Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վերադարձել ենք 2018 թվական

ANALYSIS

Past.am

Հայաստանի արտաքին առևտրի վիճակն այս տարի խայտառակ վատ է։ Արտաքին առևտուրը կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումն իջել է՝ 4,4, ներմուծումը՝ ավելի քան 15 տոկոսով։

Արտահանման ցուցանիշով վերադարձել ենք 2018թ. մակարդակին։ Ներմուծման ցուցանիշով նույնիսկ ավելի վատ պատկեր ունենք՝ գտնվում ենք 2017-2018թթ. միջակայքում։

 

Առայժմ հայտնի են այս տարվա արտաքին առևտրի առաջին 10 ամիսների տվյալները։ Դրանց համաձայն՝ Հայաստանից արտահանվել է 2 մլրդ դոլարի ապրանք։ Այնքան, որքան արտահանվել էր 2018թ. նույն ժամանակահատվածում։ Երկու տարվա կտրվածքով արտահանման ոլորտում որևէ առաջընթաց չունենք։

Որևէ առաջընթաց չունենք նաև ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններում։ Արտահանումը ԵԱՏՄ նույնիսկ նվազել է։ 2018թ. ավելի շատ ապրանք են մատակարարել համագործակցության անդամ երկրներ, քան այս տարի։ 2018թ. արտահանումը ԵԱՏՄ կազմել էր շուրջ 568 մլն դոլար, այս տարի՝ 543 միլիոն կամ գրեթե 25 միլիոնով պակաս։

Նվազել են հիմնականում ռուսական շուկայի մատակարարումները։ Սա այն շուկան է, որտեղ Հայաստանը ԵԱՏՄ-ում ունի ամենամեծ կշիռը։ Արտահանվող ապրանքների 95-96 տոկոսը բաժին են ընկնում ռուսական շուկային։

2018թ. առաջին 10 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր 549 մլն դոլարի ապրանք։ Այս տարի արտահանվել է 522 միլիոնի ապրանք։ Արտահանումը կրճատվել է 27 միլիոնով։

ԵԱՏՄ անդամ մյուս 3 երկրներից ևս 1-ի հետ ունենք արտահանման ծավալների նվազում։ Խոսքը Ղազախստանի մասին է։ 2018թ. այս երկիր ավելի շատ ապրանքներ ենք մատակարարել, քան այս տարի։ 2018թ. արտահանումը Ղազախստան կազմել էր գրեթե 7,9 միլիոն, այս տարի կազմել է 4,7 մլն դոլար։

Արտահանման դրական դինամիկա կա Բելառուսի և Ղրղըզստանի հետ։ Թեև վերջինս, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր համար լուրջ գործընկեր չէ։ Այս տարի այդ երկրի իրականացված մատակարարումները եղել են ընդամենը 1,3 մլն դոլարի սահմաններում։ 2018թ. ավելի քիչ էին՝ 700 միլիոնի շրջանակներում։

Բելառուսի հետ արտահանման հարաբերությունը 2 տարում բարելավվել է գրեթե 4,6 մլն դոլարով։ Այս տարի բելառուսական շուկայի մատակարարումները կազմել են 14,8 միլիոն։

Եվրամիության երկրների հետ Հայաստանի արտահանման դինամիկան 2 տարում կտրուկ վատացել է։ Այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն դադարել է մեզ համար առևտրային կարևոր գործընկեր լինելուց։

Այս տարվա 10 ամսում Եվրամիության երկրներ ենք մատակարարել ընդամենը 356 մլն դոլարի ապրանք։ Մինչդեռ, 2018թ. մատակարարումները գերազանցել էին 602 միլիոնը։

Երկու տարում ԵՄ երկրների շուկաները մեր համար փոքրացել են ավելի քան 246 մլն դոլարով։ Ունենք գրեթե 41 տոկոսի հասնող կրճատում։

Թե ո՞րն է եղել նման կտրուկ շրջադարձի պատճառը, հավանաբար պետք է փնտրել մատակարարումների կառուցվածքում։ ԵՄ շուկաներ հայկական ապրանքների արտահանման մեջ միշտ էլ մեծ կշիռ են ունեցել մետաղները։ Մետաղների արտահանման նվազումն էլ բերել է մատակարարումների կրճատման։

Մետաղների մատակարարումները Հայաստանից, սակայն, չեն դադարել, ուղղակի տեղափոխվել են այլ շուկաներ։ Թերևս, դա է հիմնական պատճառը, որ, այսպես կոչված, այլ երկրների հետ ունենք արտահանման դրական հարաբերություն։

Վերջին 2 տարում արտահանումն այս խմբում ընդգրկված երկրներ ավելացել է՝ հասնելով 1,1 մլրդ դոլարի։ Աճը նկատելի է հատկապես այն երկրների դեպքում, որոնց հետ հարաբերվում ենք, առաջին հերթին, մետաղների արտահանման ոլորտում։

Եթե 2018թ. Շվեյցարիա արտահանել էինք 261 մլն դոլարի ապրանք, ապա այս տարի արտահանումն անցնում է 409 միլիոնից։ Նույնը նաև Չինաստանի դեպքում է։ Արտահանումն այս տարի 2,5 անգամ ավելի է եղել՝ կրկին հիմնականում մետաղների արտահանման ավելացման հաշվին։

Մետաղների արտահանումն ավելացել է՝ արդյունահանման ծավալների աճի հաշվին։

Հիշեցնենք, որ սա արդյունաբերության և ընդհանրապես տնտեսության այն եզակի ճյուղն է, որտեղ այս տարի ունենք երկնիշ աճ։ Երկնիշ աճ ունեինք նաև անցած տարի։

Հարևան 2 երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ունենք արտահանման նվազում։ Իրանի դեպքում արտահանումը կրճատվել է 10 միլիոնով, Վրաստանի դեպքում՝ 7 մլն դոլարով։

2018թ. սկսած Վրաստանի հետ Հայաստանի առևտրային հաշվեկիռը ևս փոխվել է բացասականի։ Այսինքն՝ սկսել ենք այդ երկրից ավելի շատ ներմուծել, քան արտահանել։ Մինչ այդ, Վրաստանը մնում էր այն եզակի երկրներից մեկը, որի հետ Հայաստանը դեռևս պահպանում էր արտաքին առևտրի դրական հարաբերակցությունը՝ ավելի շատ արտահանում էինք, քան ներմուծում։

Եթե ընդհանուր արտահանման ծավալով վերադարձել ենք 2018թ. մակարդակին, ապա ներմուծման առումով՝ նույնիսկ ավելի ցածր ենք իջել։ Ներմուծումն այս տարի կազմել է 3,6 մլրդ դոլար։ 2018թ. այն անցնում էր 4 միլիարդից։

Արտաքին առևտրի հաշվեկշռի տեսանկյունից այս փոփոխությունը գուցե լավ է, բայց մյուս կողմից՝ դա ցույց է տալիս մեր տնտեսության իրական պատկերն ու սոցիալական իրավիճակ։ Ներմուծման նվազումը տնտեսական ակտիվության անկման, սպառողական պահանջարկի կրճատման ու հասարակության վճարունակության նվազման հետևանք է։

Ներմուծման կրճատումը տեղի է ունեցել այլ երկրների և Եվրամիության հաշվին։ Փոխարենը՝ ավելացել է ԵԱՏՄ դեպքում։ Արտահանումը ԵԱՏՄ երկրներ նվազել է, իսկ ներմուծումը՝ ավելացել։ Դա նշանակում է, որ մենք չենք կարողացել այդ հսկայական շուկան օգտագործել մեր ապրանքների իրացման ընդլայնման համար։ Այնինչ՝ հակառակ ուղղությամբ ունենք այլ պատկեր. ԵԱՏՄ անդամ երկրներն ավելացրել են իրենց ներկայությունը մեր շուկայում։

Ռուսաստանից ներմուծումը հասել է 1,2 մլրդ դոլարի։ 2018թ. այն 1 միլիարդի շրջանակներում էր։

Բելառուսի պարագայում ակտիվությունը շատ ավելի մեծ է եղել։ Այս տարի արդեն ներմուծումն այդ երկրից կազմել է շուրջ 51 մլն դոլար։ Երկու տարի առաջ ընդամենը 31 միլիոն էր։ Երկու տարում այն ավելացել է գրեթե 65 տոկոսով։

Ղազախստանի դեպքում գործ ունենք ռեկորդային ակտիվության հետ։ Ներմուծումն այդ երկրից աճել է գրեթե 3,2 անգամ՝ հասնելով 8,4 մլն դոլարի։ Երկու տարի առաջ ղազախական ապրանքների հոսքը մեր շուկա ընդամենը 2,6 միլիոնի շրջանակներում էր։

Ինչպես արտահանման պարագայում, այս հատվածում ևս Ղրղըզստանը գրեթե տեղ չի զբաղեցնում Հայաստանի հետ հարաբերություններում։

Արտաքին առևտրի և հատկապես արտահանման այս ցուցանիշները լավագույնս բնութագրում են տնտեսական այն իրական վիճակը, որն առկա է Հայաստանում։ Նաև այն, թե ինչի ենք հասել իշխանափոխությունից հետո։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal