Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տարեվերջն ու մենք

ECONOMICS

Past.am

Տնտեսական վիճակագրության «ամենադանդաղ» ոլորտը, հավանաբար, ժողովրդագրությունն է: Երևի այդ պատճառով մեր իշխանությունները խոստացան 2050-ին 5 մլն բնակչություն «ապահովել»: Խոստացան պատերազմից մեկ շաբաթ առաջ: Կապիտուլյացիայի խայտառակությունից հետո ինքնասիրություն ունեցող իշխանությունը, հարկավ, այդ թեմային չի անդրադառնա: Որովհետև պատերազմի ժամանակ զոհվում է հենց այն սերունդը, որ առաջիկա տարիներին պիտի երեխաներ ունենար: Այսինքն՝ ժողովրդագիրների բառապաշարով ասած, վերարտադրություն ապահովեր: Հասկանալի է, որ պատերազմի ժողավրդագրական բացասական հետևանքները նկատելի կդառնան 3-5 տարի հետո:

Իսկ հիմա հրապարակվել է «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2020» պաշտոբնական հաշվետվությունը: Հասկանալի է, որ 2020-ի միակ թիվն այս ժողովածուի մեջ մեր մշտական բնակչության թվաքանակն է այս տարվա հունվարի 1-ի դրությամբ: Մնացած բոլոր թվերը ցույց են տալիս 2019-ի պատկերը և համեմատում դրանք նախորդ տարիների տվյալների հետ: Ուստի առաջինը նշենք, որ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի բնակչությունը շարունակել է նվազել: Ընդհանուր հավելաճը կազմել է -5.6 հազար մարդ: Այսինքն՝ բնակչությունը հենց այդքանով էլ պակասել է: Բնակչության թվաքանակով արդեն արձանագրում ենք 1970-ականների ցուցանիշներ:

 

Պատճառը նաև ծնունդների նվազումն է: 2019թ․ արձանագրվել է 36 հազար 41 երեխայի ծնունդ: Սա առնվազն վերջին 12 տարում արձանագրված ամենափոքր ցուցանիշն է: Այս ցուցանիշին համահունչ պատկեր են արձանագրում ժողովրդագրական բոլոր թվերը: Օրինակ, այն, որ տարեցտարի աճում է մայրանալու միջին տարիքը: 2017-ին մայրանալու միջին տարիքը 27 տարեկանն էր, 2018-ին՝ 27.3, իսկ 2019-ին՝ արդեն 27.6: Հաջորդ ոչ մխիթարական ժողովրդագրական ցուցանիշը երկրի բնակչության միջին տարիքի աճն է: 2015թ․ մեր երկրի բնակչության միջին տարիքն առաջին անգամ գերազանցեց 36 տարեկանի ցուցանիշն ու շարունակում է աճել: 2017թ․ երկրի բնակչության մեջին տարիքը 36.4 տարեկանն էր, 2018-ին՝  36.7, իսկ 2019-ին՝ արդեն 36.9: Ժողովրդագրական այս բացասական ցուցանիշներն ուղեկցվում (ու պայմանավորվում) են միգրացիայի ցուցանիշներով:

Օրինակ, հայտարարվում է, որ երկրից մեկնողների 30 տոկոսը բացակայում է մինչև 3 ամիս: Իսկ մեկնածների 48 տոկոսի բացակայությունը ձգվում է մինչև մեկ տարի: Մեկ տարուց ավելի բացակայողների տեսակարար կշիռը 22 տոկոս է: Վիճակագրությունն արձանագրում է, որ մեր երկրից ամենաշատը մեկնում են Ռուսաստան (մեկնողների 28.7 տոկոսը): Երկրորդ երկիրն Արցախն է՝ 12 տոկոս: Ենթադրվում է, որ խայտառակ պարտությունից հետո միգրացիայի այս ուղղությունը կփակվի: Երրորդը երկիրն ԱՄՆ-ն է՝ 11.5 տոկոս: Չորրորդը՝ Ֆրանսիան՝  10.4 տոկոս: Հինգերորդը՝ Գերմանիան՝ 7 տոկոս: Այս թվերի հետ հրապարակվում է փաստ, որի համաձայն՝ ԱՄՆ և Կանադա մեկնողների մեծ մասին, մեղմ ասած, կարելի է համարել Հայաստանն ընդմիշտ «լքածներ»: ԱՄՆ և Կանադա մեկնածների մոտ 62 տոկոսը 5 տարվա ընթացքում ոչ մի անգամ հայրենիք չի վերադառնում: Իսկ եվրոպական երկրներ մեկնածների 56 տոկոսը չի վերադառնում: Ռուսաստան մեկնածների պարագային չվերադարձողների կշիռը 16 տոկոս է:

Հաջորդ ժողովրդագրական տվյալները, որ ուշադրության են արժանի, սրանք են: Մեր երկրի 49 քաղաքներից ընդամենը 3 քաղաքի բնակչություն է աճել: 22 քաղաքային համայնքի բնակչություն նույն ցուցանիշն է արձանագրել, ինչ մեկ տարի առաջ: Իսկ 24 քաղաքների բնակչության քանակը նվազել է: Այնպես որ, ներքին միգրացիայի գործընթացները ևս լուրջ վերլուծությունների կարիք ունեն: Արձանագրենք նաև, որ ժողովրդագարական այս մտահոգիչ սպասումների կողքին մասնագետները խոսում են արտագաղթի լուրջ սպասելիքների մասին: Պատճառն այն իրավիճակն է, որում հայտնվել ենք իշխանությունների, մեղմ ասած, ապաշնորհ կառավարման պատճառով: Շատ մեղմ ասած:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal