Իրանի ԱԳՆ-ը չի հանգստանա, քանի դեռ պատասխանատվության չի ենթարկել Սոլեյմանիի սպանողներին
INTERNATIONAL NEWSԻրանի իշխանությունները ուրբաթ օրը հայտարարել են, որ վճռականորեն մտադիր են հետապնդել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) «Ալ-Կուդս» հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կազմակերպիչներին:
«ԱՄՆ անօրինականությունն իր ողջ հմայքով: Մենք չենք հանգստանա, քանի դեռ մեղավորներին պատասխանատվության չենք ենթարկել»,- Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունն է մեջբերում IRNA գործակալությունը:
Սուլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի հետեւանքով: Ի պատասխան՝ Թեհրանը, հունվարի 8-ի գիշերը, հրթիռային հարձակում է գործել ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող Իրաքի երկու օբյեկտների՝ «Այն ալ-Ասադի» բազայի եւ Էրբիլի օդանավակայանի վրա: Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հաստատ վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար:
Ըստ որոշ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների, ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Թեհրանը պլանավորում է հարվածներ հասցնել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերին՝ գեներալի մահվան տարելիցի կապակցությամբ: