնե օրենսդրական դաշտը բարելավել: Հույս ունենք, որ Հայաստանի հաջորդ կառավարությունն իր կադրային քաղաքականությամբ կնպաստի, որ ազգային կրթությունը հիմքեր, արմատներ ձգի մեր հասարակությունում և կկարողանանք քայլ առ քայլ առաջ շարժվել։ Ամեն դեպքում ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ հաջողություններ գրանցելու համար»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal