Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հիմքով․ 20 իրավաբաններ հանրային պահանջով դիմել են գլխավոր դատախազին

POLITICS

Քսան իրավաբաններ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր  Դավթյանին, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը: Նրանք նաև նշում են, որ գործընթացը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում են անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ։ Իրավաբանների հանրային/մասնագիտական պահանջը ներկայացնում ենք ստորև։

 «Հարգելի պարոն Գլխավոր դատախազ,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարևորություն և անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ և ենթակառուցվածքներ:

Մասնավորապես, նա նշել է.  «... Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS սարքերով: Այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. 

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության. 

բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման. 

գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության. 

դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով: 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»: 

Ինչպես պարզ է դառնում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված դրույթներից, ՀՀ պետական սահմանի տեղորոշումն իրականացվում է բացառապես միջազգային պայմանագրի հիման վրա ընդունված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ «GPS» համակարգը` որպես ՀՀ պետական սահմանի տեղորոշման միջոց, սահմանված չէ:

Վարչապետի կողմից հիշյալ զարգացումների համար պատասխանատվությունից խուսափելը հիմնավորվում է այն անհերքելի փաստով, որ վերջինս սահմանագծումը փորձել է արդարացնել խնդրի հետ որևէ իրավական առնչություն չունեցող դեռևս 1995 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։

Վարչապետի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ և ԱՀ միջև միջազգային պայմանագրի ստորագրման փոխարեն Հայաստանի և  Ադրբեջանի հետ արտաքին սահմանը տեղորոշվում է սոսկ ձեռք բերված՝ մեր Երկրի հանրության համար ոչ հասանելի, գաղտնի, երկկողմ, բանավոր (կամ գրավոր) համաձայնության հիմքով, որի ուժով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի այնպիսի կարևոր և անվտանգության գոտի համարվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մայրաքաղաքը Սյունիքի մարզի հետ կապող Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասը, ոսկու մեծ պաշար ունեցող Սոթքի հանքավայրի մեծ մասը, ռազմավարական նշանակության դիրքեր և բարձունքներ:

Միաժամանակ. 24/12/2020թ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ (ուղղակի մեջբերում) «Սյունքի մարզում ներկայումս տեղի են ունենում  տեղորոշման աշխատանքներ, և այդ տեղորոշման աշխատանքները ունեն որոշակի նրբություններ և որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքը այն է, որ այդ աշխատանքները պետք է տեղի ունենան... իհարկե այնտեղ կարող են երկու, երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի մասին է, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի է ունենում հանցագործություն՝ տարածքային ամբողջականության ապօրինի խախտում, որի դիմաց էլ կառավարությունը նախատեսում է դրամական փոխհատուցում տալ քաղաքացիներին, ինչը միանշանակ չի նվազեցնում հանցանքի հանրային վտանգավորությունը, քանզի ՀՀ անբաժանելի մաս կազմող տարածքների նկատմամբ նմանատիպ ակնհայտ ապօրինի գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն վերոնշյալ համայնքների, այլև ամբողջ պետության բնականոն կենսագործունեությունը և անվտանգությունը։

Բացի այդ, ըստ շրջանառության մեջ դրված հավաստի տեղեկատվության՝ այս գործընթացը շարունակվելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տարածքների նկատմամբ:

Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ  այս գործընթացն առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, պատերազմ սանձազերծած և պատերազմի ընթացքում ոճրագործություններ կատարած թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը:

Վերը նկարագրված արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության դեմ իրագործվող հանցագործության փաստի առթիվ քրեական հետապնդում հարուցելու, նշված հանցավոր արարքները  կանխելու և խափանելու ուղղությամբ:

Մասնավորապես.

1.      Վերը նշված փաստական տվյալներն ակնհայտորեն  վկայում են հանցագործության օբյեկտի և օբյեկտիվ կողմի ակնհայտ հատկանիշների առկայության մասին, հետևաբար անհրաժեշտ է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ պետական դավաճանության վերաբերյալ սույն հաղորդման հիմքով։

2.      Ներկայացված հաղորդման մեջ նշված ենթադրյալ հանցանքը կատարած Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետագա հանցավոր գործողությունները կանխելու և խափանելու համար, անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ, կիրառել խափանման միջոցներ և որոշում կայացնել վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, քանի որ առավել քան բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նշված անձինք մնալով պաշտոնում կարող են շարունակել հանցավոր գործունեությունը և  խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

3.      Ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ սույն քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումն ապահովելու համար:

Նշված գործողություններն իրականացնելու համար Գլխավոր դատախազն ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները, դրանք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերից և, ըստ այդմ էլ պահանջում են առավելագույն օպերատիվություն:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել մասնագիտական աջակցություն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության իրավական պաշտպանության գործում»։

Ղազինյան Գագիկ                          իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Դիլբանդյան Սամվել                     իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիկյան Հարություն                  իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գաբուզյան Արա                            իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Այվազյան Նորիկ                            իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մարգարյան Աննա                        իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ստեփանյան Վահե                        իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դանիելյան Գևորգ                         իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հովհաննիսյան Վլադիմիր             իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իսկոյան Աիդա                               իրավ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր 

Այվազյան Վարդան                        իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դավթյան Տաթևիկ                         իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մուրադյան Սամվել                      իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ենգոյան Հասմիկ                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մելիքյան Ռուբեն                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդազարյան Տիրայր                 իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդանյան Քնարիկ                    իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Խաչիկյան Տիգրան                        իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Եսայան Վարդուշ                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ասատրյան Աննա                           իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal